Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Ձնագունդը կարող է գլորվել ու մեծանալ՝ անգամ անկախ նախաձեռնողներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական դադարից հետո, երբ ամեն ինչ՝ թե՛ քաղաքական մտքի ընթացքը, թե՛ տնտեսական նախաձեռնություններն ու իրողությունները գնում էին այնպես, ինչպես պետք է գնային, այսինքն՝ նախապես սահմանված ճանապարհով, այժմ ասես այդպես չէ:

Բոլորովին չկանխատեսելի ձևով, զինապարտության օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքը նոր բնույթ է ձեռք բերում:

Բողոքը համարյա ձգվում է արդեն մեկ շաբաթ: Միանում են ուսանողական նոր խմբեր, և ակնհայտորեն շարքերը ստվարանում են: Իսկ երեկ արդեն համալսարանի լսարաններից մեկում հինգ երիտասարդներ նստեցին հացադուլի:

Ի՞նչ խոսք, մենք մեր երիտասարդներին գիտեինք դեռ էլեկտրիկ Երևանից: Գիտեինք, որ նրանք նախանձախնդիր են, կարող են պինդ կանգնել ու գնալ մինչև վերջ:

Սակայն դրա մեջ չէինք ընդգրկում ուսանողներին: Երկրում շատ ու շատ առիթներ են եղել, որ ուսանողները կարող էին ընդդիմանալ, բայց դա չեն արել: Ու, ինչ մեղքներս թաքցնենք, թե ես՝ անձամբ, թե՛ նաև այլք, դժգոհել ենք, որ ունենք իներտ, երկրի լավ ու վատով չհետաքրքրվող ուսանողներ: Ավելին՝ մտածել ենք, որ նրանք պարզապես հայտնվել են քաղաքականացված ուսանողական խորհուրդների ազդեցության տակ:

Բայց այս շարժումն արդեն բոլորովին այլ բանի մասին է խոսում: Եվ եթե առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր ստացվում, որ պարզապես զինապարտության նոր կարգը վերաբերում է անձամբ իրենց, դրանից էլ գալիս էր նրանց ընդվզումը, ապա այսօր բոլորովին այլ կերպ կարելի է արձագանքել փաստին:

Նաև իրենք են հստակ մեսիջ հղում հասարակությանը, երբ հացադուլավոր հինգ երիտասարդներից չորսը բանակում ծառայած տղաներ են: Նշանակում է՝ հիմքում գաղափարն է, սկզբունքը: Կամ որ նույնն է՝ երկրում եղած իրողությունների հանդեպ անհանգստությունն է: Նրանք այլ կերպ են նայում երկրի կառավարմանը վերաբերող հարցերին: Եվ իրավունք ունեն այլ կերպ նայելու:

Այսինքն՝ երիտասարդների շարժումը աստիճանաբար ձեռք է բերում այլ երանգներ ու այլևս այլ մակարդակների է հավակնում: Որքան էլ իրենց արտահայտությունը բառերով գտած չլինեն:

Իսկ մյուս բողոքի ցույցը՝ տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույցը ոչ միայն չի մարում, այլև արդեն բացեիբաց նրանց սատարում են Ազգային ժողովի պատգամավորները:

«Ծառուկյան» խմբակցության ողջ անդամներն ուղղակի գրոհի դուրս եկան կառավարության դեմ: Ընդհանրապես՝ երկրում վարվող քաղաքականության դեմ: Անգամ կարող ենք ասել, որ պատգամավորական այս ըմբոստությունը հատում է կարմիր գիծը ու մտնում բարոյաքաղաքական դաշտ:

Մատնացույց են անում Մոնումենտի առանձնատներն ու ասում՝ այնտե՛ղ փնտրեք այն փողը, որը պետք է մտներ պետական բյուջե, բայց դարձել է, ահա, տեսնում եք, թե՝ ինչ:

Սա քիչ է, վստահաբար ասում են նաև, որ մեր երկրում կոռուպցիան գազի ոլորտում է, նաև բենզինի ոլորտում է, նաև այն ոլորտներում է, որտեղ գործում են մենաշնորհները:

Իսկ ովքե՞ր են գազի ոլորտի մեր երկրի պատասխանատուները. բնականաբար կառավարության ղեկավարն է ու ՊԵԿ ղեկավարն է:

Իսկ մենաշնորհների մասին երբ խոսում են, ապա հասկանալի է, թե խոսողն ի՞նչ է ուզում ասել: Ուզում է ասել, որ հարցը քաղաքական դաշտում է, որ քաղաքական դաշտի պատասխանատուները պարզապես ցանկություն չունեն շտկել իրավիճակը: Որ ցանկության դեպքում շտկելը բնավ խնդիր էլ չէ: Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում շտկել, որովհետև... Բոլորս գիտենք, թե ինչու:

Այս վիճակն արդեն դուրս է եկել կանոնիկ բողոքների ու կանոնիկ քննադատությունների շրջանակներից, մի քիչ այլ բանի է հասել: Իսկ թե ո՞ւր կտանի վերջնարդյունքում, պարզ կդառնա հետո: Ավելի ճիշտ՝ պարզ կլինի, թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում. խնդիր ունի ընդամենն այսրոպեական հա՞րց լուծել, թե գուցե և ձնագունդը կարող է գլորվել ու մեծանալ: Անգամ անկախ իրենցից՝ հեղինակներից ու նախաձեռնողներից:

Որովհետև, եթե երկրում կա այդ անհրաժեշտությունը, այսինքն՝ ընդվզումն ունի պարարտ հող, ապա մի օր այն տեղի է ունենալու: Անպայման տեղի է ունենալու: Եթե անգամ այսօր դրանք կոնյուկտուրային են ու նպատակ են դրել գնալ մինչև այսքան, բողոքը հասցնել մինչև այս նիշի:

Տեսնենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում