Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ
Քաղաքականություն

«Սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր «նորաձև» չէ, պետական որևէ մարմին իր տեղում չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը պահպանելու, և՛ սպասարկման ոլորտը ձևավորելու, և՛ ծառայություններ մատուցելու առումով։ «Տնտեսվարողներից շատերը, կարծես, չեն հարգում իրավունք և օրենք։ Սա խոսում է ոչ միայն պետական վերահսկողության բացակայության մասին։ Վերջին շրջանում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն եղել, և, ավաղ, հույս էլ չենք կարող ունենալ, որ օրենսդրական բացերի լրացում կկատարվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Ընդգծում է՝ սպառողները շարունակում են բախվել նույն խնդիրներին, ինչ տարիներ շարունակ։ «Սպառողն ապրանք է գնում, հետո տարբեր պատճառներից ելնելով՝ ցանկանում է օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության դրույթներից, բախվում է խնդիրների։ Տնտեսվարողները պատճառաբանում են՝ ապրանքի հետվերադարձ չեմ անում, գնա, ում ուզում ես դիմիր, կամ ապրանքի որակի հետ կապված հարցեր են բարձրացնում՝ հղում անելով օրենքի 23-րդ հոդվածին, այն է՝ եթե ապրանքային տեսքը խախտված է, և որակական ցուցանիշները վնասված են, ապա ապրանքը վերադարձման ենթակա չէ։ Տնտեսվարողն ամեն խոչընդոտ ստեղծում է սպառողի համար, որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ Որպես սպառողի պաշտպաններ և փորձագետներ՝ բախվում ենք շատ դժվարությունների մեր մասնագիտական պարտականությունները կատարելու և իրավունքի պաշտպանության որոշակի ծառայություններ մատուցելու գործում։ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու (օրենքի դրույթները պետք է անշեղ կատարվեն) հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից՝ շարունակաբար խախտելով սպառողի իրավունքը։ Այսօր իրապես շատ քիչ տնտեսվարողներ են մնացել, որոնց հետ կարելի է «լեզու գտնել», համագործակցել և հօգուտ սպառողի լուծել իրավունքի պաշտպանության հարցը։ Շատ տնտեսվարողներ սպառողներին ուղղորդում են դատարաններ՝ գիտակցելով, որ այսօր դատարանը չափազանց ծանրաբեռնված է, մյուս կողմից՝ թանկ հաճույք է քաղաքացու համար։ Արդյունքում սպառողի խնդիրը մնում է չլուծված, իսկ օրինախախտը չի պատժվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Փորձագետի կարծիքով, սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր, ցավոք, ո՛չ «նորաձև» է, ո՛չ արդիական։ «Այսօր քննարկման կենտրոնում քաղաքական միտումներն են, շատերը, կարծես, չեն նկատում, որ կան սոցիալական, իրավունքի ոտնահարման խնդիրներ, որոնք, ի դեպ, անմիջականորեն կապված են քաղաքական բարձիթողի վիճակի և տգիտության հետ։ Այսօր արդյունավետ չեն աշխատում տեսչական մարմինները։ Հարցեր բարձրացնենք՝ վերջին անգամ ե՞րբ են արտադրամասերը ստուգվել սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից, խոսքն այն մասին չէ, երբ կոնկրետ խնդիրներ են գրանցվել և տեսչական մարմինը գնացել է ստուգման, վերջին շրջանում ե՞րբ է շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգել համապատասխան տնտեսվարողների մոտ առկա որակի և հարակից փաստաթղթերը, իրենց ոլորտների հետ կապված քանի՞ բողոք են ստացել և ի՞նչ լուծումներ են տրվել դրանց։ Ավաղ, երբեմն խնդիրները գերատեսչությունները փոխանցում են մեկը մյուսին, արդյունքում քաղաքացին հոգնում է և որոշում ինքը լուծել իր խնդիրը։ Պետական կառույցների պարագայում պետք է գործի հաշվետվողականությունը։ Եռամսյակային և տարեկան կտրվածքով գերատեսչությունները պետք է պրոֆիլակտիկ ստուգումներ անցկացնեն արտադրամասերում, խանութներում, մաքսատանը։ Երբ անորակ ապրանքը հայտնվում է շուկայում, դրա վերահսկողությունը, կասեցումը, արգելումը դառնում է դժվարին խնդիր։ Պատճառաբանում են, որ չունեն ֆինանսներ և ռեսուրսներ, գործառույթների իրականացման համապատասխան ռազմավարություն։ Այս ամենն, ի վերջո, ազդում է սպառողների և նրանց իրավունքների պաշտպանության վրա։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ նա ևս սպառող է և, վաղ թե ուշ, առնչվելու է առկա խնդիրներին և բարձիթողի վիճակին։

Համատարած բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, սպառողական, սոցիալական, քաղաքացիների իրավունքները խախտված են, և չկա որևէ պետական կառույց, որն իր տեղում է, լիարժեք գիտակցում է իր լիազորությունները գործառույթային առումով, և չկա մի պետական մարմին, որն իրապես աշխատում է ոլորտային խնդիրները լուծելու և մարդկանց պաշտպանելու համար»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում