Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Առևտրականներ. «Հո մենք հանցագործներ չենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ տասնյակ առևտրականներ հավաքվել էին ԱԺ–ի դիմաց՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու վերջերս ակտիվացած ՊԵԿ ստուգումների դեմ: Բանն այն է, որ նոր կարգավորումներով ՊԵԿ–ն առևտրականներից պահանջում է փաստաթղթավորել յուրաքանչյուր ապրանք, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն:

Առևտրականների հետ հանդիպելու առաջինը եկան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը խոստացան հարցին լուրջ նայել ու իրենց կողքին լինել: Որոշ ժամանակ անց դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով, լսելով առևտրականների պահանջը, համաձայնեց աջակցել նրանց:

Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը «Առինջ մոլի» առևտրականներն էին, ովքեր բողոքում էին ՊԵԿ աշխատակիցների՝ իրենց նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքից: Առևտրականների խոսքով՝ նրանք գալիս են մուտքերի մոտ կանգնում, իրենց հաճախորդներից հետաքրքրվում, թե ապրանքն ումից գնեցին, փաստաթուղթ ներկայացվեց, թե ոչ: Կամ էլ գնորդի ավտոմեքենան բացելու պահանջ են ներկայացնում: Այս ամենն ըստ հավաքվածների, անթույլատրելի է:

Ակցիան համակարգող «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը «Փաստին» տված հարցազրույցում նշեց, որ իրենց վերաբերվում են այնպես, կարծես թե հանցագործներ լինեն. «Հենց սկսում են Ազգային ժողովում շեմի հարց բարձրացնել, չգիտես ինչու, որոշում են նորից գնալ փոքր ու միջին ձեռներեցներին նեղացնել: Նեղացնում են տեռորի ենթարկելով, անհիմն հետաքննություններով ու մարդկանց հետ ժարգոնային ոճով խոսելով: Բայց հո մենք հանցագործներ չե՞նք, որ դուք մեզ հետ կոշտ–կոպիտ խոսեք: Մենք մեր կանանց ու երեխաների հետ ենք աշխատում, ի՞նչ իմաստ ունի դա: Եթե Վովա Գասպարյանը կարողացավ այնպես անել, որ հանցագործների հետ շատ բարեխիղճ են խոսում, նախկին ծեծել–ջարդելու փոխարեն, ապա մեզ հետ ինչու են այսպես խոսում»:

Ներսիսյանը նաև հավելեց, որ պատրաստվում են պարզել վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի՝ հարստանալու ճանապարհները: Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում ճշտել, պատասխանեց, որ պատգամավորներին խնդրել են հատուկ հանձնաժողով ստեղծել, որում իրենք էլ կներգրավվեն ու կպարզեն վարչապետի ու ՊԵԿ նախագահի հարստանալու ճանապարհը: Ներսիսյանի խոսքով, եթե իրենց հետ այսպիսի քաղաքականություն են վարում, ապա արդեն նեղացնելու իրենց հերթն է:

Ներսիսյանը նաև պատմեց, որ նման իրավիճակ առաջացել էր նաև սրանից մի քանի տարի առաջ՝ 2014 թ.: Այդ ժամանակ առևտրականները խնդրել էին հարցը թողնել կամավորության սկզբունքի վրա: Այսինքն՝ նա, ով փաստաթուղթ ուներ, վճարում էր 1,5%, իսկ ով չէր ցանկանում փաստաթղթով աշխատել, վճարելու էր 5 տոկոս: Սակայն այս խնդիրն այսօր կրկին է ծագել: Եվ շարժման ղեկավարը տարակուսում է. «Ասում են՝ մինչև չգնաք Նորֆոլկ («ՆորՖոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ–ն, որ զբաղվում է ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ,– խմբ.), պայմանագիր չկապեք, հաշիվ–ֆակտուրաներ չվերցնեք, ձեր ապրանքը չենք տալու: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նորֆոլկը միանգամից մենաշնորհ ունեցավ: Ինչի՞ համար են ստիպում մարդուն գնալ փաստաթուղթ վերցնել»,– դժգոհեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում