Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Ռիո»–ի ռուսական ցուցանակը հակասում է օրենքին, բայց տեսչությունից դեռ չեն շտապում՝ տոնական տրամադրությունը չփչացնելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Երևանում մեծ շուքով բացվեց «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնը: Բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Առևտրի կենտրոնն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է Սամվել Կարապետյանին: Իհարկե այս ամենը մի կողմ: Մեր ուշադրությունը գրավել է ոչ այնքան այդ մոլի շուրջ ծագած աժիոտաժը, այլ այն, որ դրա անվան ցուցանակը հակասում է ՀՀ «Լեզվի մասին օրենքին»:

Օրենքով բոլոր խանութները, ժամանցային կենտրոնները, գրասենյակները առաջին հերթին պետք է ունենան հայերեն անվանում և նոր միայն օտար լեզվով: Իսկ «Ռիո մոլ»–ն ունի միայն մեկը, այն էլ՝ ռուսերեն լեզվով:

«Լեզվի մասին օրենքի» 4–րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներով ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքներն ու գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Ոչ հայերեն ձևավորման համար նախատեսվում է տուգանք վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189–ի 3–րդ հոդվածով:

Խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 200–250–ապատիկի չափով, իսկ պաշտոնական անձանց համար՝ 250–300–ապատիկի չափով:

Խնդրի հետ կապված զանգահարեցինք Լեզվի պետական տեսչություն՝ հասկանալու, թե ստեղծված իրավիճակում իրենք ի՞նչ անելիքներ ունեն: Տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենք օրենքով ստուգումներ իրականացնելու ոչ մի իրավասություն չունեն, քանի որ ընթացքում են տեսչական բարեփոխումները: Դրանց ավարտից հետո միայն տեսչությունը կշարունակի իր սովորական գործառույթների իրականացումը: Հովյանի փոխանցմամբ՝ 2015 թ. մեկնարկած այդ բարեփոխումներին բավական քիչ ժամանակ է մնացել՝ մինչև տարեվերջ կավարտվեն:

Քանի որ տեսչությունը ստուգումներ ու տուգանքներ նշանակելու իրավասություն չունի և փաստացի մոտ երկու տարի վերահսկում չի իրականացնում, այս պահին նրանք սահմանափակվում են իրազեկումներով: Մարինե Հովյանը նաև հավաստիացրեց, որ այդ իրազեկումները արդյունավետ են և կրկին նույն օբյեկտը ստուգելիս տեսնում են, որ իրենց դիտողությունը հաշվի են առել: Չնայած ամբողջ ստուգումների 40%–ն է դեռևս համապատասխան արձագանք ստացել:

«2015 թ. հունիսի 30–ից ստուգումներ չենք իրականացնում, քանի որ կա կառավարության որոշում: Այդ որոշմամբ ոչ միայն լեզվի պետական տեսչության, այլ մնացած բոլոր տեսչությունների գործունեությունը ստուգումների և վարչական վարույթների մասով կասեցվել է: Մենք տեսչական այդ բարեփոխումների ընթացքը օգտագործեցինք կանխարգելիչ միջոցառումներ անելու համար: Աշխարհում էլ է այսպես ընդունված. ավելի շատ մարդկանց գիտակցության վրա են աշխատում, դաստիարակչական աշխատանքներ են տանում տնտեսվարող սուբյեկտների հետ, որպեսզի նրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնեն իրենց գործուենությունը»,– նշեց նա:

Մարինե Հովյանը նշում է. ««Ռիո»–ի դեպքում բացման օրն արդեն նախապատրաստել էինք, որ տանեինք: Բայց քանի որ իմացանք, որ հենց բացման օրն է, մի փոքր ընկրկեցինք, որ գոնե մի քանի օր անցնի, հետո այդ մասին իրազեկենք: Չնայած ես սոցիալական ցանցում ի պաշտոնե իրենց շնորհավորել եմ բացման կապակցությամբ՝ գրառելով ցուցանակի՝ օրենքին չհամապատասխանելու մասին, ինչին, սակայն, առայժմ չեն արձագանքել»:

Հովյանի խոսքով՝ առաջիկա օրերին պատրաստվում են իրազեկումը տանել «Ռիո»: Պարզապես տեսչությունում մտածում են բարեկրթության սահմանները չանցնել: Հարցին, արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ այն հանգամանքով, որ մոլի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, և այլ դեպքերում դուք նույնպես այդպես հապաղո՞ւմ եք, պատասխանեց, որ պայմանավորված չէ:

«Լեզվի տեսչության պարագայում չկան այդ կարգի պայմանավորվածություններ: Գուցե մեր նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է այդ պայմանավորվածություններին ընդառաջ չգնալու պատճառով: Իրազեկումը կանենք, ուղակի գեղեցիկ չէ, որ մարդը բացել է, այդ օրն իր համար տոն է, իսկ մենք գնում ենք հենց այդ օրն ասում՝ գիտես ինչ, խախտումներ ես արել: Մյուս շաբաթ մենք անպայման իրազեկումը կտանենք ու կհետևենք՝ արդյոք ականջալուր եղա՞ն մեր խոսքին»,– նկատեց նա:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում