Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Region

Պատասխան՝ հողեր հանձնողներին...

Ազերի խուժան ելուզակների կողմից դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ իրագործած դիվերսիոն գործողությունները, որոնց զոհ գնացին երեք հայ քաջարիներ, անկասկած, դեռևս պետք է վերլուծվեն: Տեղի ունեցածի վերաբերյալ կհնչեն մասնագիտական գնահատականներ ու կարծիքներ: Անկախ ամեն ինչից, սակայն, գլխավոր բանը, որ հասկանալի է դառնում տեղի ունեցածից ու դառնում անքննարկելի, այն է, որ հատկապես վերջին շրջանում հնչած բոլոր այն խաղաղասիրական կոչերը, այն ելույթներն ու ցնորք հիշեցնող խոսակցությունները, թե Անդրկովկասի տարածաշրջանում կայուն ու հաստատ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ԼՂ հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները կարող են դառնալ, ոչ միայն դատարկաբանություններ էին, այլև, ինչ-որ իմաստով նաև բարոյական հանցագործության պես մի բան, քանի որ կոչ անել միակողմանի զիջումների ու պատերազմական իրավիճակի մեջ մեղադրել հայկական կողմին մի պարագայում, երբ թշնամիդ անաղուհաց թուրքն է, այլ կերպ, քան խելապակասություն չես համարի:

Չինարիի ուղղությամբ ազերիների կատարած դիվերսիան, կասկածից վեր է, ընդամենը մեկ բանի մասին է խոսում. Ալիևը, որ ոչ միայն նպատակ ունի՝ իրենով անելու Արցախն, այլև՝ ողջ Հայաստանը, անմիջականորեն Հայաստանի նկատմամբ ոտնձգություն թույլ տալով, ջանում է բոլորին, այդ թվում նաև պարտվողական տրամադրություններ ունեցողներին հասկացնել, որ իր գերնպատակը հենց Երևանն է, ու եթե հնարավորություն ստեղծվի, հարմար առիթ լինի, այն բաց չի թողնի՝ արյան ծովի վրա ինքնահաստատվելու:

Եվ ուրեմն՝ հարց է ծագում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայկական կողմի արձագանքն այն հանցագործ ու նողկալի պահվածքի ու աններելի ոտնձգության, որ չարաճճի պուճուրն, ելնելով այս կյանքում իր տեղը մի կերպ գտնելու ու ինքնահաստատվելու մղումից, հերթական անգամ թույլ է տվել սրբություն համարվող հայ զինվորի ու նրա հայրենիքի նկատմամբ: Մեր խորին համոզմամբ՝ պատասխանը կարող է լինել գեթ մեկը՝ ներքին կոնսոլիդացիան, կոնսոլիդացիա, որ պետք է կայանա նախևառաջ գաղափարական ամուր հիմքի վրա՝ որպես հենասյուն ունենալով Հայաստանի ու Արցախի անձեռնմխելիությունը: Իսկ նրանք, ովքեր չեն համաձայնի տեր կանգնել սեփական հայրենիքին, ինչպես նաև հասարակությանը կփորձեն ներշնչել պարտվողական, միայն վախկոտներին հատուկ մտքեր ու գաղափարներ, պետք է գաղափարական աքսորի ենթարկվեն, օտարվեն. պատերազմական այս իրավիճակում կանգնել ու լոլոներ կարդալ պատերազմի ու խաղաղության մասին, կնշանակի դավաճանել այն հողին, որը կրում է քեզ քո ողջ ծանրությամբ:

Բոլորին պետք է հասկանալի լինի ընդամենը մեկ բան. հայկական կողմը աշխարհում ամենաշահագրգիռն է տարածաշրջանային խաղաղության հաստատման, ժողովուրդների փոխըմբռնման հարցում, և սրանում կասկած լինել չի կարող. աշխարհը մեզ ճանաչում է ոչ թե որպես արյունարբու մի ցեղախմբի, այլ՝ մարդկությանը Նարեկացի ու Համբարձումյան տված ժողովրդի: Միայն թե այդ տարածաշրջանային համերաշխությունը չպետք է կայանա ի հաշիվ հայերիս ու հայկական հողերի. մենք ոչ ոքի տալու կամ հանձնելու ոչինչ չունենք, ավելլին՝ ունենք պատմական արդարությունը վերականգնելու համազգային գերխնդիր, ինչը լուծելու համար ունենք և՛ համապատասխան կամք, և՛, որ ամենակարևորն է, համապատասխան ներուժ. ցիրուցան չանենք այն...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