Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ Չինաստանը նույնպես նավթ կգնի Վենեսուելայից։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությունից և ԱՄՆ տեղափոխելուց հետո, ԱՄՆ-ն սկսել է Վենեսուելայի հետ նավթային խոշոր գործարքներ կնքել։ Սպիտակ տունն էլ բազմիցս հայտարարել է, որ Մադուրոյից հետո Վենեսուելայի իշխանություններն անում են այն, ինչ ցանկանում է Թրամփը։