Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Socity

Տղամարդը ներկայացել է ԱԱԾ աշխատակից և անհետ կորածի մորից փորձել է հափշտակել 1.207.500 ՀՀ դրամին համարժեք 2300 ԱՄՆ դոլար

2021 թվականի մայիսի 05-ին  Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործ է ստացվել խոշոր չափի խարդախություն կատարելու հիմքով։

2021 թվականի մայիսի 07-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կողմից կայացվել է քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում։
Դատավոր Ա. Գաբրիելյանի լիազորությունները կասեցվելու հիմքով քրեական գործը 2025 թվականի հուլիսի 15-ին վերամակագրվել և 2025 թվականի հուլիսի 16-ին հանձնվել է դատավոր Ս. Անդրեասյանին: 2025 թվականի հուլիսի 16–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Անդրեասյանի, որոշում է կայացրել  քրեական գործն ըստ առարկայական ընդդատության ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու մասին։
2025 թվականի օգոստոսի 08–ին  քրեական գործն ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։

Մեղադրական եզրակացությունը

Գ․ Ք․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի փետրվար ամսվա սկզբներին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Է․ Վ․-ին ներկայանալով որպես «Արման Կարապետյան» տվյալներով օգտատեր, ծանոթացել է նրա հետ, ապա, ձեռք բերելով վերջինի վստահությունը, աշխատանքի տեղավորելու պատրվակով՝ Է․ Վ․-ից ստացել է վերջինի՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի լուսանկարը, որից հետո, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ընկերության էլեկտրոնային հարթակում Է․ Վ․-ի նույնականացման տվյալներն օգտագործելով և ներկայանալով որպես «Է․ Վ․», լրացրել է վարկ ստանալու վերաբերյալ դիմում, որի հիման վրա 2020 թվականի փետրվարի 21-ին վերջինի անվամբ ձևակերպել է 1.010.000 ՀՀ դրամի չափով «Single Touch» տեսակի սպառողական վարկ, որից 40.400 ՀՀ դրամ գումարը բանկի կողմից պահվել է որպես վարկի ստացման միանվագ գումար, իսկ մնացած գումարը փոխանցվել է Է․ Վ․-ի  անվամբ գրանցված բանկային քարտին: Մի քանի օր անց՝ 2020 թվականի փետրվարի 24-ին, Գ․ Ք․-ն կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել է նշված քարտում առկա, խոշոր չափերի՝ ընդհանուր՝ 969.900 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Գ․ Ք․-ն , «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի մարտ ամսին, գտնվելով իր ծանոթ Ե․ Գ․-ի հետ, գաղտնի լուսանկարահանել է վերջինի  նույնականացման քարտը, ապա, առանց նրա գիտության, «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության էլեկտրոնային հարթակում ներկայացել է որպես «Ե․ Գ․» և նշված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նույնականացման քարտի տվյալները լրացնելով վարկ ստանալու վերաբերյալ դիմումի մեջ՝ 2019 թվականի մարտի 28-ին Եղիշե Գալստյանի անվամբ ձևակերպել է 1.010.000 ՀՀ դրամի չափով «Single Touch» տեսակի սպառողական վարկը, որից 50.000 ՀՀ դրամ գումարը բանկի կողմից պահվել է որպես վարկի տրամադրման միանվագ գումարը, իսկ մնացածը փոխանցվել է Ե․ Գ․-ի անվամբ գրանցված բանկային քարտին: Մի քանի օր անց՝ 2019 թվականի ապրիլի 02-ին, 04-ին, 08-ին, 10-ին և 15-ին, Գ․ Ք․-ն կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել է նշված քարտում առկա, խոշոր չափերի՝ ընդհանուր՝ 950.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Գ․ Ք․-ն, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի ապրիլի 18-ին, գտնվելով իր ծանոթ Վ․ Հ․-ի տանը, լուսանկարահանել է վերջինի  նույնականացման քարտը, ապա, առանց նրա գիտության, «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության էլեկտրոնային հարթակում ներկայացել է որպես «Վ․ Հ» և նշված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նույնականացման քարտի տվյալները լրացնելով վարկ ստանալու վերաբերյալ դիմումի մեջ՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, վերջինի անվամբ ձևակերպել է 1.010.000 ՀՀ դրամի չափով «Single Touch» տեսակի սպառողական վարկը, որից 50.000 ՀՀ դրամ գումարը բանկի կողմից պահվել է որպես վարկի տրամադրման միանվագ գումար, իսկ մնացած գումարը փոխանցվել է Վ․ Հ-ի անվամբ գրանցված բանկային քարտին: Մի քանի օր անց՝ 2019 թվականի ապրիլի 22-ին, Գ․ Ք․-ն կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել է նշված քարտում առկա խոշոր չափերի՝ ընդհանուր 950.000 ՀՀ դրամ գումարին: Բացի այդ, Գ․ Ք․-ն, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել Գ․ Մ․-ի ՀՀ քաղաքացու  նույնականացման քարտի անձնական տվյալները և «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության էլեկտրոնային հարթակում ներկայացել է որպես «Գ․ Մ» և նշված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նույնականացման քարտի տվյալները լրացնելով վարկ ստանալու վերաբերյալ դիմումի մեջ՝ 2019 թվականի փետրվարի 19-ին, վերջինի անվամբ ձևակերպել է 1.000.000 ՀՀ դրամի չափով «Single Touch» տեսակի սպառողական վարկը, որից 50.000 ՀՀ դրամ գումարը բանկի կողմից պահվել է որպես վարկի տրամադրման միանվագ գումար, իսկ մնացած գումարը փոխանցվել է Գ․ Մ-ի անվամբ գրանցված բանկային քարտին: Մի քանի օր անց՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, Գ․ Ք․-ն կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել է նշված քարտում առկա խոշոր չափերի՝ ընդհանուր 950.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Գ․ Ք․-ն, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել Ա․Հ․-ի  նույնականացման քարտի անձնական տվյալները և «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության էլեկտրոնային հարթակում ներկայացել է որպես «Ա․Հ․ » և նշված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նույնականացման քարտի տվյալները լրացնելով վարկ ստանալու վերաբերյալ դիմումի մեջ՝ 2020 թվականի հունիսի 26-ին, վերջինի անվամբ ձևակերպել է 962.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարի չափով «Single Touch» տեսակի սպառողական վարկը, որից 38.480 ՀՀ դրամին համարժեք 80 ԱՄՆ դոլար գումարը բանկի կողմից պահվել է որպես վարկի տրամադրման միանվագ գումար, իսկ մնացած գումարը փոխանցվել է Ա․Հ․-ի անվամբ գրանցված բանկային քարտին: Մի քանի օր անց՝ 2020 թվականի հունիսի 29-ին, Գ․ Ք․-ն կանխիկացման եղանակով խաբեությամբ հափշտակել է նշված քարտում առկա խոշոր չափերի՝ ընդհանուր 950.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Գ․ Ք․-ն, տեղեկանալով, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, ժամկետային զինծառայող Թ․ Ա․-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, Թ․ Ա․-ի մորից խարդախությամբ խոշոր չափերի՝ 1.207.500 ՀՀ դրամնին համարժեք 2300 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, վերջինի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից և հայտնել, թե իբր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով ճշտել է, որ նրա որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, և նրա համար հագուստ ձեռք բերելու պատրվակով 2021 թվականի հունվարի 14-ին անհետ կորածի մորը  փոխանցման միջոցով խաբեությամբ ստացել է 60.000 դրամ գումար, իսկ Թ․ Ա․-ին  Հայաստան տեղափոխելու համար նշված պաշտոնատար անձանց 4.500 ԱՄՆ դոլար կաշառք տալու պատրվակով, որպես «կարծեցյալ միջնորդ» 2021 թվականի փետրվարի 05-ին  պահանջել է փոխանցել 2.300 ԱՄՆ դոլար գումար, միաժամանակ նրան մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ազդելու նպատակով ասել, թե իբր պատրաստ է պահանջված 4.500 ԱՄՆ դոլար գումարից 2.200 ԱՄՆ դոլարը վճարել անձամբ, այդ կերպ դրդելով պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով 1.115.000 ՀՀ դրամին համարժեք 2.200 ԱՄՆ դոլար գումարի կաշառք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2021 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո՝ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գումարի փոխանցման ժամանակ Գ․ Ք․-ն, նկատելով տարածքում գտնվող անձանց և գիտակցելով բացահայտվելու իրական սպառնալիքը, նշված գումարը վերցնելու համար չի մոտեցել կնոջը։

Այսպիսով՝ Տղամարդը ներկայացել է ԱԱԾ աշխատակից և անհետ կորածի մորից փորձել է հափշտակել 1.207.500 ՀՀ դրամնին համարժեք 2300 ԱՄՆ դոլար, բացի այդ 5 տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է շուրջ 5 միլիոն դրամ գումար։

Մեղադրյալիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը: Գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին, ժամը 13։00, թիվ 2 նիստերի դահլիճում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: