Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Օրենքով մոլորություն. «Օդից փող» սարքողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հ2» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնաս են կրել: Սա հիմք է հանդիսացել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացնի: Մասնավորապես՝ առաջարկում են նշված օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղերը հնարավոր լինի հեռարձակել միայն գիշերային ժամերին՝ 24։00–ից մինչև 06։00–ը: Նախագիծը նախատեսում է սահմանել նաև նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։

Նշված հեռուստախաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին: Ի վերջո, «ընտրվածի» և մյուսների հեռախոսային հաշվին կարող է ահռելի գումար կուտակվել, քանի որ ստիպված են սպասել մինչ հաղորդավարին միանալը:

«Հ2» հեռուստատեսության ծրագրերի կոորդինացիայի բաժնից փորձեցինք տեղեկանալ՝ հաշվի առնելով արդեն ամիսներ շարունակ հնչող բողոքները, չի քննարկվո՞ւմ արդյոք հաղորդումն այլևս չցուցադրելու կամ այն փոփոխությունների ենթարկելու հարցը:

Ծրագրերի կոորդինացիայի բաժնի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց. «Ոչ մի օրենք, ոչ մի կարգ չկա, որը կարող է արգելել հեռարձակել հաղորդումը: Այդպիսի օրենք գոյություն չունի, որովհետև ամեն ինչ կատարվում է օրենքի մեջ: Այսինքն՝ րոպեի արժեքը, խաղարկության բոլոր կանոնները հեռուստաընկերությամբ անընդհատ ասվում և շեշտվում են: Իսկ եթե քաղաքացին չի ցանկանում մասնակցել, թող չմասնակցի»:

Հարցին, թե օրենքից զատ, չեն հետաքրքրո՞ւմ արդյոք մարդկանց բողոքները, նա պատասխանեց.

«Այստեղ հետաքրքրելու հարց չկա: Դուք զանգահարել եք ծրագրերի կոորդինացիայի բաժին, մենք ծրագրերի կոորդինացիայով ենք զբաղվում: Չեմ կարող ասել»:

Իսկ դիտարկմանը, թե տեղյա՞կ են, որ ՄԻՊ–ն օրենսդրական նախագծով է հանդես եկել, աշխատակիցը պատասխանեց. «Օրենսդրական ոչ մի բան չի կարող կատարվել»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը օրենսդրական նախագծի անհրաժեշտություն ևս տեսնում է, բայց կարծում է, որ այս դեպքում գլխավորն իրազեկումն է:

«Փաստացի մի կողմից ունենք այն, որ սպառողը տեսականորեն կարող է մոլորվել: Բայց մյուս կողմից՝ օրենքում դա որպես մոլորություն սահմանված չէ: Հետևաբար, նաև սանկցիաներ չեն կարող կիրառվել: Պետք է մեծ ծավալով բոլորս իրազեկենք մարդկանց, որ հնարավորինս խուսափեն նման հաղորդումներից: Պետք է հասկանան, որ եթե կարողանում են այդ հարցերին պատասխանել, մեծ հանճար չեն: Այդ պատասխանները հազարավոր մարդիկ կարողանում են գտնել: Սա ավելի շատ լոտո է: Լոտոյի սկզբունքով մարդը պատահական միանում է: Զանգելու է հազար հոգի, հազար հոգի վճարելու է լոտոյի համար, բայց մեկն է շահելու: Սրա մասին պետք է իրազեկել, որ նման հաղորդումներն, անկախ նրանից, թե որ հեռուստաընկերությամբ են հեռարձակվում, հնարավորություն չունենան կյանքի կոչվել ու գումար վաստակել: Այն, որ նշված հարցը դառնա խախտում՝ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, որն այսօր չունենք»,– ասաց Բ. Պիպոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե հասկանանք, որ իրազեկվածության մակարդակը բավարար չէ, այդ դեպքում նոր կարող ենք համապատասխան օրենքների փոփոխության գնալ:

«Պայմանական վերցնենք՝ իրազեկման արդյունքում հաղորդմանը կսկսի հետևել ոչ թե 100, այլ 15 հոգի: Եթե քաղաքացիներն ամբողջությամբ իրազեկված լինեն, և «խափվածներ» չլինեն, այդ դեպքում հեռուստաընկերությունը կամ մասնավոր ընկերությունը մուտքեր քիչ կունենա: Այս պարագայում արդեն իրենք են քննարկելու՝ ունենալ հաղորդում 15 հոգու համար, թե՝ ոչ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում