Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը
Քաղաքականություն

Կարևորն՝ այս պահին փող լինի. ո՞ւր է հասցնելու պետական պարտքի լայն բացվող «երախը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։ Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։ Ընդհանուր առմամբ, պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին կարող է լինել զարգացման խթան, սակայն Հայաստանում այն աստիճանաբար վերածվում է համակարգային ռիսկի՝ պայմանավորված ոչ միայն ծավալների աճով, այլ, առավել ևս, օգտագործման արդյունավետության ցածր մակարդակով և ռազմավարական տեսլականի բացակայությամբ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները փաստում են, որ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն հասել է 14,1 միլիարդ դոլարի, որից մոտ 7 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ մնացյալը՝ ներքին պարտքը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտքն աճել է ավելի քան 1,7 միլիարդ դոլարով կամ 14,3 տոկոսով։ Այս տեմպերը բացահայտում են միտում, որ պարտքի կուտակման գործընթացը ոչ միայն չի դանդաղում, այլև արագանում է, մինչդեռ երկրի տնտեսության աճի հնարավորությունները, ենթակառուցվածքների զարգացումը կամ արտահանման ընդլայնումը հետ են մնում պարտքի բեռի աճի տեմպերից։ Պարտքի ամենամսյա ավելացումը, որը գերազանցում է 100 միլիոն դոլարը, հուշում է, որ պետական ֆինանսների կառավարման գործող մոդելը այլևս չի ապահովում կայունություն և կանխատեսելիություն, իսկ պարտքի ներգրավումը գնալով դառնում է ընթացիկ խնդիրների լուծման ավտոմատացված գործիք, այլ ոչ թե զարգացման խթան։

Պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսվող ահռելի միջոցները լուրջ ֆինանսական բեռ են պետական բյուջեի համար։ Իսկ այս գումարները, որոնք հաճախ կազմում են բյուջեի զգալի մասնաբաժինը, կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման կամ սոցիալական պաշտպանության ոլորտներ ուղղվելու փոխարեն, հիմնականում ծախսվում են վարկերի տոկոսների ու մայր գումարի վճարումների վրա։ Սա ստեղծում է փակ շրջապտույտ, երբ նոր վարկերը վերցվում են նախորդների մարման կամ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, իսկ իրական ներդրումային ու զարգացման էֆեկտը մնում է նվազագույն չափի կամ ընդհանրապես բացակայում է։

Այս իրավիճակում պետական պարտքը դառնում է ոչ թե ապագայի ներդրում, այլ անցյալի ու ներկա խնդիրների «տոպրակի փակում», ինչը երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է տնտեսական աճի դանդաղման, պետական ծառայությունների որակի անկման, սոցիալական լարվածության ավելացման և ֆինանսական կայունության խաթարման։ Պետք է նշել, որ պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին վատ չէ, եթե այն ներգրավվում է նպատակաուղղված, թիրախային ծրագրերի համար, որոնք կարող են ստեղծել ավելացված արժեք, բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, ապահովել եկամուտների աճ կամ խթանել արտահանումը։

Շատ երկրներ արդյունավետ կերպով օգտագործում են պետական պարտքի հնարավորությունները՝ ֆինանսավորելով ռազմավարական ենթակառուցվածքային նախագծեր, նորարարական ծրագրեր, կրթության և գիտության զարգացումը, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը և այլն։ Սակայն Հայաստանում պարտքի ներգրավման և օգտագործման մշակույթը հաճախ հեռու է միջազգային լավագույն փորձից։ Շատ դեպքերում պարտքը վերցվում է ոչ թե կոնկրետ զարգացման ծրագրերի, այլ բյուջեի ընթացիկ ճեղքերը փակելու, աշխատավարձերի և թոշակների վճարման կամ պարզապես ընթացիկ խնդիրները ժամանակավորապես լուծելու համար։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ պարտքի հաշվին լուծվում են կարճաժամկետ խնդիրներ, բայց երկարաժամկետ ռիսկերն ու պարտավորությունները մնում են անտեսված։

Վերջին տարիներին հատկապես աչքի է զարնում պետական պարտքի ներգրավման հարցում թափանցիկության ու հաշվետվողականության պակասը։ Շատ վարկային ծրագրերի վերաբերյալ հանրությանը չեն ներկայացվում հստակ նպատակներ, կոնկրետ ցուցանիշներ, արդյունքների չափման մեխանիզմներ։ Օրինակ՝ կառավարության կողմից հաստատված վարկային համաձայնագրերը հաճախ ներկայացվում են ընդհանրական ձևակերպումներով՝ «տնտեսական և ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացում», «ցածր ածխածնային տնտեսության զարգացում», «բյուջետային ճեղքերի լրացում» և այլն, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ արդյունք է ակնկալվում, ինչպես է չափվելու հաջողությունը, և ովքեր են պատասխանատու միջոցների արդյունավետ օգտագործման համար։ Նման իրավիճակում մեծ է ռիսկը, որ ներգրավվող միջոցները կարող են պարզապես փոշիացվել, օգտագործվել իշխող խմբի շահերից ելնելով կամ հենց քաղաքական նպատակների համար, մինչդեռ երկարաժամկետ պարտավորությունների բեռը մնալու է հասարակության և հետագա սերունդների ուսերին։

