Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Հաջողության հորոսկոպ 2017-ի համար

ԽՈՅԵՐ
Տարվա սկզբին Խոյերի կյանքում ամեն ինչ շատ հարթ ու առանց խախտումների կլինի, բայց փետրվարից հարկավոր է սթափվել ու զարկ տալ ոչ ստանդարտ մտածելակերպին։ Նույնը պետք է անել նաեւ գարնանը, քանզի ծաղկունքի շրջանը արգասաբեր ու բուռն կլինի նաեւ ձեզ համար։
Ամռանը ծրագրավորման շրջան է Խոյերի համար։ Մինչեւ օգոստոս ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, իսկ սեպտեմբերից մեկ մյուսի հետեւից առաջարկներ կհնչեն, եւ դուք դրանք իրականացնելու հնարավորություն կունենանք մինչեւ նոյեմբեր։ Դրանից հետո արդեն կարելի է հանգստանալ եւ պատրաստվել նոր տարուն։

ՑԼԵՐ
2017-ի առաջին օրերից ուշադրություն դարձրեք բոլոր իրադարձություններին՝ բաց չթողնելով եւ անտեսելով ոչ մի մանրուք։ Հունվարի վերջին զգոն Ցլերին սպասվում է անակնկալ՝ երազանքի իրականացման տեսքով։
Հեղինակության բարձրացում սպասվում է ապրիլ-մայիս ամիսներին։ Օգտագործեք հարմար առիթը, որպեսզի իրականացնեք բոլոր ձեր ծրագրերը՝ ներգրավելով շատ հովանավորների։
Հոկտեմբերին ներշնչման աղբյուրների պակաս չեք ունենք, եւ տիեզերական բոլոր ուժերը հուշում են, որ պետք է ստեղծագործել։ Արդյունքն անզուգական է ստացվելու։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Որքան թեթեւ ու դրական վերաբերեք նոր տարվան սպասվող իրադարձություններին, այնքան ավելի բարեհաճ կլինի Աքաղաղը ձեր նկատմամբ։ Բախտը կժպտա հատկապես այն Երկվորյակներին, որոնք տարվա ընթացքում մի քանի անգամ կճանապարհորդեն. լինեն կարճ ուղեւորություններ, գործուղումներ, թե էքսկուրսիաներ։ Դրանք բոլորը դրական ազդեցություն կունենան ոչ միայն գործնական, այլեւ անձնական կյանքում։ Այո, Աքաղաղը խոստանում է իրականացնել ձեր երազանքներից գոնե մեկը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Տարվա սկզբին կթվա, որ ճակատագիրը երես է թքել ձեզնից։ Բայց այդպես չէ, քանի որ այն միշտ ձեր կողքին է։ Հաջողությունը ձեր կողմը ձգելու համար շատ բան պետք չէ. մոռացեք խնդիրների եւ վիրավորանքների մասին, ավելի անկեղծ եղեք մտերիմների հետ, որոնք հանուն ձեզ պատրաստ են ամեն ինչի։
Ձեր աստղային ժամը նախատեսված է 2017-ի ամռան վերջից աշնան սկիզբ։ Հենց այս շրջանում են սպասվում աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում կամ նոր պաշտոնի առաջարկ։ Բայց չի նշանակում, որ կարելի է թուլանալ։ Հաջողությունը պետք է նաեւ պահել, եւ դա ձեզ կհաջողվի միայն այն դեպքում, եթե լինեք նպատակասլաց, հանդուրժող եւ պատրաստակամ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հունվարի կեսին հին ընկերներին, մոռացված հարազատներին զանգելու ցանկություն կառաջանա։ Եվ այդ զանգներն ու հանդիպումները կարող են հաճելի անակնկալներով լի լինել։ Փետրվարը հաջողությունների ամիս է այն Առյուծների համար, որոնց գործունեությանը կապված է առեւտրի, գովազդի, գրականության եւ գիտության հետ։
Մայիսին Առյուծներին խորհուրդ է տրվում հանգստանալ՝ ուժեր հավաքելու համար, չէ որ հունիս/հուլիս մասնագիտական կյանքում կարեւոր իրադարձություններ են սպասվում։ Իսկ դրանց արդյունքը հնարավոր կլինի տեսնել օգոստոսին։
Սեպտեմբերին կարելի է կյանքի կոչել յուրօրինակ եւ տարբերվող մտքերը։ Հոկտեմբերը Առյուծների համար ստեղծագործական հաջողությունների եւ սիրային հարցում առաջընթացի ամիս է, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին կլինեն դրական փոփոխություններ, որոնք էլ վերջակետ կդնեն ձեր այս տարվա արկածներին։

ԿՈՒՅՍԵՐ
Հունվարին պլանավորած բիզնես գործարքները լավ եկամուտ կբերեն Կույսերին։ Նույնը կարելի է ակնկալել նաեւ փետրվարին։
Ապրիլին նպաստավոր պայմանները կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար։ Մի քանի հաճոյախոսություն, եւ նրանք կլինեն ձեր գրկում։
Օգոստոսի սկզբին գործընկերներից մեկի հետ ցնցող առաջընթաց եք գրանցելու, իսկ հոկտեմբերից ժամանակը հպատակեցնելու եք մտերիմների հետ հարաբերությունները վերականգնելուն եւ տանը խաղաղություն հաստատելուն։ Տարվա վերջում կկատարվի Կույսերի վաղեմի երազանքներից մեկը։

ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքներին թե 2017-ին, թե 2018-ին հաջողությունը կտրվի եւ շատ հեշտությամբ, եւ շատ դժվարությամբ։ Աքաղաղը խորհուրդ է տալիս այս տարի երեխա ունենալ կամ գոնե մկրտության կնքահայր լինել ինչ-որ փոքրիկի համար։ Եվ հենց նա էլ կդառնա ձեր այս տարվա թալիսմանը։ Քանի դեռ նա ձեր կողքին է, ձեր կյանքում ցնցումներ չեն սպասվում։

ԿԱՐԻՃՆԵՐ

2017-ին ճակատագիրը չի թողնի, որ Կարիճները մեկ րոպե անգամ ձանձրանան։

Տարվա սկզբին կարող են խնդիրներ առաջանալ թանկարժեք տեխնիկայի հետ կապված, իսկ գարնանը հնարավոր է, որ փորձեն ձեզ ներքաշել ինչ-որ խարդախության մեջ, ինչը բնականաբար ոչ մի լավ ավարտ չի ունենալու։ Հունիսին ընտանեկան կյանքը լարված կլինի. չեն բացառվում լուրջ տարաձայնություններ։
Բայց ճակատագիրը հաճելի անակնկալներ նույնպես պատրաստել է ձեզ համար։ Մարտին հավանականությունը շատ մեծ է հաղթել սպորտային մրցություններում, վիճախաղով մեծ գումարներ շահել։
Սեպտեմբերին հաճելի նորություններ են սպասվում, իսկ ահա նոյեմբերին կլինեն ֆինանսական հարցեր, որոնք միայն խելացի որոշումներ ընդունելու արդյունքում հօգուտ ձեզ կլուծվեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փառքը քայլում է ձեր կողքով եւ մի փորձեք նույնիսկ շեղվել այդ ճանապարհից։ Հենց այստեղ են ձեզ սպասվում հաճելի բոնուսներ։ Այս տարի այնպիսի տեղեկություններ կիմանաք, որ կարող եք դրանցով մեծ գումարներ վաստակել (նման հնարավորություններ կտրվեն փետրվարին, մայիսին եւ հունիսին)։
Օգոստոսի սկզբին հնարավոր է հանդիպում մեկի հետ, ով կարող է դառնալ ձեր ամենամտերիմ ընկերն ու հենարանը։
Նոյեմբերին հավանականությունը մեծ է, որ կհայտնվեք ինչ-որ ազդեցիկ մարդու ուշադրության կենտրոնում, եւ նա բարձր կգնահատի ձեր ստեղծագործական հնարավորությունները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հունվար-փետրվարը նոր ծանոթությունների եւ բացահայտումների ամիսներ են, որոնք հիանալի եւ դրական ազդեցություն կունենան ապագայի վրա։ Մայիսից դուք կցանկանաք ընդլայնել ձեր գործունեության շրջանակը անսպասելի մի ոլորտով։ Ընդ որում, ուշադրություն չեք դարձնելու շրջապատի կարծիքին, մասնավորապես կասակծներին։
Հուլիսի կեսերին կարելի է մեկնել ճանապարհորդության եւ հետ վերադառնալ յուրօրինակ մտքերով լի ուղեբեռով։ Բայց մտքերը ոչ միայն պետք է բերել, այլեւ իրականացնել։
Օգոստոսից մինչեւ սեպտեմբեր հակավոր է հիշել հին կապերը, քանզի հին ու բարի ընկերները կարող են օգնել ձեզ բոլոր նախաձեռնություններում։ Օգոստոսին կրկին կարելի է գնալ կարճատեւ ուղեւորության։
2017-ը Այծեղջյուրների համար կլինի փոփոխությունների տարի։ Պատրաստ եղեք շատ գործուղումների, ինչպես նաեւ նոր աշխատանքի կամ պաշտոնի։

ՋՐՀՈՍՆԵՐ
Տարվա ընթացքում հաջող բիզնես նախագծեր են սպասվում։ Բայց դրանցից ամեն մեկին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։
Ջրհոսների համար հատկապես կարեւոր կլինեն տարվա վերջին ամիսները։ Այս շրջանում ավելի լավ է ոչ թե խոսել, այլ գործել։ Կենդանակերպի այս նշանների աստղային ժամը սպասվում է սեպտեմբերին, երբ ինքնաիրացման նոր ուղիներ կբացահայտվեն։

ՁԿՆԵՐ
Ձկներին հաջողությունը ժպտալու է 2017-ի մարտից ապրիլը։ Հենց այս շրջանում կհայտնվեն նոր եկամուտ ստանալու աղբյուրներ, իսկ մայիսին կիրականանա ձեր վաղեմի երազանքներից մեկը։
Ամռանը բախտը կարճատեւ ընդմիջման կգան, բայց կվերադառնա անակնկալներով եւ գումարային պարգեւներով։ Ոչինչ հարկավոր չէ անել, պարզապես վայելեք ձեզ տրված հնարավորությունը։

Աղբյուրը՝ adfave.ru