Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Գոնե տուգանելն օգնի աղմուկի «բերանը» փակել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ երբ մարդիկ միջոցառում են կազմակերպում, առաջին շեշտը դնում են բարձրախոսների հզորության վրա: Դա նրա համար է, որ միջոցառման մասին իմանան անգամ մի քանի թաղամաս այն կողմ բնակվողները: Ժամանցային վայրերում ու փակ տարածություններում կազմակերպվող միջոցառումների կազմակերպիչները, առաջնորդվելով նույն սկզբունքով, բարձրախոսից դուրս եկող ձայնային ալիքների հզորությունը չեն կանոնակարգում՝ հաճելի ժամանցը վերածելով տանջանքի:

Ձայնային ալիքների առաջացրած տատանումն, իրականում, պետք է այնքան լինի, որ միջոցառումը չվերածվի ժխորի և տարեդարձը չդառնա հիվանդության պատճառ: Ի դեպ, մանկական ժամանցային վայրերում նույնպես ժխորի պակաս չկա, իսկ թե դրանից հետո ինչ կարող է պատահել երեխայի հետ՝ ժամանցի կազմակերպիչներին ամենևին էլ չի հետաքրքրում:

Ի դեպ, ժամանցային վայրերի համար գործում է ոչ միայն հին օրենքը, որը սահմանափակում է երեկոյան 23:00–ից հետո աղմուկը, այլ մշակվել են նաև սանիտարական կանոններ և նորմեր, որոնք կարգավորում են աշխատավայրերի և ժամանցային վայրերի աղմուկը:

«Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Առողջապահության նախարարությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել սանիտարական կանոնների նոր փոփոխությունները, որտեղ սահմանվում են մանկական սրճարանների և զվարճանքի վայրերի ձայնի բարձրության նոր նորմատիվային չափանիշները: Այն արդեն հնարավորություն կտա համապատասխան մարմինների կողմից վերահսկողություն իրականացնել ձայնի թույլատրելի չափանիշների խախտման վրա»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում որպես աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ Հովսեփ Հովհաննիսյանը:

Սահմանվել է աղմուկի կամ երաժշտության բարձրության այն մաքսիմալ չափը, որը թույլատրելի է: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թույլատրելիից ավելի բարձր ձայնի առկայությունը կհամարվի խախտում: Ի դեպ, սանիտարական կանոնները սահմանելիս ձայնի առավելագույն թույլատրելի մակարդակը հաշվարկելու ժամանակ հաշվի է առնվել ողջ բնակչության առանձնահատկությունները՝ ելնելով տարիքային և սեռային կազմերից:

Համաձայն դրա՝ աշխատավայրում ներթափանցող աղմուկը չպետք է գերազանցի 55 դեցիբելը, իսկ ձայնարկիչ սարքի աշխատանքի դեպքում, դրանից 2 մետր հեռավորության վրա ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 85 դեցիբելը:

Ու քանի որ բարձր ձայնը կամ երաժշտությունը մարդկանց և երեխաների մոտ կարող է առաջացնել ուղեղի խանգարումներ և այլ հիվանդություններ, իսկ որոշ դեպքերում նաև կարող է երկար տևել, ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս երեխաներին հաճախ նման աղմկոտ վայրեր տանել:

Մասնագետները նշում են նաև, որ աղմուկից առաջացող նյարդային խանգարումներն անցողիկ բնույթ ունեն և, եթե մարդը ստիպված չէ ամեն օր նման վայրերում գտնվել, ապա բարձր երաժշտության հետևանքով առաջացած ուղեղի խանգարումը որոշ ժամանակ հետո անցնում է:

«Եթե խոսում ենք աշխատողի մասին, ապա պետք է աշխատանքային օրը նշված չափանիշների պայմաններում 8 ժամ լինի, որպեսզի մարդու առողջությունը չվնասվի: Ինչ վերաբերում է մանկական ժամանցային վայրերում ձայնի բարձրության հետևանքով առաջացած խանգարումներին, ապա ես չեմ բացառում, որ երեխայի մոտ գիշերային քնի խախտում, նյարդային վարքագծի դրսևորում, ականջի ցավ լինի, բայց փորձը ցույց է տալիս, որ նման խանգարումները կարճ ժամանակի ընթացքում՝ 1–2 օրում վերականգնվում են և երեխայի օրգանիզմի վրա երկարատև վնասակար ազդեցություն չեն ունենում»,– ասաց Հ. Հովհաննիսյանը:

Ի դեպ, նոր նախագծի համաձայն կկանոնակարգվի ոչ միայն ժամանցի վայրերի, այլ բաց հարթակներում իրականացվող միջոցառումներից հնչող ձայնի առավելագույն չափը, իսկ դրան չհետևողները, ինչպես խախտումների մնացած դեպքերի ժամանակ, համապատասխան մարմինների կողմից կտուգանվեն

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում