Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Արթուր Աթոյան. «Ձկնաբուծության շուկան ջախջախված է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, միսը 7,9%–ով է թանկացել, իսկ ձուկը և ձկնեղենը` 24,7%–ով:

Թեև արձանագրված գնաճին՝ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ձկնամթերքի շուկայում անընդհատ վայրիվերումներ են տեղի ունենում, ինչից արտադրողն է տուժում:

«Շուկայում լճացում է, գինն իջնում է մինչև ինքնարժեք, հետո՝ կրկնակի բարձրանում: Պարզապես, չգիտեն, ոնց լուծել այդ խնդիրը: Գյուղնախարարությունն ի վիճակի չէ զսպող մեխանիզմներ կիրառել, որ կարողանան շուկան կարգավորել»,– նշեց նա:

Աթոյանն ասաց, որ վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտի առողջացման, ռազմավարական գործառույթների իրականացման առումով ոչ մի քայլ չի կատարվել: Պետական աջակցություն չենք ունեցել, իսկ բարձրացված հարցերը մնացել են հենց այնպես՝ անպատասխան:

«Ոլորտը բարձիթողի վիճակում է, խնդիրներն ավելի են բարդացել: Երկու տարի խոսում ենք ներքին շուկայի ջախջախված և, արտաքին շուկայում՝ մեր ձկնամթերքի մրցակցությունից դուրս գտնվելու մասին, բայց ոչ մի բան չի արվում դրա կարգավորման համար»,– նկատեց մեր զրուցակիցը:

Տեղական շուկայում այսօր թառափի կիլոգրամը 3000 դրամի է հասել, իսկ իշխանը՝ 1800–1900 դրամով է իրացվում: Արթուր Աթոյանի կարծիքով՝ առաջիկայում հատկապես Ամանորի նախաշեմին գները չեն բարձրանա:

«Դժվար է կանխատեսել: Գտնում եմ, որ չի թանկանա, քանի որ գներն արդեն լավ բարձրացված վիճակում են»,– նշեց նա:

Արտահանման ծավալների մասին Աթոյանը տեղյակ չէ: Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունն էլ հավատ չի ներշնչում:

«Դա էլ է կամայական, ով ինչպես կարողանում է, այդպես էլ անում է: Ըստ օրենքի, արտահանման կազմակերպումը հասարակական կազմակերպության ֆունկցիայի մեջ է: ՀԿ–ն շահույթ չհետապնդող է, ինքը գնորդ է գտնում և նրան ու վաճառողին իրար հետ կապում: Սա նշանակում է, որ ինքնարժեքի հարցում փոփոխություն չի լինի, մնացած դեպքերում ով արտահանում կազմակերպի, ինքնարժեքը կբարձրանա: Մեզ մոտ ՀԿ–ներին սատկած որդի նման տրորում են»,– ընդգծեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահը:

Ընթացիկ տարում տնտեսությունների թիվը չի ավելացել: Աթոյանն այստեղ դրական միտում չի տեսնում:

«Դա անհնար է, որովհետև խորքային հորեր բացելու թույլատրություն չի տրվում»,– փաստեց նա:

ՀԿ–ի ուսումնասիրություններով՝ դեռ 2013 թվականին Հայաստանում գործել է 234 ձկնաբուծական տնտեսություն, 2014–ին փակվել է 25–ը, 2015–ին՝ 77–ը: Ձկնաբուծական տնտեսությունների ընդհանուր թիվը դեռ ուսումնասիրության փուլում է:

«Շատերն են փակվել, շատերը նորից փակվելու են: Հիմա ամբողջ ոլորտը ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե ուր ենք հասել և ուր ենք գնում: Դեռ 2015 թվականին վիճակը ծանր էր, ոչ մի հարց չլուծվեց»,– մտահոգություն հայտնեց Աթոյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը ձկնաբուծության ոլորտն առողջացնելու համար դեռևս քայլեր չի ձեռնարկում: Ձկնաբույծների միությունը կառավարությանն առաջարկ է արել. «Ես առաջարկությամբ եմ հանդես եկել, ինձ լսել են, բայց ոչ մի տեղաշարժ: Մեր նախաձեռնությամբ ստեղծվել էր ձկնարտադրության խնդիրների կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով, որը վերջին երկու տարին չի գործում: Ես առաջարկել եմ այդ խմբի աշխատանքները նորից վերսկսել: Գրավոր դիմել եմ վարչապետին: Գյուղնախարարին անձամբ եմ տեղեկացրել: Դեռ լուռ են…»:

Ըստ Աթոյանի՝ Հայաստանում ձկնարտադրողների ամենաթույլ կետը եղել և մնում է ձկան արտադրության ինքնարժեքը, որը թանկ է ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ծախսերի և կերի թանկության պատճառով:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում