Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

«Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ, սա թշնամու պահանջն ու հրահանգն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ կիրակի, վաղը, գուցե նաև հաջորդող կիրակիներին Հովհաննավանքում տեղի ունեցած ու սպասվող արարողությունները, որոնք որևէ կերպ հնարավոր չէ համարել պատարագ՝ քրիստոնեական աստվածապաշտական արարողություն, ոմանք անօրենություն, ոմանք էլ սրբապղծություն են կոչում։ Բայց այն, որ սա գործող իշխանությունների՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրագործող արշավի համատեքստում պետք է դիտարկել, միանշանակ է։ «Սա թշնամու պահանջն է, որովհետև Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ իր ազգապահպան գործունեությամբ թշնամու համար խոչընդոտ է եղել։ Այն համաշխարհային ցանց ունեցող միակ հայկական կառույցն է։ Թշնամու նպատակն է ոչնչացնել այն, այդ դեպքում ավելի հեշտ ու հանգիստ կգերի և կիշխի մեր երկրին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան։ Հիշեցնում է՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն Եկեղեցին ռևանշիստ է որակում։ «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ։ Մի խումբ մարդկանց հավաքել, տարել էին Հովհաննավանք, բայց տեսնում ենք, որ այս հարցում նրանք ժողովրդի աջակցությունը չունեն։ Երբ հավատին ես կպնում, կրոնին, մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Իրենց նպա տ ա կին չեն հաս նի, ուղ ղ ա կ ի սրբապղծում են Եկեղեցին, ագրեսիա իրականացնում։ Նրանց նպատակն է խեղել հավատը, բաժան-բաժան անել, Առաքելական եկեղեցուց շեղել և ոչնչացնել այն, Եկեղեցին դարձնել ոչ էական ու ոչ շոշափելի կառույց։ Շատ բառացի ասած՝ որ եղած-չեղած մեկ հաշիվ լինի։ Սա է թշնամու պահանջը և հրահանգը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սա պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ կանոնակարգին չհետևող հոգևորականների դեմ, բանաստեղծն արձագանքում է՝ պարզապես իրենց գործողություններն ընդամենն այդ շղարշի տակ են իրականացնում, ու հասարակությանն այդ միտքն են հրամցնում, թե սա իբր պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ հոգևորականների և Կաթողիկոսի դեմ։ Նրա խոսքով, իրականում այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար։ Ընդգծում է՝ Եկեղեցին է այն կառույցը, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնում է Արցախի հիմնահարցը, խոսում է արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի և Արցախում պատմամշակութային արժեքների ոչնչացման մասին. «Նաև այդ պատ ճ ա ռով է Եկե ղ ե ց ի ն վտանգ ներկայացնում թշնամու համար, և հենց այդ պատճառով են նրա դեմ պայքարում: Կաթողիկոսը Շվեյցարիայում և այլ հարթակներում բարձրաձայնում է Արցախի հարցը, Արցախի գործիչներին է ընդունում, նրանց հետ քննարկում տարբեր թեմաներ։ Հաջորդիվ Փաշազադեն, Ալիևը և մյուսներն ակտիվանում են, բորբոքվում։ Այդ մարդուն ասում են՝ կրկին պայքարիր Եկեղեցու դեմ։ Նա էլ մեկ-երկու օր անց պայքարը սկսում է։ Ամբողջն ակնհայտ երևում է, ֆիլմի պես մեր աչքի առաջ է։ Եթե Եկեղեցին լուռ ու մունջ լիներ, որևէ վտանգ չներկայացներ, արցախահայության և այլոց խնդիրները չբարձրաձայներ, իր դեմ այս հարձակումները չէին լինի։ Բայց արդյունքում Եկեղեցին միակն է, որ բարձրաձայնում է Արցախի հայերի վերադարձի արդար և օրինական իրավունքի, մշակութային արժեքների ոչնչացման, արցախահայության բռնի տեղահանման ու Արցախի բռնազավթման մասին»։

Եկեղեցու դեմ իր այս արշավում իշխանությունը միանշանակ հաջողություն չի ունենալու, բայց վնասներ է հասցնելու։ «Խայտառակում է, մեզ նյարդայնացնում, աշխարհի աչքից գցում, դառնում ենք ծիծաղելի, հարգանքի ոչ արժանի ժողովուրդ և այսպես շարունակ։ Բոլորը տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց նա իր տերերին ասում է՝ տեսեք, ես պատվերը կատարում եմ, ինչ ասում եք, անում եմ։ Իրեն այդպես է պատվիրված, ամեն օր հրահանգիչն ինչ ասում է Բաքվից, նա դա կատարում է։ Այլ տարբերակ հիմա չունի։ Համարում է, որ իշխանության մնալու միակ լծակը, տարբերակը սա է»,-նշում է Հուսիկ Արան։

Խաղաղության մասին ամենաշատը խոսող Հայաստանի ղեկավարն ինչ-որ առումով խեղեց խաղաղության գաղափարն առհասարակ։ Խաղաղություն ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը և ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանին զոհ չունենալու հանգամանքը։ «Ամենից շատ պատերազմն ինքն է բերել։ Չորս-հինգ պատերազմ ենք տեսել անցած յոթ տարում։ Հիմա էլ բանակն է ոչնչացնում։ Թուրքական ծրագիր է, որ հայերը բանակ չունենան, չզինվեն, ծառայության ժամկետի կրճատումն էլ է դրան ուղղված։ Անընդհատ խաղաղության մասին է գոռում, զահլա է տանում։ Բայց օրերս Ալիևի աշխատակազմից հայտնեցին՝ մայիսին Ալիևը չի գալու Հայաստան, որովհետև խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Հիմա նրանք ասում են՝ խաղաղություն չկա, պայմանագիր չի կնքվել, սա հակառակի մասին է գոռում, որովհետև իր վերջին փոքրաթիվ լսարանին խաբելու, հույս տալու խնդիր ունի։ Անընդհատ մեջբերում է՝ Թրամփը, որպես վկա, այդտեղ ստորագրել է, դա դրոշ է սարքել ու թափահարում է։ Բայց Ադրբեջանից ասում են՝ կապ չունի, թե ինչ ես անում ու ասում, միևնույնն է, խաղաղություն չկա։ Իր նշած խաղաղությունն ընդամենը թոզ է, բայց որոշ զանգվածների վրա ազդում է, ասում են՝ տղան տառապում է, տանջվում, խաղաղություն է բերում։ Այնինչ պատերազմ, պարտություն բերած մարդը հիմա ընկել, խաղաղություն է մուրում։ Մեր երկրին, ժողովրդին խեղկատակ ու ոտքի տակի փալաս դարձրեց, Արցախը հայաթափեց ու հիմա իբր խաղաղություն է բերում։ Նա՞ է խաղաղասերը»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց խաղաղություն հաստատող այս փաստաթուղթը, կարծես, այն ազդեցությունը չունեցավ հանրության վրա, ինչ ակնկալում էր իշխող թիմը։ Մարդիկ բնազդային մակարդակով են անգամ հասկանում՝ այդպիսի խաղաղություն չի կարող լինել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում պատերազմները հաջորդում են մեկը մյուսին, մյուս կողմից՝ տասնամյակներ ձգվող թշնամանքը հնարավոր չէ դադարեցնել մեկ փաստաթղթով։ Հուսիկ Արան ասում է՝ ցավոք, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարճմիտ է։ «Մի քիչ դատողություն ունեցող մարդը 2021 թվականին ուղղակի չէր ընտրի այս մարդուն։ Հիմա ժողովրդի մի մասը գուցե հասկանում է, թե ինչ է կատարվում, որովհետև տեսնում է այն ագրեսիան, որը գալիս է Ադրբեջանից։ Այն ոչ միայն չի թուլացել, այլ հակառակը՝ ոտքն ավելի է սեղմում գազի ոտնակին։ Այսօր մարդկանց մոտ առկա է նաև սոցիալական հիասթափություն։ Կան մարդիկ, որոնց այդքան էլ չի հետաքրքրում հայրենիքը, հողը, տունը, սա էլ եմ մեծ ցավով ասում։ Բացառված չէ, որ Փաշինյանը շանտաժով նորից վերընտրվի։ Շանտաժ կանի՝ ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Ալիևն ու Էրդողանն էլ դա կհաստատեն, բացառված չէ, որ ժողովուրդն էլ առանց հասկանալու, որ պետք է սթափ լինել, նորից ընտրի սրան։ Այն հիմար կկվի նման է մեր ժողովուրդը։ Մի ձագն էլ է տալիս, որ լավ ապրի։ Հիշո՞ւմ եք այն թեզը՝ Արցախը տանք, որ լավ ապրենք։ Այսօր ասում են՝ Արցախը մերը չէր, վաղն էլ ասելու են՝ Սյունիքը մերը չի, հաջորդ օրն էլ ասելու են՝ Գեղարքունիքը մերը չի։ Մինչև ե՞րբ։ Մինչև հերթը հասնի Երևանի՞ն։ Վերջում էլ Երևա՞նը տանք, որ լավ ապրենք։ Այսքան տարվա մեջ Ադրբեջանը որևէ հարցում փոխզիջման չգնաց, նույնն էլ՝ Թուրքիան։ Այստեղ իշխանություն փոխելու և այլ քայլերի արդյունքում հասան իրենց ուզածին։ Հիմա դու, որպես ժողովուրդ, ուզո՞ւմ ես իրենց հաղթել, դիմադրել ու դիմանալ։ Ամեն հնարավորը զիջելու մտածելակերպ և հոգեբանություն ունենալով՝ չես կարող նրանց հաղթել, ուղղակի չես դիմանա։ Շատ տխուր է մեր վիճակը։ Ի վերջո, ազգերը ոչնչանում են, երբ ուզում են ոչնչանալ, իշխում են, երբ ցանկանում և կարողանում են իշխել։ Աշխարհի հնագույն քարտեզի վրա երեք պետություն կա, երեքից մեկն է մնացել՝ Հայաստանը։ Սա էլ, կարծես, ինքնակամ չի ուզում մնալ։ Զիջելով, հարմարվելով, նվաստանալով՝ երկիր չեն պահում։ Դա բնության օրենքներին դեմ է, այդ մտածելակերպը, զգացողությունը, վարքը բնության օրենքներին դեմ է»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում