300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի Սարգսյան
300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Արտաքին պարտքն անվերջ ավելանում է, իսկ ՀՀ-ն լրացուցիչ արժեք չի ստեղծում: Հայաստանի տնտեսության վերականգնումը հրատապ խնդիր է, որի լուծման հստակ տեսլական ունի «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը»,-գրել է նա: