Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական ցուցանիշները հուսադրում են՝ գնաճը մեծ չէ, քաղաքացին իր առօրյայում զգում է հակառակը։ Զուգահեռ չեն բարձրանում թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա վիճակագրություն, միջինացված ցուցանիշ, և կա այդ նույն վիճակագրության բացվածքը։ «Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի ցուցանիշը պլ յուս-մինուս 4 տոկոս է։ Գտնվում ենք թիրախի ներքո, թույլատրելի սահմանում և այլն, հունվար-օգոստոսին գնաճը, սպառողական գների ինդեքսը եղել է 3,6 տոկոս։ Բայց վիճակագրությունն ունի շարունակություն, որը դրա բացվածքն է։ 3,6 տոկոսանոց ցուցանիշը ինդեքս է, որը հազարավոր ապրանքների գների փոփոխությունների արդյունքում հանգեցրել է 3,6 տոկոս աճի։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք առանձին ապրանքների պարագան և հատկապես բնակչության գրպանի հետ ուղիղ, ամենօրյա առնչություն ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա վիճակագրությունը ցույց է տալիս իրական պատկերը, որը գալիս, հատվում է բնակչության գրպանին հասցվող վնասին, քաղաքացու դրամապանակի դատարկվելուն և այլն։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թանկացումները մարդկանց կյանքում շատ նկատելի են, որովհետև հատկապես շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Խոսելով գնաճի պատճառների մասին՝ նշում է, որ բոլոր ծառայությունների պարագայում ևս ունենք թանկացում. օրինակ՝ տրանսպորտային, ապահովագրական, կրթական, անձնական սպասարկման, ենթադրենք՝ վարսավիրական ծառայություններ և այլն, դրանք թանկացել են երկնիշ ցուցանիշով։ «2025 թվականի հունվարից մտանք հարկային փոփոխությունների նոր դաշտ։ Քարոզչական մակարդակով դա մատուցվեց որպես բարեփոխում, իսկ իրականում դա հարկային տեռոր էր։ Դա փուլային գործընթաց է, դեռ ամբողջությամբ այն չեն ավարտել։ Այդտեղ նպատակը շրջանառության հարկի, այն է՝ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է։ Դեռ սկզբնական շրջանում, երբ ընդամենը քննարկվում էին այս փոփոխությունները, ունեինք օբյեկտիվ մտահոգություններ, որ բազմաթիվ ծառայություններ թանկանալու են։ Այսօր պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այդ ծառայությունները թանկացել են։ Հարցադրում ձևակերպենք՝ կա՞ այստեղ մտահոգություն, որ դա կարող է պայմանավորված լինել իրականացվող հարկային քաղաքականությամբ։ Կցանկանայի օբյեկտիվ տեսանկյունից էլ խնդրին նայենք։ Նույն այդ հարկային փոփոխությունների հիմքում դրված նպատակների ներքո կային իսկապես օբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ էր, որ արտոնյալ հարկային համակարգից փորձում են օգտվել նաև տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին չընդլայնվել և մնալ արտոնյալ համակարգում։ Բայց այստեղ առաջանում է հարցադրում՝ սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում և կայունության այնպիսի միջավայրում ենք գտնվո՞ւմ, որ պետք էր բոլորին մեկ սանդղակի ներքո դիտարկելու քաղաքականությամբ հարցին մոտենալ, թե՞ գուցե պետք էր փորձել լուծել և կարգավորել հնարավոր խնդիրները տեղային տարբեր մեխանիզմներով, գործիքներով։ Արտոնյալ այս հարկատեսակը ժամանակին ներմուծվել էր փոքր և միջին բիզնեսի խթանմանը, զարգացմանը նպաստելու համար։ Հարց՝ այն ամբողջությամբ լուծե՞լ էր իր խնդիրը, և այլևս չկա՞ր դրա անհրաժեշտությունը։ Արդյունքում սպառողական գների հետ կապված ունենք օբյեկտիվ գործոններ՝ ի դեմս արտաքին գնաճային ճնշումների, որոնց ռիսկերը դեռ պահպանվում են շարունակականության մեջ, բայց ունենք նաև ներտնտեսական գործընթացներ, որոնք այսօր նպաստում են գնաճի հնարավոր առաջացմանը։ Մեկ այլ օրինակ բերենք, որը ևս դրա մասին է վկայում։ Բանկերի վարկային պորտֆելում անընդհատ և բավական մեծ տեմպերով ավելանում են բնակչության վարկավորման ծավալները։ Դա առավելապես պայմանավորված է հիփոթեքային վարկավորումով, որն էլ իր հերթին եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկման արագացրած պահանջարկով է պայմանավորված։ Դա էլ իր հերթին ածանցյալ հանգեցնում է սպառողական վարկերի աճին։ Պատահական չէ, որ հունվար-օգոստոսին մեզ մոտ սպառողական վարկերն ավելացել են 31,1, հիփոթեքային վարկերը՝ 26,3 տոկոսով։ Ինչո՞վ են սրանք իրար հետ փոխկապակցված։ Վարկավորման ծավալները առաջացնում են լրացուցիչ պահանջարկ, այն իր հերթին խթանում է գնաճ։ Վարկավորման ծավալների այսքան առաջանցիկ տեմպերով ավելացումն իր հերթին նպաստում է գնաճի պահպանմանը։ Պատահական չէ, որ Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում հինգ անգամ նույնը թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնվազեցրեց այն։ Շարունակական նվազեցումը այսօր կանգ է առել, նաև հայտարարված մակարդակով կա մտավախություն գնաճի արագացման և հետագայում գուցե գնաճի հետ կապված էլ ավելի խնդիրների առաջացման»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Քաղաքացին երկմտում է՝ պարտքը ավելանում է, ո՞րն է իմ օգուտը և վնասն այս հարցում։ Փորձագետն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացումը պարզապես վիճակագրություն չէ։ «Սա քաղաքացու կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարց է։ Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել՝ ի դեմս պարտքի տոկոսագումարների և մայր գումարների վճարման։ 2025 թվականի ընթացքում միայն տոկոսագումարների մասով պետական բյուջեի վրա 1 միլիարդ դոլարի բեռ կա։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Խոսում են պետական պարտքի շարունակականության, նաև պետական բյուջեի կողմից պարտքի սպասարկման գումարների մասին։ Տոկոսագումարները միայն կազմելու են պետբյուջեի ծախսերի մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեի ծախսերի 5,9 տոկոսն ուղղվելու է առողջապահական ոլորտին, այսինքն՝ պարտքի սպասարկմանը՝ 11-12, առողջապահական ուղղությանը՝ 5,9 տոկոս։ Այսօր սոցիալական, տնտեսական քաղաքականության, անվտանգային և այլ կարևոր ուղղություններով ծախսերի տրամադրման գուցե ավելի լավ պատկեր ունենայինք, եթե պետական բյուջեն պարտքի սպասարկման այսքան լուրջ բեռի ներքո չլիներ»,-հավելում է նա։

Հիշեցնում է՝ կենսաթոշակներն արդեն երկրորդ տարին անընդմեջ չեն բարձրանում։ «Մի կողմ թողնենք «քեշբեքը», քարոզչությունը, թե, այնուամենայնիվ, բարձրացնում ենք թոշակը։ Չենք նսեմացնում վերադարձվող գումարի սոցիալական նշանակությունը, բայց դա որևէ կերպ համարժեք չէ գնաճին, որ ունենք, սոցիալական տեսանկյունից այն գոնե ամբողջությամբ կամ դրան մոտ խնդիր չի լուծում։ Բնակչության եկամուտների ինդեքսավորում, այսինքն՝ համակարգային, պարբերաբար աճեր չեն ապահովվում և այլն։ Գուցե պատճառը նաև այն է, որ պետբյուջեի պարտքային բեռն այնքան շատ է, որ այլ ուղղություններով ծախսեր ուղղակի հնարավո՞ր չէ ավելացնել կամ ավելացնել պատշաճ կերպ։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեով սոցիալական նշանակության ծախսերի ավելացում 9,6 տոկոսով։ Երբ բացվածքը նայում ես, դրանք ավելանում են, որովհետև ոչ թե կենսաթոշակներն են ավելացնելու, այլ թվարկվում է սոցիալական նշանակության ծախսերի շարք։ Չնսեմացնելով դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը, պետք է նշել, որ դրանք ընտրանքային, տեղային լուծումներին են ուղղված, և համակարգային սոցիալական պատկերի փոփոխությանն ուղղված գործողություն, կարծես թե, նորից չի լինելու։ Պետական պարտքի ավելացումը սոցիալական տեսանկյունից առաջին հերթին քաղաքացու համար խնդիր է այնքանով, որ սոցիալական նշանակության ծախսերը գուցե չեն ավելանում, որովհետև պետական բյուջեն ուղղակի ի զորու չէ այդ ամենը կարգավորել, կառավարել և այլն։ Հարց՝ ի զորու չէ ինչի՞ հետևանքով։ Քաղաքացին կարող է ասել՝ ունենք տնտեսական աճ, 3-րդ, 4-րդ տարին անընդմեջ խոսում ենք աննախադեպ ցուցանիշների մասին։ Այդ տնտեսական աճերն ապահովվում են ժամանակավոր և ոչ ներառականություն ապահովող գործոնների ազդեցությամբ և արդյունքում։ Քաղաքացին կարող է ասել՝ այդքան պարտքեր ինչո՞ւ են վերցնում կամ վերցված գումարներն արդյունավե՞տ են ծախսվում։ Որքան էլ սոցիալական խնդիրը լուրջ է այդ պահին և կարևոր, բայց երբ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք նայում, պետական պարտքի անընդհատ ավելացման մեծագույն խնդիրն այն է, որ այդ վերցվող գումարները չեն ստեղծում երկարաժամկետ աճի նախադրյալներ, արդյունավետության, կառավարման թափանցիկության և այլնի հետ կապված խնդիր ունենք։ Կա կառավարելիություն և կառավարման արդյունավետություն։ Վերցված միջոցները ուղղվում են հին պարտքերի մարմանը, ունենք թափանցիկության խնդիրներ՝ ներգրավված միջոցների կիրառման արդյունավետության և այլնի հետ կապված։ Առաջիկա տարիներին ունենք պետական պարտքի սպասարկման պիկային տարիներ բյուջեի համար։ Չեն ստեղծում այնպիսի միջավայր, որով լինի վստահություն, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս ոչ ի հաշիվ սոցիալական կարևոր ծախսերի»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում