Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Politics

Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ծավալված լայնամասշտաբ պատերազմի չորրորդ տարելիցի շեմին, որը լրանում է 2026 թվականի փետրվարի 24-ին, համաշխարհային հանրությունը կանգնած է նորագույն պատմության ամենաբարդ և բազմաշերտ աշխարհաքաղաքական ճգնաժամերից մեկի առջև, որն արդեն վաղուց դուրս է եկել լոկալ կամ երկկողմանի հակամարտության նեղ շրջանակներից՝ վերածվելով գլոբալ աշխարհակարգի վերաձևման անշրջելի և արյունալի կատալիզատորի:

Այս չորս տարվա ընթացքում ռազմաճակատում արձանագրված զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ սկզբնական փուլում գերիշխող մանևրային, սրընթաց և բարձր ինտենսիվության մարտերը վերջնականապես իրենց տեղը զիջել են դիրքային, ծայրահեղ հյուծիչ և ռեսուրսատար պատերազմի, որտեղ պայքարը հաճախ ընթանում է տնտեսական, ժողովրդագրական և տեխնոլոգիական դիմադրողականության մակարդակներում։

Իսկ յուրաքանչյուր մետրի համար մղվող կռիվը պահանջում է անհամաչափ մեծ մարդկային ու նյութական կորուստներ: Ռազմական գործողությունների այսպիսի ստատիկ և երկարաձգվող բնույթն իր անմիջական ազդեցությունն է թողնում դիվանագիտական և քաղաքական պրոցեսների վրա՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ հակամարտող կողմերից և ոչ մեկը չի կարողանում հասնել վճռորոշ, բեկումնային ռազմական հաղթանակի, իսկ խաղաղության կամ նույնիսկ կայուն հրադադարի շուրջ բանակցությունները մնում են խորը փակուղում՝ կողմերի տրամագծորեն հակադիր և մաքսիմալիստական նպատակադրումների պատճառով:

Պաշտոնական Կիևը շարունակում է աներեր մնալ տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային իրավունքի գերակայության սկզբունքների վրա հիմնված իր պահանջներում՝ զգուշանալով ցանկացած «սառեցված հակամարտության» սցենարից, որը կարող է պայմաններ ստեղծել հետագայում հակամարտության կրկին թեժացման համար, մինչդեռ Մոսկվան առաջ է քաշում ռազմի դաշտում ստեղծված նոր «տարածքային և աշխարհաքաղաքական իրողությունների» պարտադիր ճանաչման պահանջը, ինչն անիրագործելի է դարձնում էական դիվանագիտական համաձայնությունն այս պատմական հանգրվանում:

Բայց մինչ հակամարտության կողմերը դեռևս չեն հասնում բեկումնային համաձայնության կետին, հյուծիչ պատերազմից ամենից շատը տուժում է Ուկրաինան։ Այստեղ ժողովրդի տառապանքը անասելի մակարդակի է հասել, և մարդիկ արդեն ծայրահեղ կերպով հոգնել են առկա իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ դժգոհությունների ակնհայտ դրսևորումներ կան պատերազմի հետ կապված վարվող քաղաքականությունից։ Գաղտնիք չէ, որ ձգձգվող պատերազմի պարագայում ուկրաինական բանակը համալրման խնդիր ունի։

Ուստի, ուկրաինական իշխանություններն էլ ավելի ինտենսիվ ու վայրագ ձևերով են գործի դնում ТЦК-ների (համալրման տարածքային կենտրոններ) լծակները, որոնք շատ դեպքերում ուղղակի հասնում են ծայրահեղ դրսևորումների։ Պատահական չէ, որ արդեն ամիսներ շարունակ տելեգրամ ալիքներում և այլ մեդիա ռեսուրսներում շրջանառվում են բազմաթիվ տեսանյութեր համալրման տարածքային կենտրոնների կամայական գործողությունների մասին։ Այդ տեսանյութերում կարելի է ականատես լինել կադրերի, թե ինչպես են ուկրաինական ТЦКների ներկայացուցիչները, ոստիկանության անտարբերության ու երբեմն էլ ուղիղ մասնակցության ներքո, մարդկանց ոչ միայն տներից, այլ նաև աշխատավայրերից, տրասնպորտից, հենց փողոցներից ու այլ վայրերից ուղղակի գողանում՝ ուժով, ծեծելով, գետնին քարշ տալով։ Ոչ քիչ դեպքերում հնչում են նույնիսկ կրակոցներ: Բայց այս գործողությունները հաճախ, շատ մեղմ ասած, սուր դիմադրության են հանդիպում: ТЦК-ների աշխատակիցների հարձակումները համառ դիմադրությամբ ու գոռում-գոչյուններով են ուղեկցվում։ Բազմաթիվ են այն տեսանյութերը, որոնցում ուկրաինացի ժողովուրդը (այդ թվում ու հատկապես՝ կանայք) ուղղակի կռիվ են տալիս ТЦК-ականների դեմ, որոնց ժողովուրդը տվել է «զելենսկիականներ» կամ հենց «զելենսկիներ» անունը։ Ավելին, երբեմն ոչ միայն բռունցքներով, այլև մետաղյա ձողերով, եղաններով, փայտերով ու ձեռքի տակ ընկած այլ միջոցներով քաղաքացիները «օտպոր» են տալիս ТЦКականներին՝ չհաշված «գեղարվեստական» հայհոյանքների, անվանարկումների (դրա պակասը ո՛չ ռուսերենը, ո՛չ էլ ուկրաիներենը չունեն) ու անեծքների տեղատարափը:

Մարդիկ բողոքում են անօրինականություններից, չեն ցանկանում իրենց երեխաներին, ամուսիններին, հայրերին ուղարկել «անիմաստ կոտորածի»: Նշյալ տեսանյութերում պարբերաբար կարելի է լսել նման բղավոցներ. «Հերիք է կոտորեք, սպանդանոց եք տանում մեր երեխաներին», «Զելենսկին չի հանգստանա, մինչև վերջին ուկրաինացուն չսպանի», «բավական է մեր տղաների արյունը թափեք» և այլն։ Եվ լիովին բնական է, որ ուկրաինացի ժողովուրդն այլևս չի հանդուժում այս վիճակը։

Հանուն ինչի՞ պետք է Ուկրաինան կրի այս բոլոր տառապանքները և զոհեր տա, զուտ Արևմուտքի քմահաճույքների՞ համար։ Ի դեպ, այս հանգամանքը ևս հաճախ է հնչում այդ տեսանյութերում, թե եվրոպացի չինովնիկները Զելենսկու ձեռքերով իրենց հարցերն են լուծում, իսկ արդյունքում տուժում են Ուկրաինան և ուկրաինացիները: Ու պատահական չեն փորձագետների գնահատականները, որ այսպիսի իրավիճակը կարող է երկրի ներսում էլ ավելի մեծ դժգոհության պոռթկումների պատճառ դառնալ։

Սակայն դժգոհության ալիքները միայն ուկրաինացի ժողովրդի մեջ չէ, որ խորանում են: Այս համառ ու անզիջում առճակատման ֆոնին խոշոր աշխարհաքաղաքական ուժերի դիրքորոշումները և ռազմավարությունները նույնպես ենթարկվել են խորքային տրանսֆորմացիաների, որոնք թելադրված են ինչպես նրանց ներքաղաքական դինամիկայով, այնպես էլ գլոբալ մակրոտնտեսական տեղաշարժերով: Թեև արևմտյան կոալիցիան ինստիտուցիոնալ մակարդակում պահպանում է Ուկրաինային աներկբա աջակցելու իր քաղաքական հռետորաբանությունն ու հանձնառությունը, բախվում է աճող օբյեկտիվ դժվարությունների՝ կապված արևմտյան ռազմական արդյունաբերության հզորությունների լարվածության, ֆինանսական ռեսուրսների համալրման դժվարությունների և արևմտյան հասարակություններում գլուխ բարձրացնող որոշակի հոգնածության հետ: Եվրամիության ներսում ևս նկատվում են տակտիկական ճեղքվածքներ, քանի որ տնտեսական աճի դանդաղումը, սղաճն ու արդյունաբերական մրցունակության պահպանման խնդիրները որոշ անդամ պետությունների դրդում են փնտրել հակամարտության ավելի արագ հանգուցալուծման պրագմատիկ տարբերակներ:

Մյուս բևեռում Ռուսաստանը ցուցաբերել է տնտեսական դիմադրողականության որոշակի մակարդակ՝ հարմարեցնելով իր տնտեսությունը աննախադեպ և համապարփակ պատժամիջոցային ճնշմանը, տնտեսությունը տեղափոխելով ընդգծված ռազմական ռելսերի վրա և գտնելով տեխնոլոգիական և ֆինանսական շրջափակումը մեղմելու ուղիներ, ինչը հիմնականում հնարավոր է դարձել Գլոբալ Հարավի, ինչպես նաև ասիական և մերձավորարևել յան մի շարք գործընկերների հետ առևտրատնտեսական և լոգիստիկ կապերի կտրուկ վերակողմնորոշման ու խորացման շնորհիվ:

Մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրների հասարակությունների ներսում առկա է խորը դժգոհություն՝ կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետ, իսկ դա կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ընտրությունների ժամանակ։ Իսկ դա եվրոպական երկրների իշխանություններն ու, ընդհանրապես, քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել: Այդ երկրների քաղաքացիները, այդ թվում՝ գործարար շրջանակները, դժգոհ են այն իրավիճակից, որ Եվրոպան հրաժարվել է ռուսական էժան էներգակիրներից, որի արդյունքում էներգակիրների գներն աճել են, իրենց ծախսերն ավելացել են, ինֆլ յացիան խժռում է իրենց խնայողությունները, ու դրա արդյունքում եվրոպական երկրների տնտեսական մրցակցությունը նվազում է։ Դժկամություն կա նաև Ուկրաինային ու ուկրաինացիներին տրամադրվող անվերջանալի օգնության հետ կապված։ Բնական է, որ եվրոպացի հարկատուները կարող են բարձրացնել այն հարցը, թե ինչո՞ւ է իրենց կողմից վճարված հարկերի մի մասը տրամադրվում այլոց, առավել ևս՝ անիմաստ ու անհեռանկար գործում, երբ իրենց երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան։

Ու սա պատճառ է դառնում ոչ միայն լուրջ դժգոհությունների, այլև մի շարք երկրներում ուկրաինացի փախստականների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի ձևավորման համար, երբ այդ մարդիկ տվ յալ երկրներում առանձնահատուկ արտոնություններ են ստանում։

Իսկ Միացյալ Նահանգներում անընդհատ ընթացող ներքաղաքական բևեռացումը, արտաքին օգնության շուրջ բանավեճերն ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների առաջնահերթությունը որոշակիորեն ստվերում են եվրոպական անվտանգության անվերապահ երաշխավորի նրանց ավանդական դերը՝ ստիպելով Եվրոպային ավելի արագ ու ռադիկալ քայլեր ձեռնարկել ռազմավարական ինքնավարության և պաշտպանական սեփական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Մյուս կողմից էլ Եվրոպան ակտիվ քայլեր է ձեռնարկում Չինաստանի, Հնդկաստանի ու այլ տարածաշրջանային կենտրոնների հետ իր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Բացի դրանից, Բրյուսելում սկսել են գիտակցել, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունների պարագայում իրենք ուղղակի դուրս են մնում գործընթացից։ Դրա համար էլ մի շարք եվրոպացի պաշտոնյաներ սկսել են արդեն խոսել Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու և անվտանգության ու արտաքին կոնյուկտուրայի ինքնուրույն ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ արտաքին հարաբերություններում որոշիչ դեր է ստանձնել Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Գլոբալ Հարավի այլ ազդեցիկ խաղացողների հավաքական դիրքորոշումը, որոնք միանշանակ ընտրել են ոչ թե իզոլ յացիոնիզմի կամ պասիվ դիտորդի դերը, այլ ծայրահեղ ակտիվ, հաշվենկատ և շահադիտական չեզոքության ռազմավարությունը: Նրանք առավելագույնս օգտվում են գլոբալ մատակարարման շղթաների խզումից՝ կլանելով ռուսական էներգակիրները զեղչված գներով, միևնույն ժամանակ դիվիդենտներ շահելով Արևմուտքի հետ երկխոսությունում իրենց անփոխարինելիության ու աշխարհաքաղաքական կշռի շեշտակի բարձրացումից:

Պեկինը, թեև դիվանագիտական հարթակներում պաշտոնապես հանդես է գալիս խաղաղության, բանակցությունների և միջուկային էսկալացիայի անթույլատրելիության դիրքերից, փաստացիորեն ապահովում է Մոսկվայի մակրոտնտեսական կայունությունն ու տեխնոլոգիական կենսունակությունը՝ միաժամանակ մանրադիտակի տակ ուսումնասիրելով Արևմուտքի պատժամիջոցային գործիքակազմն ու ռազմական ռեսուրսների սպառման արագությունը, որպեսզի ստացված եզրահանգումներն ապագայում կիրառի սեփական շահերի պաշտպանության համար` մասնավորապես Թայվանի հարցում և առհասարակ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Այսպիսով, ուկրաինական ճգնաժամի չորրորդ տարին ոչ միայն արձանագրում է սառը պատերազմից հետո ձևավորված միաբևեռ աշխարհակարգի վերջնական քանդումը, այլև ուրվագծում է նոր, բազմակենտրոն, ցանցային և խիստ պայթյունավտանգ համակարգի բաղադրիչները, որտեղ անվտանգության ավանդական երաշխիքները փլուզված են, ուժի կիրառումը դարձել է միջազգային հարաբերությունների «նոր նորմալիզացված» իրողություն, իսկ միջազգային ինստիտուտների սուր ճգնաժամն ապացուցում է, որ այս կործանարար հակամարտության հետևանքները վերափոխելու են գլոբալ քաղաքականության տրամաբանությունը գալիք տասնամյակների համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում