Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Թագուհի Ստեփանյան. «Բժշկի նկատմամբ կիրառված բռնի արարքը պետք է պատժվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատիժ սահմանել: «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 300–500–ապատիկի չափով տուգանք կիրառել, եթե արարքը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նույն արարքը, որը կկատարվի բժշկի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ավելի խիստ կպատժվի՝ անձը կդատապարտվի ընդհուպ մինչև 2–5 տարով ազատազրկման:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այս առումով թիրախում հատկապես շտապօգնության բժիշկներն են: Կա նաև վերջին թարմ դեպքը, երբ Երևանում հարձակվել էին կանչով մեկնած «Արաբկիր» ենթակայանի շտապօգնության բժիշկների խմբի վրա: Իհարկե, բռնությունից ապահովագրված չեն նաև հիվանդանոցներում աշխատող բժիշկները: Կրկին ոչ վաղ անցյալում՝ հոկտեմբերի 29–ին, «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ–ում մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր բժշկի հետ, հարվածել նրա դեմքին ու վնասվածքներ պատճառել:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ եթե ինչ–որ արարք անպատիժ է մնում, բնականաբար, նման դեպքերն ավելանում են:

«Այդ իսկ պատճառով նախատեսվող փոփոխությունը բավականին դրական եմ համարում: Ցանկացած բռնի արարք, բնականաբար, պետք է պատժվի: Ինչպես շատ դեպքերում, այնպես էլ շտապօգնության բժշկի դեպքում, բռնի ուժը կիրառվում է մի մարդու հանդեպ, ով այդ պահին կարելի է ասել, որ որոշ չափով անօգնական է: Բժիշկը քաղաքացու կանչից հետո գալիս է լրիվ այլ գործառույթ կատարելու, և հանկարծ պատահում է, որ կոնկրետ շտապօգնության բժշկի աշխատանքը խոչընդոտվում է: Շտապօգնության բժիշկը գնում է կանչի, և ընդհանրապես չգիտի, թե ուր է գնում, և առաջինը՝ ում է հանդիպելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Թագուհի Ստեփանյանը:

Օրենքի խստացումը կստիպի՞ արդյոք կոտրել հասարակության մոտ առկա կարծրատիպերը, մասնավորապես, երբ օրինակ մի քանի դեպքով պայմանավորված՝ թիրախավորվում են բոլոր բժիշկները: Արձագանքելով հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե անգամ կա բժշկի մեղավորության առկայությունը, յուրաքանչյուր դեպքում անգամ այդ հանգամանքը թույլ չի տալիս, որ բժշկի նկատմամբ բռնություն կիրառվի: Նման դեպքերում բողոքի հիման վրա համապատասխան մարմիններն արդեն պետք է միջոցառումներ կատարեն: Բացի այդ, շատ հաճախ ոչ էլ բժիշկն է ուշանում, պարկեշտ կատարում է իր աշխատանքը, բայց այս կամ այն պատճառով նման միջադեպեր են լինում: Ընդհանրապես պետք է մշակույթ ձևավորվի: Մարդիկ կան, ովքեր դաստիարակված են, մարդիկ էլ կան՝ չունեն այդ դաստիարակությունը: Սա քննարկելի հարց է: Բայց ամեն դեպքում ասեմ, որ եթե օրենքը լինի, բավականին շատ մարդկանց կսաստի: Եթե արարքը կատարողն իմանա, որ Քրեական օրենսգրքով կարող է թեկուզ 2 տարով ազատազրկվել, նա երկրորդ անգամ նման բան չի անի: Օրենքը կսաստի նաև մյուսներին ու թույլ չի տա, որ նման քայլի դիմեն»:

Իսկ թե Հայաստանում ինչ ցուցանիշ կա բռնությունների ենթարկված բժիշկների վերաբերյալ, Շտապօգնության ծառայության ղեկավարը նշեց. «Եթե վերցնում ենք կոնկրետ շտապօգնության բժիշկների օրինակը, ապա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կա ցուցանիշ, որ նրանց նկատմամբ բռնությունն ավելի հաճախ է տեղի ունենում: Ես չեմ կարող հստակ տոկոսային ցուցանիշ ասել, բայց դեպքերն անընդհատ կրկնվում են: Իսկ առաջին հարվածն իր վրա է վերցնում հենց այն բժիշկը, ով գնում է կանչի: Շատ հաճախ, երբ ծանր իրավիճակ է, կամ մահացու դեպք է եղել, բնականաբար, յուրաքանչյուրի համար իր հարազատի մահը կամ վատ վիճակում գտնելու հանգամանքը շատ ծանր է: Իհարկե, ես դա էլ եմ ուզում հասկանալ: Մարդիկ կան, ովքեր գիտակցաբար հասկանում են, որ ինչ–որ բան անել այլևս հնարավոր չէր, բայց նման դեպքերում հիմնականում առաջին մեղադրվողը բժիշկն է՝ նա թիրախում է գտնվում»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում