Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք
Քաղաքականություն

Հայաստանի ժողովրդավարության պատրանքը՝ քաղաքական բանտարկյալներով և բռնաճնշումներով

Հայաստանում վերջին տարիներին իշխանությունների վարած քաղաքականությունը գնալով ավելի է հեռանում ժողովրդավարական սկզբունքներից՝ վերածվելով քաղաքական հաշվեհարդարների և բռնաճնշումների գործիքի։ Արդյունքում երկիրը հայտնվել է իրավիճակում, որտեղ քաղաքական մրցակցությունը փոխարինվել է դատարաններով և կալանավորումների սպառնալիքով։

Աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ընդգծել է.

«Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է։ Մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի վերականգնենք արդարությունը և պաշտպանենք Հայ Առաքելական Եկեղեցին»։

Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի նկատմամբ հարուցված գործերը դարձել են համազգային մտահոգության առարկա։ Հայաստանի իշխանությունները նրանց պահում են կալանքի տակ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե երկիրը ժողովրդավարության ուղի է բռնել։

Սակայն ժողովրդավարության մասին խոսելն այս պայմաններում կեղծ է։ Եթե ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավար երկիր, ապա ինչո՞ւ նույն կերպ իրենց ժողովրդավար չէին համարում Սադամ Հուսեյնը կամ Մուամմար Քադաֆին։

Խորհրդանշական է, որ Փաշինյանը ակնկալում է հավանություն ստանալ Եվրոպայի խորհրդից, սակայն չի համարում պարտադիր կատարել նույն Եվրոպայի կառույցներից մեկի՝ Ստոկհոլմի արբիտրաժի դատարանի վճիռը, որը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործին։ Սա բացահայտ վկայում է, որ իշխանությունը ընտրովի է մոտենում միջազգային պարտավորություններին՝ ենթարկվելով միայն այն որոշումներին, որոնք քաղաքականապես ձեռնտու են իրեն։

Այսօր Հայաստանի բանտերում պահվում են քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ։ Դատավորները վճիռներ են կարդում՝ զգուշորեն նայելով իշխանության տրամադրությանը, այն նույն դատավորները, որոնց Փաշինյանը տարիներ առաջ անվանում էր «վնգստացող»։

Ժողովրդավարության մասին չի կարող խոսք լինել նաև այն պայմաններում, երբ ընդդիմադիր համայնքապետերը ենթարկվում են հալածանքի միայն այն պատճառով, որ հաղթել են ընտրություններում։ Այդ համայնքներում իշխանությունը չի հապաղում նախաձեռնել արտահերթ ընտրություններ՝ փորձելով զավթել իշխանությունը տեղերում։

Ազգային ժողովի դահլիճում արձանագրված դեպքերը ևս վկայում են քաղաքական մշակույթի անկման մասին․ իշխող ուժի պատգամավորները իրենց թույլ են տալիս բացահայտ սպառնալիքներ հնչեցնել ընդդիմադիր գործընկերների հասցեին՝ խոստանալով «պոկել ականջներ» կամ «կտրել լեզուն», իսկ ընդդիմադիր կին պատգամավորների հանդեպ սեքսիստական վիրավորանքներն արդեն դարձել են սովորական երևույթ։

Այս իրողություններն ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը վերածել են քարոզչական գործիքի, իսկ եվրոպական արժեքները օգտագործում են ներքին հակառակորդներին ճնշելու և քաղաքական դաշտը վերահսկելու համար։ Ժողովրդավարական երկրի մասին խոսելն անհնար է այն ժամանակ, երբ ազատ խոսքը սահմանափակվում է, եկեղեցին և գործարարները դառնում են իշխանության հաշվեհարդարի զոհեր, իսկ դատարանները կորցնում են անկախությունը։