Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Politics

Խաղաղության գինը. Հայաստանը վճարեց մարդկային կյանքերով, տարածքներով և ազգային արժանապատվությամբ

Խաղաղությունը երբեք անվճար չէ, այն վճարվում է մարդկանց կյանքերով, կորուստներով և համազգային փորձով, որը պիտի հիշվի ու գնահատվի։
Իսկ թվացյալ խաղաղության համար Հայաստանը վճարեց  չափազանց թանկ գին։
Շատ հայորդիներ չվերադարձան տուն, և նրանց կորուստը թողեց անջնջելի հետք մեր հիշողության մեջ։
Խաղաղության գինը տեսանելի է ամեն անկյունում՝ գերեզմաններում, լքված տներում, հայացքներում, որոնք սպասում են վերադարձի։
Մինչ այսօր կան ռազմագերիներ, որոնք  Բաքվի բանտերում են, իսկ շատ երիտասարդների ճակատագիրը մնում է անհայտ։
Նրանց հարազատները ապրում են անհանգստությամբ, սպասելով մի լույսի, որը կբերի խաղաղություն իրենց ընտանիքներին։

Խաղաղության ճանապարհը նաև հազարավոր ընտանիքների ցավն է։
Տարածքներ կորեցին, միլիոնավոր ճակատագրեր խեղվեցին, և ազգային արժանապատվությունը ծանր փորձի ենթարկվեց։Այս ամենը ծածկվում է «Հիշատակի և խոնարհման օրով», մինչդեռ իրականում դա դավաճանության օր է:

 «Մայր Հայաստան » կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ այս իշխանություններն անընդհատ շահարկում են խաղաղություն բառը,  բայց դրա գինը միակողմանի զիջումներն են և հազարավոր կորուստները․
 «Հիշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ քարոզվում էր, թե «վերելակային դիվանագիտությամբ» այլևս պատերազմ չի լինի։ Օրվա իշխանությունը ուղիղ, առանց միջնորդների բանակցում էր Ալիևի հետ և հայտարարում էր, որ խաղաղություն է հաստատվել, սակայն արդյունքում ստացանք 44-օրյա պատերազմ՝ զոհերով ու կորուստներով։

Այնուհետև նշեցին, որ խաղաղություն կլինի, եթե հանձնենք Արցախը՝ պաշտպանելով Սյունիքի միջանցքը։ Սա, սակայն, անբարոյական և հակապետական քաղաքականություն էր, բայց ներկայացվում էր որպես խաղաղության երաշխիք։
Խաղաղություն չի կարող լինել այն դեպքում, երբ մեր տարածքների մի մասը օկուպացված է։ Ընթացիկ իշխանությունների վարած քաղաքականությունը խաղաղություն չի ապահովում, այլ պարզապես հրադադարի դիմաց հակառակորդի պահանջների փուլային կատարում է»։

-Պարո՛ն Թևանյան, Արցախի հանձնումից հետո, Արցախը բռնի ուժով նվաճելուց հետո, այսօր Ադրբեջանը անընդհատ առաջ է տանում իր խոսույթում  «Արևմտյան Ադրբեջան» թեզը՝ իր իսկ հորինած։ Հիմա, եթե իրադրությունները համեմատենք, ստացվում է, որ Արցախը առաջին քա՞յլն էր Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերածման ճանապարհին։

-Ադրբեջանում նախկինում էլ էին խոսում, բայց այս իշխանության օրոք հաճախ են դա անում, և իրենք դրա հիմքերը ունեն, քանի որ տեսնում են, որ անընդհատ պատրաստակամություն կա զիջումների, և պարզ է, որ պարտված ղեկավարը և այն մարդը, ով բացառապես շահագրգռված է իր սեփական աթոռն ու կաշին փրկելու հարցով, պատրաստ է պայմանավորվել թշնամու հետ, որպեսզի կարողանա կեղծ խաղաղության օրակարգի անվան տակ անցկացնել իր անձնական ծրագրերը:

Փաշինյանին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը և չեն էլ թաքցնում, որ իրենք սատարելու են նրան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև այդպիսի գործիչ նրանք Հայաստանում ենթադրում են և կարծում են ճիշտ են ենթադրում, որ այլևս չեն գտնելու:

Դրա պատճառով նրանք մտածում են, որ այս իշխանության վերարտադրության պարագայում հնարավորություն կա նաև կյանքի կոչելու Արևմտյան Ադրբեջան ծրագիրը: Իրենք դրա հիմքերը ունեն, որովհետև ինչ պահանջել են, ստացել են մինչև հիմա, ինչը պետք է նրանց համոզի, որ հետագայում չեն ստանա:

-Պարո՛ն Թևանյան, խաղաղության համար վճարեցինք, փաստորեն, ոչ միայն Արցախի կորուստի գնով, այլ նաև 1000-ավոր զոհերի, ռազմագերիների, այսօր, ցավոք սրտի, ունենք անհայտ կորածներ, նրանց ճակատագիրն է անհայտ մնում։ Թեև վերջերս 4 ռազմագերի վերադարձվեց, բայց դեռ շատերը մնում են Բաքվի բանտերում, այս ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք իշխանությունների կողմից։

-Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ գերիների վերադարձը, Ադրբեջանի տարածքով ցորենի և վառելիքի ներմուծումը, բոլորը PR-ակցիայի շրջանակներում են և նպատակ ունեն աջակցել նաև Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանա ցույց տալ, որ իր այսպես կոչված խաղաղության օրակարգը առաջ է ընթանում: Բայց մյուս կողմից որևէ ծպտում չկա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված, այսինքն՝ մենք Բաքվում ունենք պահվող մարդկանց, և նրանց հաստատ բաց չեն թողնում և չեն թողնելու, որովհետև նրանք առևտրի առարկա են:

Այս առումով Նիկոլ Փաշինյանը հիմնականում իրականացնում է PR-ակցիաները նաև Բաքվի աջակցությամբ, քանի որ բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների: Մարդիկ ուզում են ցույց տալ, որ Փաշինյանը խաղաղության խորհրդանիշ է, սակայն Փաշինյանը միշտ եղել է պարտության և պատերազմի խորհրդանիշ:

-Պարո՛ն Թևանյան, այսօր նաև մի ցավալի, երևույթի ենք ականատես լինում։ Մեր այն տղաները,  ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, նրանց  հիշատակը հարգելու,  արարքը արժևորելու փոխարեն նրանց ծնողներին են ճնշումների ենթարկում։ Տեսնում ենք, որ շատ հաճախ այն ծնողները, ովքեր իրենց դժգոհություն են հայտնում այս իշխանությունների, նրանց վարած քաղաքականության հետ կապված, նրանցից ոմանկ այսօր բանտերում են, մի մասը ճնշումների է ենթարկվում, քրեական ինչ-որ գործեր կան հարուցված նրանց նկատմամբ։ 

-Այս իշխանությունը փարիսեցեական և դեմագոգիկ բնույթ ունի։ Օրինակ, այսօր հայտարարել են հիշատակի օր, բայց հենց իրենց պատճառով տեղի ունեցավ պատերազմը, նրանք պարտվեցին այդ պատերազմում։ Կան տարբեր վարկածներ՝ թե ինչու, սակայն նրանք բերեցին զոհեր, ավերածություններ, և հիմա «կոկորդիլոսի արցունքներ» են թափում այդ ամենի համար։

Սա իրենց օրինաչափությունն է, ոչ փարիսեցությունը։ Մասնավորապես՝ մի կողմից խոսել, որ հարգում են զոհերին, մյուս կողմից՝ հետապնդել նրանց ծնողներին։ Մի կողմից հայտարարել, թե պայքարելու են Արցախի ինքնորոշման համար, իսկ հետո հայտարարել, որ Արցախը՝ Ադրբեջանին։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում հարց է բարձրացնում՝ ո՞ւմ վրա է հույս դրել Հայաստանը՝ բռնապետ Ալիևի՞, ով իր որևէ խոստում չի կատարել, իսկ նրա նախկին տված խոստումների և ստորագրած փաստաթղթերի, բոլորը փաստացի խախտվել են։

 «Հիմա հույս դնել Ալիևի վրա, մեղմ ասած, անմտություն է։ Ով կարող է երաշխավորել, որ այս իրավիճակում էսկալացիա չի լինի կամ Ալիևը չի փորձի այլ միջոցներով հասնել իր նպատակներին։ Ադրբեջանի նպատակները նույնն են մնացել, և դրա մասին գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում են, նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հովանավորությանը։ Շատ հայտարարություններ են արվում՝ թե ինչ պետք է կատարվի։

Ադրբեջանի պահանջները և այս պարագայում խաղաղության մասին խոսելը անլուրջ է։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, նրա նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Այս ժամանակահատվածում, ճիշտ է, ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց դեռևս 2020-ին իրավիճակը ցույց տվեց, որ տարուց ավելի սահմանին կրակոցների բացակայությունը չի երաշխավորում, որ Ադրբեջանի ագրեսիան չի շարունակվի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո էլ Ադրբեջանը շարունակեց հարձակվել Արցախում և էթնիկ զտումներ իրականացնել։

Ալիևը այլևս խաղաղության ձգտող չէ. դա հիմարություն է մտածել, որ նա ցանկանում է խաղաղություն։ Նրա նպատակը մեկ է՝ Հայաստանի պետության քայքայումը և փլուզումը։ Միակ երաշխիքը ուժեղ պետություն և ուժեղ բանակ ունենալն է։ Ավելին, նույնիսկ այն երկրները, որոնք նախկինում այնքան ուշադրություն չեն դարձրել իրենց զինված ուժերին, այսօր զգալիորեն մեծացնում են ռազմական ծախսերը. մենք դա տեսնում ենք Եվրոպայում և այլ երկրներում։

Այս պարագայում Հայաստանի ռազմական ծախսերը կրճատվում են, իսկ Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելանում։ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների վրա։ Ադրբեջանի զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի տարածքներում և չեն պատրաստվում հետ քաշվել սուվերեն տարածքներից։ Ավելին, ամրաշինական աշխատանքներ են կատարվում օկուպացված տարածքներում, որտեղից պետք է մոտ տարիուկես առաջ հետ քաշվեին  »,-նշում է Դանիելյանը։


Ինչ  վերաբերում է անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների և գերիների ճակատագրին Գառնիկ Դանիելյանը նշում է՝ նրանց վերադարձի ուղղությամբ այս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում․

 «Ես բազմիցս հանդիպել եմ մեր տղաների ընտանիքների հետ, և նրանք, մեղմ ասած, գոհ չեն իշխանությունների վարած քաղաքականությունից։ Մոտավոր տվյալներով մեզ հասել է, որ 240 անհայտության մեջ գտնվող հայրենակից կա, և նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այս ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում։

Ազգային և միջազգային հայցերից հետ քաշումները ևս վրդովեցրել են մարդկանց։ Նույն կերպ էլ գերիների վերադարձի գործընթացում. նույնիսկ նրանց վերադարձից հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները երկար ամիսներ չեն տրամադրել որևէ տեղեկություն գերության մեջ գտնվողների մասին»,-ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով, որ մինչ օրս բաքվի բանտերում են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և այլ գերի պահված անձինք, որոնց ապագայի մասին որևէ հստակ բացատրություն չի տրվում։