«Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում
Կինը հայկական օջախի և սահմանի ամրությունն է. հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում: «Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում: Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն իրենց համար առաջնահերթություն է:
«Հայուհի» կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ: Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրերը հասարակությանում կնոջ դերի հզորացման համար են: