Գերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NI
Գերմանիայի իշխանություններն ավելի քան 5 հազար գերմանացի զինծառայող, ինչպես նաեւ 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ, Բելառուսի հետ սահմանից 30 կիլոմետր հեռու, ՆԱՏՕ OPLAN DEU գաղտնի պլանի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է The National Interest (NI) ամսագիրը փետրվարի 5-ին։
Նրա տեղեկացմամբ՝ Բեռլինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է, որ մշտական ուժեր է տեղակայում արտասահմանում։
Operationsplan Deutschland-ը կամ OPLAN DEU-ն (գերմաներենից թարգմանաբար՝ «Օպերատիվ գործողությունների պլան Գերմանիայում») սահմանում է զինվորական եւ քաղաքացիական իշխանությունների գործողությունների կարգն այն դեպքում, եթե ստիպված լինի ՆԱՏՕ զորքեր ուղարկել դաշինքի արեւելյան ճակատ, ավելի վաղ տեղեկացրել էր Bild թերթը։