Բացի այդ, պետական պարտքի կառուցվածքն ինքնին պարունակում է լուրջ ռիսկեր։ Արտաքին պարտքի զգալի մասը ներգրավված է միջազգային կազմակերպություններից, դոնորներից կամ առևտրային վարկատուներից, որոնք ունեն ստանդարտացված պայմաններ, տոկոսադրույքներ և մարումների ժամանակացույց։ Սակայն բարձր տոկոսադրույքների, արժութային տատանումների և միջազգային շուկաներում տիրող փոփոխությունների պայմաններում Հայաստանի համար պարտքի սպասարկման ծախսերը կարող են կտրուկ աճել։

Ներքին պարտքի մասով ևս նկատվում է պետական պարտատոմսերի ծավալի շարունակական ավելացում, ինչը կարող է ազդեցություն ունենալ ֆինանսական շուկայի կայունության, դրամավարկային քաղաքականության արդյունավետության և բանկային ոլորտի առողջության վրա։ Եթե պարտքի բեռն անցնում է տնտեսության կրելիության սահմանը, ապա աճում է նաև երկրի վարկային ռիսկը, վարկային ռեյտինգների նվազման վտանգը, նոր վարկերի ներգրավման բարդությունները և ֆինանսական ճգնաժամի հավանականությունը։

Կառավարման մշակույթի առումով Հայաստանում ձևավորվել է վտանգավոր նախադեպ, երբ իշխանությունները հաճախ առաջնորդվում են «դե, հետագայում մի բան կանենք» տրամաբանությամբ։ Կարևորն՝ այս պահին փող լինի: Վարկերը վերցվում են երկարաժամկետ մարումների պայմաններով՝ մինչև 2040, 2045 և ավելի ուշ ժամկետների համար, ու, բնականաբար, գործող իշխանություններին քիչ է հետաքրքրում, թե ապագայում ինչ կլինի երկրի ու երկրի տնտեսության հետ։ Ստացվում է՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»:

Օրերս էլ հայտարարվեց 20 տարի մարման ժամկետով 150 մլն եվրո նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին, որի հիմնավորման տակ դրված էին անհասկանալի ու ոչ չափելի նպատակներ։ Սա ստեղծում է անհատական ու քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ, երբ ներկա սերունդը սպառում է ապագայի ռեսուրսները, իսկ հաջորդ սերունդները ստիպված են լինելու վճարել ոչ միայն մայր գումարի, այլև կուտակված տոկոսների համար։ Ավելին, նման քաղաքականությունը խաթարում է ֆինանսական կառավարման երկարաժամկետությունը, պայմաններ ստեղծում կարճաժամկետ շահադիտական մոտեցումների և պետական ֆինանսների հանդեպ հանրային վերահսկողության թուլացման համար։

Պարտքի խնդիրը պետք է դիտարկել նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ Եթե պարտքի հաշվին իրականում ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են ժամանակակից ենթակառուցվածքներ, բարձրանում է կրթության և գիտության որակը, ավելանում է արտահանման ներուժը, ապա դրա սպասարկման ծախսերը կարող են արդարացված լինել, քանի որ այդ ներդրումները ապագայում կբերեն եկամուտների ավելացման և բյուջեի կայունացման։ Սակայն, եթե պարտքը ծառայում է միայն ընթացիկ խնդիրների ժամանակավոր լուծմանը կամ օգտագործվում է անարդյունավետ, ապա դրա հետևանքով երկրին սպառնում է ֆինանսական կախվածության խորացումը, աճող սոցիալական լարվածությունը, տնտեսական աճի դանդաղումը և պետական ինքնիշխանության սահմանափակումը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է պարտքի կառավարման քաղաքականության արմատական վերանայում։ Պետական պարտքի ներգրավումը պետք է լինի բացառապես թիրախային, ռազմավարական նպատակների համար, այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք կարող են ապահովել տնտեսական աճի որակական բարձրացում, մրցունակության աճ, տեխնոլոգիական առաջընթաց ու արտահանման դիվերսիֆիկացիա։ Պարտքի օգտագործման արդյունավետության նկատմամբ պետք է ձևավորվի խիստ վերահսկողություն, ներդրվեն հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ, հրապարակվեն արդյունքների հստակ չափանիշներ։ Անհրաժեշտ է նաև սահմանափակել պարտքի ներգրավման հնարավորությունները միայն ընթացիկ ծախսերի կամ սոցիալական պարտավորությունների ֆինանսավորման համար՝ խրախուսելով բյուջեի եկամուտների աճը, հարկային կարգապահության բարձրացումը և պետական կառավարման արդյունավետության աճը։ Բայց, ինչպես երևում է, այդ ամենը հնարավոր կլինի միայն հաջորդ իշխանությունների օրոք...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում