Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities
Politics

«Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասը քնած էր, հրապարակվեց հայ–ամերիկյան համատեղ հայտարարությունը և ԹՐԻՓՓ–ի իրականացման շրջանակը։
 
1․ Փաստաթղթում հաճախ է նշվում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին։ Ու որքան հաճախ է դրա մասին նշվում, այնքան ավելի շատ են երևում այն բովանդակային կետերը, որոնցով վնասվում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
 
Այդ ամենը թաքցնելու և փաթեթավորելու համար օգտագործվել է սրտաճմլիկ ««Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել» ձևակերպումը։ Ըստ այդմ՝ Ալիևի այն պահանջը, որ ադրբեջանցի վարորդը հայ չինովնիկի՝ մաքսավորի, իրավապահի երես չպետք է տեսնի «Զանգեզուրի միջանցքում», բավարարվել է։ Մերոնք մնալու են հետնամասում։ Իսկ ադրբեջանցիները շփվելու են դեռևս մեզ համար անհայտ ծագման օպերատորների հետ։
 
2․ Պաշտոնական Բաքուն չի ստորագրել այս փաստաթուղթը, բայց Ադրբեջանի պահանջներն ու շահերը, ի տարբերություն հայկականի, բավարարվել են ՀՀ կառավարության միջոցով։
 
«Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»,– նշված է փաստաթղթում։
 
Այսինքն՝ Ադրբեջանի համար բացվում է անխոչընդոտ ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք», որի գործարկման դետալները բացված են, իսկ ահա հայկական կողմը ոչ մի համարժեք ճանապարհ չի ստանալու Ադրբեջանի կամ Նախիջևանի հատվածներում, քանզի նման թեմա չկա։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե իրական ապաշրջափակման, այլ Ադրբեջանի համար անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու հետ։ Մնացած բառերը միամիտների համար նախատեսված «լապշաներ» են։
 
Երբ Արարատ Միրզոյանին հարցնում են, թե արդյոք Ադրբեջանի տարածք մտնելիս հայերը էլի «բեք օֆիս–ֆրոնտ օֆիս» տարբերակով են շփվելու, նա պատասխանում է, թե չգիտի և հույս է հայտնում, որ համարժեքություն կլինի։ Մինչդեռ Ադրբեջանը նման թեմա չի էլ քննարկում։ Այսինքն՝ որևէ խոսք չկա փոխադարձ ապաշրջափակման մասին։ Ու դա Միրզոյանը լավ գիտի, պարզապես ՔՊ–ին հոգեհարազատ ժանրի կանոնների համաձայն այդ հարցը շրջանցվում է։
 
3․ Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության մի զգալի հատվածը 99 տարով՝ 76/24 տոկոսային հարաբերակցությամբ (49 տարուց խոստանում են 24–ը դարձնել 49%)։
Արցախը դավաճանաբար հանձնելը «Զատո Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում և Սյունիքի միջանցքը չենք տալիս» ձևակերպմամբ արդարացնող Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել և հանձնում և՛ Արցախը, և՛ ՀՀ ինքնիշխանությունը, և՛ միջանցքը։
 
4․ Փաստաթղթից շահում են՝
 
• ԱՄՆ–ը, որը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու ֆինանսական տեսանելի օգուտներ է ստանում և ստանալու,
• Ադրբեջանը, Թուրքիան, որոնց դարավոր երազանքն է եղել միմյանց միջև ցամաքային ուղիղ կապի ապահովումը և թուրանական գաղափարների առաջ մղումը․ նրանց շահը և՛ ռազմաքաղաքական է, և՛ տնտեսական,
• Նիկոլ Փաշինյանը, որի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է, այս փաստաթուղթն ակնհայտորեն օգտագործելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «Խաղաղություն եմ բերել» սուպեր բլեֆի միջոցով քվե կորզելու նպատակով։
 
5․ ԹՐԻՓՓ–ը արդյունավետ կլինի և չի դառնա տարածաշրջանային ալեկոծումների պատճառ, եթե
• Հայաստանը ստանա լիակատար ապաշրջափակման հնարավորություն՝ հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք ուղիների գործարկմամբ,
• Հայաստանը փոխադարձության սկզբունքով հնարավորություն ստանա ԹՐԻՓՓ–ին համարժեք ճանապարհ ստանալ Նախիջևանով դեպի Իրան, Ադրբեջանով դեպի Ռուսաստան,
• ԹՐԻՓՓ–ի գործարկման մեջ իրենց համար ևս շահ տեսնեն Ռուսաստանն ու Իրանը, այլ ոչ թե մտավախություն ունենան, որ դա տարածաշրջանից իրենց դուրս մղմանն է միտված․ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ,
• Հայ–ադրբեջանական խաղաղության ծրագիրը կյանքի կոչվի «գետնի վրա» հնարավորություններ ունեցող երաշխավորի առկայությամբ։
․ ․ ․
Հայաստանի համար իրական խաղաղություն, իրական անվտանգություն և իրական ապաշրջափակում ապահովելու գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Պարտության ու պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող դրանք ապահովել։
 
ԱԺ ընտրություններում ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա ոչ թե հատվածական ու կորպորատիվ շահերով, մերկանտիլ հաշվարկներով, այլ միասնական գործողությունների ծրագրով։ Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողությունը։
 
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման օրակարգը կյանքի կոչվի։