Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են՝ փաստում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ղեկավարները:

«Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ նախագահ Լուսինե Սիմոնյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ դեռ լուծված չեն:

«Եթե խոսում ենք երեխաների 42% աղքատության, 11% հարկադիր աշխատանքի և աշխատանքի պատճառով երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, եթե մենք խոսում ենք զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, ուրեմն՝ անելիքներ դեռ կան»,– ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ երեխան պետք է բոլոր իրավունքներից հավասարապես օգտվի՝ և՛ կրթական, և՛ առողջապահական:

«Պետք է ունենանք շատ հստակ միջգերատեսչական համագործակցություն, պետական խիստ ռազմավարություն, որը ներգրավում է թե՛ միջազգային կառույցների, թե՛ տեղական կազմակերպությունների, թե՛ պետական մարմինների՝ երեխաներին ուղղված ծրագրերը»,– նկատեց մեր զրուցակիցը:

Այսօր Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաները իրավունք ունեն օգտվել բուժման պետպատվերի ծրագրից: Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները հարց են հնչեցնում՝ արդյոք այդ ծրագիրն ամբողջությամբ է կիրառվում: Լուսինե Սիմոնյանն այստեղ անհրաժեշտ է համարում նաև ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

«Շատ դեպքերում մենք ունենք կարծրատիպային մտածողություն: Ունենք նաև որակյալ ծառայությունների խնդիր: Ծնողները շատ դեպքերում չեն էլ պատկերացնում, որ առանց որևէ գումար տալու կարող է իրենց երեխան շատ ավելի լավ ծառայություն ստանալ»,– նշեց նա:

Սիմոնյանը նշեց, որ հաշմանդամության կարգի ձեռք բերման հետ կապված լուրջ խնդիրներ կան:

«Մարզում կան հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց ծնողների համար նույնիսկ խնդիր է Երևան հասնելը և նրանց համար կարգ ձևակերպելը: Այդ երեխաներն անգամ այդ թոշակը չեն կարողանում ստանալ, որովհետև կարգ չունեն»,– ընդգծեց նա:

Անդրադառնալով ներառական կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, նա մի շարք խնդիրներ առանձնացրեց:

«Սկսած մասնագիտական ներուժից մինչև մեթոդաբանական մոտեցումներ խնդիրներ կան: Որոշ բաներ իրականացվում են, բայց դրանք մեր դիտարկմամբ դեռևս սաղմնային փուլում են»:

Նրանց դիտարկմամբ՝ երեխայի համար ամենակարևոր հաստատությունը մանկապարտեզն է: Նրա խոսքով՝ մանկապարտեզները փորձում են օրենքով սահմանված չափորոշիչներով գործել, բայց կրկին չլուծված հարցեր են մնում:

«Մասնագետների խնդիր կա, կան աշխատակիցներ, ովքեր կարծրատիպային մտածողություն ունեն»,– նկատեց Սիմոնյանը:

Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ համայնքներ կան, որտեղ մանկապարտեզ չկա, երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից:

Տեղեկացնենք, որ «World Vision» և «Save the Children» կազմակերպությունների անցկացրած հարցումներով՝ հարցված երեխաների 49%–ի կարծիքով՝ երբ իրենք բռնության են ենթարկվում, չգիտեն ուր դիմել: 11%–ն էլ դպրոց չի հաճախում, որովհետև աշխատում են և օգնում ծնողներին: Երեխաների 86%–ն էլ գտնում է, որ իրենց իրավունքների ոլորտում կառավարությունն անելիքներ ունի: Իսկ հարցված երեխաների 84%–ը դրական է տրամադրված ապագայի նկատմամբ:

Հավելենք նաև, որ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա զեկույցում նշվում է, որ աշխարհում կտրուկ ավելացել են 180 միլիոն երեխաների՝ աղքատության մեջ ապրելու, բռնության հետևանքով զոհվելու դեպքերը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում