Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Socity

Կվերանայվեն և կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը և էականորեն պարզեցնել դրանք:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից, հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ և անհրաժեշտության՝ կատարելու համապատասխան փոփոխություններ և կամ լրացումներ։

«Իսկ եթե չկա այդպիսի փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Իհարկե, այս և հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։ Այդուհանդերձ, բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք և ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը»,- ասել է Արման Պողոսյանը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ միաժամանակ, որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորին չափ ամբողջական և որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։

«Որպեսզի Կառավարությունն ավելի ճկուն ընթացակարգերով կարողանա շարունակել հայտարարագրման գործընթացի պարզեցումը, նախատեսվում է Կառավարությանը իրավասություն վերապահել սահմանելու որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն»,-ասել է Արման Պողոսյանը։

Ըստ փոխնախարարի՝ Կառավարությունն առաջարկում է հետևյալ երկու կարևոր լրացումները կատարել օրենսդրական նախագծերի փաթեթում.

«Առաջինն այն մասին է, որ ընտանիքի անդամների միջև նվազեցվող, այսինքն՝ չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա։ Սրանով մենք էականորեն կպարզեցնենք հայտարարագրման գործընթացը, որովհետև մարդիկ ավելի շատ դժվարություններ ունեն այս ընթացիկ՝ ընտանիքի անդամների միջև կատարվող կենցաղային ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխանցումներից, և այս հարցը, ըստ էության, հիմնովին կլուծվի: Երկրորդ առաջարկն այն մասին է, որ եթե խոսքը երրորդ անձանցից ստացվող տեղեկատվությունների մասին է այն դրվագում, որ դա կարող է լինել, օրինակ՝ բանկային տեղեկատվություն, ֆինանսական այլ հաստատության կողմից տրվող տեղեկատվություն, ապա այն հարկային մարմնին փոխանցվի հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«130000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր, և մենք հնարավորություն ունենք վերլուծելու 130000 մարդու ներկայացրած հայտարարագրերը՝ պատկերը հասկանալու համար: Պարզվում է, որ հայտարարագիր ներկայացրած մարդկանց ավելի քան 60%-ն ինքնաշխատ ձևով ներկայացված հայտարարագրում ոչ մի փոփոխություն չի արել»:

Վարչապետը նշել է, որ սրանով քաղաքացին չի ազատվում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից.

«Այդ ամբողջ հարկային պատմությունը գեներացվելու է, և եթե որևէ X պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացնել և չի լրացրել, այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու՝ արդեն մեր օրենսդրության համաձայն»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ կարևոր է. 

«Եվ ես ուրախ եմ, որ մենք այս ճանապարհը գտանք այդ համակարգը կայացնելու: Համակարգը սրանով արդեն ինքնաշխատ եղանակով կայանում է, և սա շատ կարևոր է: Հաջորդը՝ դարձյալ այդ նեգատիվը, որ ձևավորվում է հարկերի շուրջ: Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի, ինքն իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն»:

Վարչապետի դիտարկմամբ՝ այս փոփոխությունն էլ քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու տրամաբանությամբ է՝ հիմնված վիճակագրության վրա։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ այս համակարգով խնդիրն ամբողջապես և համակարգային ձևով լուծվում է: