Մեր տեղադրած հաշվիչներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս հավելագրում անել և անցնցում անցնել առաջ. Ղազինյան (Տեսանյութ)
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ, գոնե, Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող ՀԷՑ-ի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում, իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակվա ՀԷՑ-ին բացարձակապես չեն պաշտպանել, կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից իրենք գեներացրել են բողոքներ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով հոսանքազրկումներին՝ Ղազինյանը նշեց՝ կասկածներ ունեն, որ ներկա կառավարիչները ճիշտ թվեր չեն հայտնի։
«Երբ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն ընտանիքից, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել Փաշինյանին, բայց դե հո չի կարող ասել, որ էդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է՝ տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է։ Այդ անձի կառավարիչ դառնալու առաջին օրվանից հայտարարվում է, որ կան 20 և ավելի վարույթներ, ո՞ւր են դրանք։ Այս ապհի դրությամբ անոնսել են մի տեսուչի ձերբակալություն, որը հավելագրումներ է արել։ Իսկ ո՞վ է ասել, որ դա չի եղել, ո՞վ է ասել, որ մենք դրանով չենք զբաղվել»,-նշեց նա։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը շեշտեց՝ իրենց կողմից տեղադրված հաշվիչներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս հավելագրում անել և անցնցում անցնել առաջ. «Այդ հաշվիչների պարագայում մարդկային գործոնն է բացառվում, որովհետև թվերը քաշվում են ավտոմատ, և եթե հավելագրում է արվել, ապա այդ հաշվիչը կա՛մ պետք է հանվի, կա՛մ պետք է կորի, կա՛մ պետք է գնա լաբորատորիա, որն իմիջիայլոց պետական է և այնտեղ ֆիքսվի։ Թիվը չի կարող կորել»։