Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Socity

Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանից

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2025 թվականի տարեվերջյան ամփոփում

2025 թվականը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի շարժման համար դարձավ ոչ միայն աճի, այլև խորքային ազդեցության տարի։ Տարվա ընթացքում կազմակերպության ծրագրերից օգտվել է ավելի քան 60,000 աշակերտ, ինչը նշանակում է, որ Հայաստանում սովորող յուրաքանչյուր հինգերորդ երեխան առնչվել է մեր կրթական ծրագրերին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դասարանից սկսվող փոփոխությունները կարող են հասնել համակարգային մակարդակի։

Կազմակերպության գործունեության առանցքում շարունակել է մնալ Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը (ՈՒԱԾ), որը տարիների ընթացքում վերածվել է կրթական հզոր շարժման։ Միայն 2025 թվականին ծրագրի շրջանակում 111 Ուսուցիչ-առաջնորդ աշխատել է 106-ից ավելի դպրոցում, հիմնականում մարզերում և սահմանամերձ համայնքներում։

Նրանց գործունեության արդյունքում շուրջ 31,458 աշակերտ օգտվել է կրթության որակի բարելավումից՝ ուսուցիչների առաջնորդության, նորարարական դասավանդման մեթոդների և դպրոցական միջավայրի զարգացման միջոցով։ Այս ազդեցությունը կազմում է Հայաստանի բոլոր աշակերտների մոտ 12 տոկոսը։

Ուսումնական առաջընթաց՝ սոցիալ-հուզական աջակցությամբ

2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն հինգ դպրոցում իրականացնում է «Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը, որի նպատակն է ձևավորել երեխայակենտրոն, համագործակցային և զարգացնող կրթական միջավայր։ Ծրագիրն ընդգրկում է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը, ծնողական համայնքի ակտիվ ներգրավումն ու դպրոց–ընտանիք գործընկերային համագործակցության խորացումը՝ միտված երեխաների ամբողջական՝ ակադեմիական, սոցիալ-հուզական և քաղաքացիական զարգացմանը։

Այս տարի ծրագիրն առանձնահատուկ կարևոր փուլ է մտնում, քանի որ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն առաջին անգամ մեկնարկել է իր գործունեությունը նաև Երևանում։ Սեպտեմբերից «Սերունդ» դպրոցների ցանցին միացել է Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, որը դարձել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրի առաջին դպրոցը։

Միաժամանակ ծրագրին միանում են նաև երեք նոր դպրոցներ մարզերից՝ Դեբեդի միջնակարգ դպրոցըՎանաձորի խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցը, իսկ ծրագրում երկրորդ տարին շարունակվում է ներգրավվածությունը Ստեփանավանի թիվ 6 և Արենիի միջնակարգ դպրոցներում, որտեղ նախորդ տարվա փորձը հնարավորություն է տվել խորացնել և կայունացնել իրականացվող կրթական փոփոխությունները։

Այս տարի «Սերունդ» ծրագիրը Project Management Awards 2025-ի կողմից արժանացավ «Տարվա սոցիալական ազդեցություն» մրցանակին։ PMI սոցիալական ներազդեցություն անվանակարգում, ներկայացված լինելով կարևոր առաքելություն իրականացնող այնպիսի կազմակերպությունների հետ միասին, ինչպիսիք են COAF-ը, PIN-ը, AGBU-ն և EBRD-ն,  «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հեղինակային «Սերունդ» ծրագիրը ճանաչվեց լավագույնը։

 

– – – 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, 2025 թվականին վերսկսել են Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսումնական բացեր ունեցող աշակերտներին՝ կիրառելով համակցված ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառության մոտեցում։

Ծրագիրն ուղղված է ոչ միայն աշակերտների ակադեմիական գիտելիքների աճին, այլև նրանց սոցիալ-հուզական զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և բարեկեցության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ նախաձեռնությունը խթանում է ծնողների գիտակցված և արդյունավետ ներգրավվածությունը երեխայի կրթական գործընթացում, ինչպես նաև նպաստում է դպրոցների վարչական ղեկավարների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով աջակցող և կայուն դպրոցական միջավայր։

2025 թվականին ծրագիրն իրականացվել է Հայաստանի 7 մարզերի 8 դպրոցներում, ընդգրկելով շուրջ 800 աշակերտ, որոնցից յուրաքանչյուրի կրթական առաջընթացն ու բարեկեցությունը ծրագրի առանցքային արժեքն է։

– – – 

«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը համատեղ իրականացնում են Համաշխարհային բանկը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կրթական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամ»-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

Ծրագրի շրջանակում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 450 դպրոց, որոնցից 225-ը պատահականության սկզբունքով ընտրվել են որպես միջամտության դպրոցներ, իսկ մնացած 225-ը՝ որպես համեմատության խումբ՝ ծրագրի ազդեցության գնահատման նպատակով։ Միջամտությունն իրականացվել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում ընդգրկելով 150 դպրոց (75 միջամտության և 75 համեմատության դպրոց)։

Կրթություն՝ դասարանից դուրս

Կրթական փոփոխությունը չի սահմանափակվել միայն ակադեմիական արդյունքներով։ 2025 թվականին իրականացվել է 66 աշակերտների առաջնորդությամբ կրթական նորարարական ծրագիր, որոնց շրջանակում

  • 845 աշակերտ եղել է ծրագրերի անմիջական մասնակից,
  • 3,240 աշակերտ ներգրավվել է ծրագրային գործընթացներում,
  • 816 համայնքի անդամ դարձել է ծրագրերի շահառու։

 

Աշակերտների անդրադարձը ծրագրի մասին։ 

 

«Մի բոլ պյան կար, որ չգիդեինք մեր կյեղի մասին, շատ հետաքրքիր էր մեր հարազատներին ու ուսուցիչներին հարցեր տալ, էդ հարցեր մտածիլն ու տալն էլ էր դըժար պյան, էդ էլ սըվորեցինք, մին էլ շատ հավես էր, որ ուրիշ դպրոցների աշակերտների հետ օնլայն հանդիպեինք, շատ լավ էր, կուզենք էլի անենք»։ Ալիսա Պապյան, 6-րդ դասարան, աշակերտ առաջնորդ  Մովսես, Տավուշ 

 

<<Մինչ այս ծրագիրը ես ամաչում էի ռուսերեն խոսել, քանի որ վախենում էի սխալվել։ Բայց էկոպայուսակներ կարելիս մենք անընդհատ ռուսերեն էինք շփվում, օգնում էինք իրար, նկարում էինք, ծիծաղում։ Ես շատ բառեր սովորեցի, և հիմա ինձ ավելի վստահ եմ զգում։ Իսկ մեր կարած պայուսակներն իսկապես հպարտություն են. մենք դրանք մեր ձեռքերով ենք ստեղծել։»- Համեստ Մովսիսյան, աշակերտ-առաջնորդ, Ալաշկերտ գյուղ, Արմավիրի մարզ

Շրջանավարտները՝ փոփոխության շարունակականությունը

Կազմակերպության երկարաժամկետ ազդեցության առանցքային ուժը նրա շրջանավարտներն են։ Այսօր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի շրջանավարտների ցանցը միավորում է ավելի քան 550 շրջանավարտ-դեսպան, որոնց 70 տոկոսը շարունակում է աշխատել կրթության ոլորտում՝ որպես ուսուցիչ, տնօրեն, քաղաքականության մշակող կամ սոցիալական ձեռնարկատեր։

Համակարգային ազդեցություն՝ պետական մակարդակում

2025 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ամրապնդեց իր դերը որպես կրթական քաղաքականության վստահելի գործընկեր։ Կազմակերպության մասնակցությամբ մշակվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել են երկու կարևոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ուսուցիչների պատրաստման այլընտրանքային ուղիներին և դպրոցների ֆինանսավորման նոր մոտեցումներին։

Միաժամանակ շարունակվել է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսված է հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում աշխատող մանկավարժների համար։ Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ, ևս 26 ուսուցիչ պատրաստվում են ավարտել այն առաջիկայում։

 

Կրթական փոփոխությունների տասնամյակ. դեպի նոր տեսլական

2025 թվականը նաև խորհրդանշական էր կազմակերպության համար․ հուլիս ամսին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նշեց իր գործունեության տասնամյակը։ Հոբելյանական միջոցառումը միավորեց կազմակերպության բոլոր տարիների Ուսուցիչ-առաջնորդներին, շրջանավարտ-դեսպաններին, աշակերտներին, համախոհներին, աջակիցներին և գործընկերներին։

Դասարանից՝ համակարգ

2025 թվականի փորձը ևս մեկ անգամ հաստատեց, որ կրթական փոփոխությունները սկսվում են դասարանից, սակայն դառնում են կայուն միայն այն ժամանակ, երբ վերածվում են համայնքային և պետական քաղաքականության։ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն 2026 թվական է մտնում նոր փուլով՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» միասնական հարթակի ձևավորմամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ազդեցությունը, խորացնել առաջնորդների շարժումը և կառուցել արդար, դիմակայուն ու որակյալ կրթական համակարգ Հայաստանի համար։