Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Պետրոս Ղազարյանը քաղաքական գաղջ մթնոլորտի ու գործը սիրով կատարելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, ում արդեն երկար տարիներ հաջողվում է հաղորդման բարձր դիտողականություն ապահովել, կարողանում է նույնիսկ քաղաքական այս գաղջ մթնոլորտի պայմաններում ասելիք գտնել ու հեռուստադիտողին հրամցնել:

«Փաստը» որոշեց պարզել, թե այս օրերին, երբ քաղաքական կյանքում առանձնապես տեղատվություններ ու մակընթացություններ չկան, և այն նմանվել է պոլիտբյուրոյի տարիներին, ինչպես է նրան հաջողվում քաղաքական արդյունավետ պրոդուկտ «արտադրել»:

«Ամենամեծ պրոբլեմը հյուրին գտնելն է, քանի որ իրադարձություններ նույնիսկ մեր երկրում են տեղի ունենում: Քաղաքական կյանքն այն օրին են հասցրել, որ այն մեծ հաշվով կանգնած է, բայց քանի որ կյանքն ընդհանրապես չի կարող կանգնել, ուրեմն ասելիք նույնպես պետք է լինի: Մեր երկրում խնդիրների պակաս չկա, բայց մարդիկ, ովքեր մասնագետներ և քաղաքական պրոցեսի կրողներն են, բավականին սակավ են, որը, ցավոք սրտի, ամենամեծ խնդիրն է»,– ասաց Պ. Ղազարյանը:

Քաղաքական դաշտն, ըստ նրա, տխրում է, երբ քաղաքական գործիչներն իրենք են տխուր լինում: Քաղաքական մեկնաբանի կարծիքով միշտ էլ հայաստանյան քաղաքական ներկապնակում եղել են փայլուն դեմքեր: Նրանք հիմա էլ կան, պարզապես չեն երևում, քանի որ մթնոլորտը չի տրամադրում:

«Մեզ մոտ այն սկզբունքը չկա, որ եթե ինչ–որ մի տեղ աշխատանք ես անում, պետք է այն հետաքրքիր անես, որպեսզի դրանից հաճույք ստանաս: Քաղաքականությունը նույնպես աշխատանք է: Նայում ես մարդկանց դեմքին, ոչինչ չի հասկանում, աթոռին նստած տառապում է, բայց դարձել է դեպուտատ: Եթե լուրջ հարց ուղղես, թե ինչո՞ւ է այդ տեղում հայտնվել, ինքն էլ չի կարողանա պատասխանել: Բայց հայտնվել է, որովհետև դա ժամանակի տրենդի մեջ է: Նման մարդիկ չեն հասկանում, որ այդ գործի վրա ծախսած բոլոր րոպեները, ժամերը, օրերը իրենց կյանքից է գնում, էլ չեմ ասում, թե դա ինչքան թանկ է նստում ժողովրդի վրա»,– ասաց Պետրոս Ղազարյանը:

Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական դաշտից փաստացի բացակա լինելու մասին, մեկնաբանը նշեց, որ նրանք իրականում ներկայանում են այնքանով, որքանով իրենց ռեսուրսն ու հնարավորություններն են թույլ տալիս:

«Նայեք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, 90 տոկոսը Հանրապետական է, մարզերում ընդդիմությունն ընդհանրապես ռեսուրս չունի: Իսկ ընդդիմության ակտիվանալու համար հարկավոր են ֆինանսներ, պետք են մարդիկ, դրա համար մեր նման երկրներում պետք է ոչ թե ասել, որ ընդդիմություն չկա, այլ պետք է ելք փնտրել: Ես կարծում եմ, որ մենք պետք է օրենք ընդունենք, որ ԱԺ անցած կուսակցությունները բյուջեից ավելի մեծ գումար ստանան, որպեսզի կարողանան կենսունակ լինել: Եվ, քանի որ հասարակությունը իր ձայնը տվել է ընդդիմադիր կուսակցությանն իր կյանքը փոխելու, իր տեսակետը ներկայացնելու հնարավորություն պետք է ունենա: Թե չէ, ստացվում է, որ կա մի ուժ, որն օգտվում է պետության ամեն ինչից, իսկ մնացած ուժերը խաղից դուրս են մնում: Հիմա եթե ես ունենամ 10 հատ պիստալետ, դուք մի հատ ռագատկա, մենք իրար հետ կռվենք, դուք կհաղթե՞ք: Նույն իրավիճակն է նաև քաղաքական դաշտում»,– ասաց Պ. Ղազարյանը:

Խոսելով իրենց ընդդիմություն հայտարարած ՕՐՕ դաշինքի մասին, որն այսօր չկա, նա նշեց, որ այն «ադնառազվի» դաշինք էր, որի կենսագրությունն ավարտվեց ընտրություններն ավարտվելուց հետո: Նրա կարծիքով նման դաշինքները նույնիսկ հաղթելուց և խորհրդարանում հայտնվելուց հետո անգամ ոչինչ էլ չէին կարողանա փոխել:

«Իմ կարծիքով եթե լիդերը տեսլական ունի, ապա կապ չունի հաղթել է, թե պարտվել: Պետք է փորձի իր ծրագրերը կյանքի կոչել, որովհետև տեսլական ունի և այդպես է կյանքը տեսնում: Այսինքն, լիդերները պետք է իդեաներ ունենան և այն ինչ–որ ձևով առաջ տանելու ելքեր փնտրեն: Եվ եթե դա չի արվում, ուրեմն դա նրանց տեղը չէ»,– ասաց Պ. Ղազարյանը:

Մեջբերելով մեկ այլ իրավիճակ, երբ օրինակ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի նման կես տարին մեկ խոսվում է նոր շարժում սկսելու մասին, քաղաքական մեկնաբանը նշեց, որ դա ևս լուրջ չէ:

«Դա էլ է արժեզրկվել, կամ երբ ժամանակ առ ժամանակ նա հայտարարում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, մոռանալով, որ ինքն էլ իր ներկայությամբ իր ղեկավարած կուսակցությունն է քայքայել»,– ասաց «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակը:

Վերջերս ձևավորված «Երկիր ծիրանի» կուսակցության մասին էլ նա տեսակետ հայտնեց, թե այն ոչ թե կուսակցություն է, այլ իռացիոնալ քաղաքական ուժ, որը ծնվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, հայտնվել է այնտեղ՝ այլ ընդդիմադիր ուժերի այդ ընտրություններին չմասնակցելու հետևանքով և ավագանու գործունեության ավարտի հետ էլ կուսակցությունը կավարտվի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում