Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Politics

«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«TRIPP»-ի շուրջ տեղի ունեցող քննարկումները մի քանի ուղղությամբ են ընթանում։ Մի կողմից ասում են, թե հիմա քննարկվում է ճանապարհի վերահսկողության հարցը, մյուս կողմից՝ անգամ կասկածներ կան՝ այդ ճանապարհն առհասարակ կգործարկվի, թե ոչ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ, հասարակությունը «TRIPP»-ի հետ կապված տողատակերը շատ ավելի լավ գիտի, քան տեխնիկական մանրամասները։ «Տեխնիկական մանրամասները մինչև այս պահը լիարժեք չեն բացահայտվում, ընդհանուր ինչ-որ ձևակերպումներ են տրվում և այլն, բայց տողատակում բոլորը հասկանում են, որ դա Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվող միջանցք է։ Տեխնիկական մասն էլ, որքան ես եմ հասկանում, նաև դատելով Վենսի տարածաշրջանային այցից, ի մասնավորի՝ ճանապարհի գործարկումը կախված է երկու հանգամանքից։ Առաջին հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանում Հայաստանում, և երկրորդ հանգամանք՝ ներդրումների ներգրավում: ԱՄՆ-ն բացահայտ չի ուզում ներդրումներ կատարել, նա ուզում է միայն ստանալ ճանապարհի վերահսկողությունից ստացված հնարավոր քաղաքական ազդեցությունը, իսկ ներդրումները ուզում են դնել ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը դրանից չի հրաժարվում, պարզապես առաջին խնդրին չվնասելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար այդ ներդրումները փորձում են անել տարբեր միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, և այդպես էլ շարունակվելու է։ Այսինքն, եթե այս երկու հարցը շարունակվի այնպես, ինչպես որ կա, միջանցքը շատ շուտով գործարկվելու է, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ է ստանալու Թուրքիայի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Շեշտում է՝ ճանապարհի գործարկման հետ կապված որևէ մտահոգություն չի փարատվել։ «Հակառակը՝ դրանք ավելի որոշակի են դարձել։ Վենսը Հայաստանում չէր թաքցնում, որ տարածաշրջանային ընկերություններ և գործոններ պատրաստ են ներդրումներ անել։ Տարածաշրջանում Իրանը և Ռուսաստանը դեմ են այդ միջանցքի շահագործմանը, Հայաստանում նման ներդրումներ անող չկա, մնում են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ երբ համադրում ես Ադրբեջանի տարբեր պետական հիմնադրամների համագործակցության մեկնարկը, օրինակ՝ այնպիսի ներդրումային ընկերության հետ, ինչպիսին է «BlackRock»-ը, պարզ է դառնում, թե ինչ մեխանիզմներ են գործարկվելու։ Հայաստանում այդ գումարները ներդնելու է Ադրբեջանը, հիմնական շահառու լինելու է Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստանալու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ներկայության լեգիտիմ հիմքեր՝ ինչ-որ բաներ թելադրելու և այլն, Հայաստանը ստանալու է տարանցիկ միջանցք լինելուց ստացված եկամուտների 25 տոկոսը, ընդ որում՝ դեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունը որքան գումար կվերցնի, այնտեղ եկամուտ կմնա, թե ոչ»,-նկատում է նա։

Եվ, իհարկե, ամեն ինչ արվում է տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ Ռուսաստանը Մոսկվային և Երևանին բարեկամ պետությանը վաճառի Հայաստանի երկաթուղիների իր կոնցեսիոն իրավունքը։ «Դա հերթական ազդակներից մեկն է։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում նվազի, Հայաստանում Ռուսաստանը կորցնի իր դիրքերը։ Սա նաև թելադրված քաղաքականություն է, որի մասին կրկին արևմտյան երկրների կամ կառույցների ղեկավարները բացահայտ են խոսում, այսինքն՝ Ռուսաստանը պետք է դուրս մղել տարածաշրջանից, իրենց համար դա հռչակված նպատակ է, որի ուղղությամբ Փաշինյանը հերթականությամբ քայլերը հանգիստ անում է և հանգիստ առաջ է գնում։ Գործընթացն իրականում շատ բացահայտ է, այնքան բացահայտ են նպատակները, որ նույնիսկ տեխնիկական խնդիրները լուծելու, մարդկանց շփոթեցնելու և այլնի վրա ժամանակ չի էլ ծախսվել։ Հիմա զուտ ներկայացնում են դրանք որպես Հայաստանին կշիռ տվող, եկամուտ ապահովող, Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» վերածող և այլն, բայց իրականության մեջ «TRIPP»-ը տարածաշրջանային խաչմերուկ է դարձնում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանից են սկսվում բոլոր այդ ուղիները դեպի արևմուտք, հյուսիս, հարավ։ Հայաստանի տարածքով, ըստ էության, այդ հնարավորությունը չունեին, հիմա նաև այդ հնարավորությունն է բացվել։ Ադրբեջանը դարձավ խաչմերուկ և ոչ թե Հայաստանը»,-հավելում է նա։

«TRIPP»-ից անցում ենք կատարում երկրի ներսում Եկեղեցու դեմ իշխանությունների ծավալած արշավանքին։ «Կարծում եմ՝ Եկեղեցու հարցում Փաշինյանի քաղաքականությունը հետևողական է, նա այս հարցում շատ շտապելու խնդիր չունի, և հակառակը՝ եթե դա ժամանակ առ ժամանակ ինչ-որ հաջողություններ արձանագրելու պրոցես լինի, նա կցանկանա դա երկարաձգել, որովհետև իրեն պետք են ինքնակայացման օբյեկտներ, ուժեր, որոնց հաշվին կարելի է ինքնահաստատվել, ցույց տալ, որ ուժեղ է, կարողանում է հաղթել և այլն։ Այս տեսակետից Եկեղեցու գործոնը իշխանությունները նաև որպես այդպիսին են օգտագործել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ վերջնանպատակը Եկեղեցին պառակտելը կամ իր կամքին ենթարկելը չէ։ Վերջին շրջանում նկատել եմ՝ դա միայն Հայաստանին հատուկ թրենդ չէ։ Եկեղեցու դեմ արշավներ հետխորհրդային այլ երկրներում էլ են իրականացնում։ Ուկրաինայում, ըստ էության, եկեղեցին պառակտվեց, ուկրաինական եկեղեցին դուրս բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու վերահսկողությունից, բայց ոչ թե եկեղեցին ամբողջությամբ, այլ առանձին պատրիարքություն ստեղծվեց և այլն, բայց ներքին հակամարտությունը շարունակվում է։ Նույն պրոցեսն այսօր կա Մոլդովայում։ Ընդհանրապես, սա մեր ժամանակների տարբեր երկրներում պոպուլիստական իշխանություններին հատուկ բան է՝ ավանդական արժեքներ ներկայացնող ինստիտուտների դեմ պայքարը։ Հայաստանն էլ այդ տեսակետից բացառություն չէ»,-ընդգծում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Ինչ-որ առումով սկսվել է նախընտրական պայքարը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ընդդիմության ներկայացուցիչները վերադասավորվում են, բայց, կարծես թե, հիմնական ուժերը հակված են հանդես գալու միասնական՝ մի քանի ուժեղ դաշինքներով, և հայտարարում են խորհրդարանում համագործակցության հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանազրկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն առաջ են մղում խաղաղության օրակարգը՝ կլինենք մենք, կլինի խաղաղություն։ Ընտրություններից առաջ որո՞նք են լինելու իշխանության հիմնական թիրախները, որովհետև «նախկինների» գործոնի ազդեցությունը, կարծես, թուլացել է, կոռուպցիոն բացահայտումները մեծ արձագանք չեն գտնում, Եկեղեցու դեմ պայքարում լիարժեք չեն հաջողում։ «Չեմ կարծում, որ նախկին մեթոդներն այլևս չեն աշխատում, տեսնում ենք, որ արդեն սկսել են նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների դեմ նոր քրեական գործեր հարուցել, նոր գույքեր բռնագրավելու գործընթաց և այլն։ Դա ինչ-որ տոկոս ապահովելու է իշխանություններին, եթե անգամ ընդամենը հինգ կամ երեք տոկոս լինի, իրենք գնալու են այդ տոկոսի հետևից։ Ստիպված են բոլոր հնարավոր ձայների հետևից գնալ, որովհետև իսկապես խնդիր ունեն։ Բայց հիմնական շեշտադրումը նույնիսկ այդ խոստումները չեն, կոռուպցիայի դեմ պայքարը չէ, որովհետև իրենք, մեղմ ասած, շատ ավելի հեռու են գնացել կոռուպցիայի հարցերում, քան բոլոր նախկին իշխանությունները։ Իրենց հիմնական նպատակը և ձևը լինելու է ժողովրդին պատերազմով վախեցնելը, Ադրբեջանի հետ համագործակցելով, խաղաղության քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ։ Սա հիմնական ձևերից մեկն է, եթե խոսքը զուտ քվե ստանալու մասին է։ Բայց դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ 2026 թվականին սպասվող ընտրություններն արդեն կեղծված են, և դա երևում է գոնե թե այն փաստից, որ ընդդիմության բոլոր առաջնորդները քրեական հետապնդման են ենթարկվում, շատերը կալանավորված են, շատերը տնային կալանքի են տարված, շատերի վրա քրեական գործեր կան, և, ըստ էության, քրեական հետապնդման են ենթարկվում ընդդիմադիր երկրորդ, երրորդ օղակները։ Էջմիածնում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները դրա վառ ապացույցն են։ Իշխանությունները քրեական գործեր են հարուցում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարող են աշխատել հօգուտ ընդդիմության, ձայներ բերել։ Քրեական հոդվածներով և այլնով սպառնալով՝ չեզոքացնում են նրանց, թույլ չեն տալիս, որ ընդդիմությունը կարողանա նորմալ քարոզարշավ իրականացնել։ Մինչ իշխանությունները քարոզարշավ են անում, տարբեր ծրագրեր ներկայացնում, նույն պահին ընդդիմության առաջնորդները դատարաններում տարբեր նիստերի են մասնակցում»,-եզրափակում է Հրանտ ՄելիքՇահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում