Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան Ալեքսանյան
«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, ատելությանը, պառակտմանը»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Նա նշեց, որ իրենք ուզում են՝ ոչ թե գոյատևել, այլ ապրել, ոչ թե դիմանալ, այլ ծաղկել և զարգանալ։
«Մենք ուզում ենք այդ Հայաստանը և ձեզ ասում եմ՝ այդ Հայաստանը հնարավոր է։ Հնարավոր է ուժեղ խաղաղություն, որը ձեռք է բերված ոչ թե հանձնումով, այլ կառուցված է արժանապատվությամբ, հնարավոր է ուժեղ տնտեսություն, որտեղ ձեր ջանքն ու երազանքն արժեք ունեն։
Հնարավոր է ուժեղ Հայաստան, որտեղ ոչ ոք չի ձերբակալվի ձայն ունենալու համար, չի ահաբեկվի՝ ճշմարտությունն ասելու համար։
Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, ոպեսզի նա չահաբեկի մարդկանց»,- ասաց Ա. Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ եթե հոգնել են Փաշինյանի պառակտիչ կոչերից, ապա պետք է գործել հենց հիմա։
«Կա միայն մեկ առաջանորդ, ով կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, ով կարող է փոփոխություններ բերել՝ բռնապետությունից դեպի իրական ժողովրդավարություն, միայն մեկ առաջանորդ, ով կարող է պատերազմի վախը փոխել մնայուն խաղաղությամբ։
Նրա անունն է Սամվել Կարապետյան»,- ասաց Ա. Ալեքսանյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։