Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Շահեն Պետրոսյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, Ազգային ժողովում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ «բաց երկնքի քաղաքականությունը» բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների: Որքանո՞վ եք կիսում գնահատականը: Գրեթե 4 տարիների ընթացքում ի՞նչ արդյունք ունենք:

– Առ ոչինչ է, երբ պաշտոնական տվյալներով հայտարարում են, թե ուղևորահոսքը մեծացել է: Իրականում աշխարհի բոլոր օդանավակայաններում կա այդ միտումը, և ՀՀ–ն ևս բացառություն չէ: Իսկ «բաց երկնքի քաղաքականությունը» տվեց այն, որ մենք արդեն ավիացիա չունենք: «Բաց երկնքի քաղաքականությունը» բլեֆ էր:

Իրական զարգացում ունենալու համար չպետք է վերացնեին «Հայկական ավիաուղիները»: Դրանից հետո ստեղծվեց «Արմավիան», որը թյուրիմացություն էր: Այն «Հայկական ավիաուղիներ»–ի բեկորների վրա ստեղծվեց: Ոչ մի լումա չներդնելով՝ տիրացան «Հայկական ավիաուղիներ»–ի շուկային: Արհեստականորեն սնանկացրեցին, դրեցին մասնավորեցման ծրագրի մեջ ու «վարի» տվեցին: Իսկ ընկերությունն ամենաքիչն արժեր 100 միլիոն դոլար: Այն պետական ընկերություն էր, մենք մեծ ներդրումներ էինք արել, որ այդ շուկան ունենանք: Ամեն մի չվերթ գործարկելուց առաջ միլիոններ ենք ծախսել, մեծ վնասներ կրելով՝ ակնկալել ենք, որ մեծ եկամուտներ կունենանք: Իսկ այդ ակնկալիքն իրենք են տարել: «Արմավիան» այդպես էլ պետք է վերանար, որովհետև մի «ключник»–ի նշանակեցին, ով ավիրում էր հայկական ավիացիան:

Հետո ստեղծվեց «Էյր Արմենիան»: Երբ վերջապես հայկական ընկերություն ստեղծվեց, անմիջապես «բաց երկնքի քաղաքականություն» մտցրեցին: Իսկ օգտվեց, իհարկե, ռուսական ընկերությունը: Մեր շուկան հանձնեցին «Աէրոֆլոտ»–ին: Ցավոք, միայն ավիացիայի ոլորտը չէ այդ վիճակում:

Տոմսերի բարձր գները ևս այդ մոնոպոլիայի համատեքստում են դիտարկվում: Հիմա ռուսական ընկերություններն են թելադրում տոմսերի գները: Բացի «Աէրոֆլոտ»–ից, այստեղ նաև 7–8 ընկերություն կա, բայց դրանք հիմնականում «Աէրոֆլոտ»–ի դուստր ընկերություններն են: Մեծ հաշվով՝ «Աէրոֆլոտ»–ն է թելադրողը: «Էյր Ֆրանս»–ն ու «Ավստրիական ավիաուղիներ»–ն էլ հետ չեն մնում. «Եթե դուք վճարունակ եք՝ մենք էլ բարձր գներ կսահմանենք»:

Բացի այդ՝ «Զվարթնոց» օդանավակայանում շատ թանկ են սպասարկման գները: Իրենք ասում են, թե գները համեմատելի են միջազգային հայտնի օդանավակայանների գների հետ: Իհարկե, կարող են բարձրացնել գները, բայց միայն այն դեպքում, երբ կդառնան այնպիսին, ինչպիսին միջազգային օդանավակայաններն են: Այս ամենին գումարվում է օդի հարկը, որն արժե 10 հազար դրամ: Սա էլ էր Ռոբերտ Քոչարյանի ֆիսկալ քաղաքականության արգասիքը: Խնդիր է նաև նավթի գինը, ինչն ևս մենաշնորհային է: Ներկրողները բերում են X գնով, իսկ օդանավակայանը 2X գնով այն վաճառում է ավիաընկերություններին:

– Ավիացիայի ոլորտում հաճախ է Վրաստանը որպես լավ օրինակ ներկայացվում: Խոսելով Հայաստանի ձախողումների ու Վրաստանի հաջողությունների մասին, ոլորտի պատասխանատուները այլ կարծիք են հայտնում: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ Վրաստանն ավելի շուտ է անցել «բաց երկնքի քաղաքականությանը», քան մենք: Ժամանակը արդյունք կտա՞:

– Նախ՝ իրենք միանգամից չեն անցել այդ քաղաքականությանը: Նրանք նախապատրաստվել են, և մինչ անցնելն այդ քաղաքականությանը, ստեղծել են իրենց սեփական ավիաընկերությունը, որի համար երկինքը ևս բաց է: Այսինքն՝ միակողմանի չի եղել այդ անցումը: Նույնը նաև Ուկրաինայում է: Ամբողջ Եվրոպայում «բաց երկնքի քաղաքականություն» է՝ բոլոր եվրոպական երկրները ստորագրել են դա: Իսկ Հայաստանը միակողմանի է արել՝ «էստի համեցեք» սկզբունքով, ինչի հետևանքով իր շուկան տվել է օտարներին: Բացի այդ՝ այդքան խոսում էին լոուքոստերների մասին: Ինչո՞ւ ոչ մի լոուքոստեր ընկերություն այդպես էլ չեկավ, որովհետև «Աէրոֆլոտ»–ը թույլ չի տա: Ամբողջ քաղաքականությունը ռուսների ձեռքում է: Ինչպես թույլ չեն տա Իրանից գազ բերել, այնպես էլ թույլ չեն տա, որ եվրոպական լոուքոստերները ավիափոխադրումներ իրականացնեն ՀՀ–ում: Մեծ հաշվով՝ ավիացիայի իրավիճակը համահունչ է երկրի վիճակին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում