Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Photo

ՄՈՏԻՎԱՑԻԱ՝ ԲԱՂԿԱՑԱԾ 3 ԲԱՌԻՑ

Ո՞րն է այն միտքը, որն արժե կրկնել ամեն առավոտ, որպեսզի չմոռանանք կյանքում ամենակարևորի մասին: Այս մասին է պատմում ամերիկացի գրող, գինեգործ Գարի Վայներչուկի հոդվածը:

Ամերիկացի ձեռներեց և գրող Գարի Վայներչուկը Wine library գինիների սուպերմարկետի համասեփականատերն ու կառավարիչն է, միաժամանակ նաև Wine library TV վիդեոբլոգի վարողը: Նա վստահ է՝ լավագույն մոտիվացնող արտահայտությունը բաղկացած է 3 բառից՝ «Դու հավերժ չես»:
Գարի Վայներչուկը
Գարի Վայներչուկը
«…Ես չեմ փորձում ձեզ վախեցնել, այլ փորձում եմ խոսել ըստ էության: Երջանիկ լինելու համար մենք ունենք ընդամենը մեկ կյանք: Եվս մեկ հնարավորություն էլ չենք ունենալու: Չսիրած աշխատանքով զբաղվելու պատճառով դժգոհելու և նվնվալու փոխարեն սկսեք գործել:
Աշխարհում շատ կան ուրիշների երջանկությամբ մտահոգված մարդիկ, չնայած չէր խանգարի, որ նրանք մտահոգվեին հենց իրենց երջանկությամբ: Գիտե՞ք` ինչու է ինձ դուր գալիս երջանկացնել ու մոտիվացնել ուրիշներին, որովհետև ես ինքս արդեն երջանիկ եմ: Հնարավոր է` հնչում է էգոիստական, բայց առաջին հերթին պետք է երջանկացնել ու մոտիվա գտնել ինքդ քեզ համար, և հետո նոր կարելի է զբաղվել ուրիշներին երջանկացնելով: Ես խնդրում եմ, անկեղծ հարցրեք ինքներդ ձեզ. այն, ինչով զբաղվում եք հիմա, դարձնո՞ւմ է ձեզ ավելի հաջողակ:
Երջանիկ մարդը գիտակցում է, որ կարևոր չէ, թե ինչքան գումար է աշխատում ինքը, այլ այն, թե ինչպես է նա դա վաստակում: Երբ ես 20 տարեկան էի շատ ժամանակ էի անցկացնում 90-անց մարդկանց շրջապատում: Կարևոր չէ, թե ես որտեղ ու ինչպես էի նրանց հանդիպում՝ ճանապարհորդելով, թե գինեգործական արտադրությունում աշխատելով: Ես խնդրում էի նրանց պատմել ինձ իրենց կյանքի մասին:
Բոլորը իրենց պատմությունը սկսում էին «ափսոս, որ» արտահայտությամբ: Ոմանք ափսոսում էին, որ երիտասարդ ժամանակ ջանասիրաբար չեն աշխատել, մյուսներին էլ հուսահատեցնում էր, որ հարազատ ու սիրելի մարդկանց հետ քիչ ժամանակ են անցկացրել: Շատերն էլ զղջում էին, որ չեն զբաղվել այն աշխատանքով, ինչով իրականում ցանկացել են, այլ ենթարկվել են ծնողների կամքին: Նրանք ափսոսում էին, ափսոսում էին ու էլի ափսոսում էին: Այդ ծերունիների հետ շփվելիս ես եկա այս եզրակացությանը.
Ձեր կյանքը փոխելու և գործելու համար չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա:
Եթե դուք 20 տարեկան եք, ապա գործելու ճիշտ ժամանակն է: Հիմա ամենահարմար ժամանակը չէ, ամբողջ ուժով աշխատելու և աշխատած գումարով, օրինակ, շատ շքեղ ու աչքի ընկնող մեքենա գնելու համար: Հասկացեք՝ դուք ունեք մոտավորապես 5 տարի ձեր երազած ապագա կյանքը կառուցելու համար:
Ճանապարհորդեք ձեր ընկերների հետ, բացահայտեք ձեզ համար այս աշխարհը, հիմնեք ռոք խումբ, որտեղ կարող եք ամբողջությամբ ռեալիզացնել ձեր տաղանդը: Ճիշտ ժամանակն է սեփական կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին կուզենայիք տեսնել: Եթե նույնիսկ դուք 40, 50 կամ նույնիսկ 60-ն անց եք, միևնույն է դուք ունեք բավականին շատ ժամանակ, որպեսզի դառնաք երջանիկ մարդ:
Ցանկության դեպքում հնարավոր է հաղթահարել ցանկացած խնդիր: Թոշակի անցնելու փոխարեն կարելի է կենտրոնացնել ուժերը այն բանի վրա, ինչն իսկապես շատ եք ուզում: Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք , անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած ժամանակը՝ երջանիկ լինելու համար: Մեր երազած կյանքը կառուցելու համար մեր առաջ բաց է անսահման հնարավորություն:
Ես նկատել եմ, որ մարդիկ հաճախ բաց են թողնում հնարավորությունը: Նրանք կարծում են , որ ցանկացած պահի կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից: Մարդիկ ապրում են այնպես, ասես ունեն անսահմանափակ ժամանակ: Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ դա այդպես չէ:
Ինչ-որ մի օր մենք բոլորս մահանալու ենք:
Եթե իմ խոսքերը ստիպեն գոնե մեկ մարդու վերանայել իր ապրելակերպն ու մոտեցումները, ուրեմն ես հենց այնպես չեմ գրել այս հոդվածը:
Ամեն առավոտ «դու հավերժ չես» արտահայտությունը պետք է ստիպի Ձեզ արթնանալ ու անել հենց այն ամենը, ինչ իսկապես ուզում եք, ինչը ձեզ կդարձնի երջանիկ: Ձեզ տրված է ընդամենը 1 կյանք, մեկ հնարավորություն: Ոչինչ չի թունավորում կյանքն այնպես, ինչպես ափսոսանքը: Հենց այդ պատճառով դադարեք փնտրել արդարացումներ և սկսեք քայլել դեպի երջանկություն: