Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»
Հասարակություն

Համայնքում օրերով լույս չի լինում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 30–ին և 31–ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում հոսանք չի եղել: 2 օրվա հոսանքազրկումից հետո տներում լույս է հայտնվել: Գյուղացիների ուրախությունը, սակայն, կարճ է տևել: Հիմա կրկին հոսանք չունեն:

Մարգահովիտի բնակիչների համար արդեն սովորական են դարձել հոսանքազրկումները: Հոսանքի հաճախակի տատանումների պատճառով գյուղացիների էլեկտրատեխնիկան շարքից դուրս է գալիս: Լիդա Գասպարյանը տուժածներից մեկն է:

«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ջրատաքացուցիչն ու միկրոալիքային վառարանն է փչացել` հոսանքի տատանումներից է խնդիրն առաջացել:

«Տղաս էր Ռուսաստանից փող ուղարկել, առել էի, հիմա էլ ինչո՞վ առնեմ, մնացինք առանց տաք ջրի, հաց թխելու տեղ էլ չունեմ, հարևանիս տանն ենք հացը թխում»,– բողոքեց կինը: Հոսանքի տատանումների պատճառով գյուղացիների մեծ մասը մշտապես վնասներ է կրում, բայց ՀԷՑ–ն այդպես էլ ոչ ոքի փոխհատուցում չի տվել:

«Ումի՞ց պահանջենք այ բալա ջան, 20 տարի բան չի փոխվում, նույն վիճակն է, սենց էլ կմնա, սոված, պակաս–պռատ ապրում ենք ու դրան էլ ավելացրած էս տեխնիկաների փողը, մարդիկ գնում, ապառիկ էլեկտրատեխնիկա են առնում, հոսանքը տատանվում է, փչանում է ապրանքը, մնում ենք վարկի տակ ու առանց տեխնիկայի»,– նեղսրտեց մեկ այլ բնակչուհի:

Անջատումների մասին մարզային և տեղական իշխանությունների մոտ նրանք հաճախ են բարձրաձայնել: Ըստ գյուղացիների՝ իրենց այդպես էլ լսող չկա: ՀԷՑ–ը բողոքները ականջի հետև չի գցում՝ հավաստիացրեց համայնքի ղեկավար Սամվել Անանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին էլ համայնքի արևելյան հատվածում տեխնիկան աշխատում է՝ վնասված էլեկտրալարերն են նորով փոխարինում: Ծովի մակերևույթից 1760 մետր բարձրության վրա գտվող Մարգահովիտում քամիներ հաճախակի են: Ինչին էլ չեն դիմանում մաշված էլեկտրասյուներն ու լարերը:

«Լարերը մի կերպ նորոգում են, բայց քամին իրար է կպցնում ու հոսանքն անջատվում է: Լավ կլիներ, որ կաբելային լիներ: Նման անելանելի վիճակում չէինք հայտնվի»,– մանրամասնեց Անանյանը:

Առայժմ մարգահովիտցիները հույսով սպասում են, երբ համայնքի ցավոտ հարցն իր պատասխանը կգտնի: Ապառիկով ձեռք բերած տեխնիկան էլ չի փչանա՝ իրենց պարտքերի տակ թողնելով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում