Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին
Հասարակություն

19-ամյա զինծառայողի և 12-ամյա cհեռախոսային սիրավեպը 2 տարի ազատազրկման պատճառ է դարձել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի բնակիչ, 2003թ․ ծնված, նախկինում չդատված, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած Կիրակոս Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ․ հուլիսի  30-ից  մինչեւ 2023 թ․ հուլիսի 30-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2022 թ․ հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում  «Ինստագրամ» ինտերնետային հավելվածի միջոցով ծանոթանալով Կոտայքի մարզի Զորաղբյուր գյուղի բնակչուհի՝ 2009 թ․ նոյեմբերին ծնված, 14 տարին չլրացած Ա. Ս.-ի հետ, նրա նկատմամբ կատարել է «անառակաբարո արարք», այն է՝ նրա մեջ «սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու համար նրա հետ ունեցել է սեքսուալ բնույթի զրույց, մասնավորապես՝ «Տելեգրամ»  ինտերնետային կայքի միջոցով, 2022 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրան առաջարկել է ամբողջությամբ մերկանալ, ցուցադրել սեռական օրգանը, շոյել սեռական օրգանը եւ մարմինը, որոնք Ա. Ս.-ն կատարել է՝ տեսաձայնագրել է իրեն մերկ վիճակում, տեսաձայնագրությունն ուղարկել նրան, ինչպես նաեւ տեսազանգերի ժամանակ նրա հորդորով եւ առաջարկած եղանակներով ամբողջությամբ մերկացել եւ շոյել է մարմնի տարբեր հատվածները»: Կ․ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Անառակաբարո արարք կատարելը 14 տարին չլրացած անձի նկատմամբ, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  

Ըստ  «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ դատաքննության ժամանակ անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ  ծնողներն իր համար գնել են  «Սամսունգ»  մոդելի բջջային հեռախոս, որով մուտք է գործել համացանցի սոցիալական էջեր, չի հիշում իրենց ծանոթության օրը, սակայն հիշում է առաջին հաղորդագրությունը` Կիրակոսը գրել էր․  «Դու հրեշտակ ես, որին կարող էի տեսնել միայն երազում»: Պատասխանել է նշված հաղորդագրությանը, այնուհետեւ շփվել են Instragram-ով, այնուհետեւ՝ Viber-ով: Շփվել են նորմալ, մինչեւ ծնողներն իմացել են իրենց շփման մասին: Կիրակոսն իրենից նկարներ է խնդրել, նա՝ ինքն է իր հեռախոսահամարը փոխանցել, նրա հետ շփվել է 8-9 ամիս: Կիրակոսը պատմել է, որ երեք տարի հետեւել է նրա էջին, թե ում հետ է շփվել, եւ նրա մասին ամեն ինչ գիտի: Ինքը տեղյակ է եղել, որ Կիրակոսը զինծառայող է, նա էլ տեղյակ է եղել, որ ինքն անչափահաս է:  Կիրակոսն իրեն բացատրել է, թե ինչ է նշանակում լավ աղջիկ լինել: Հարցրել է, թե ինչու է նկարները նրան ուղարկում, Կիրակոսն  ասել է՝ եթե տղային վստահում, սիրում ես, համարում ես ապագա ամուսին, ապա ամեն ինչ պետք է նրա համար անես, պետք է ամբողջովին տրվես նրան: Կիրակոսը սեքսուալ բնույթի զրույցներ է ունեցել իր հետ, պահանջել է մերկանալ, այնուհետեւ մերկ նկարներն ուղարկել, ինքը  նկարահանվել է իր բջջային հեռախոսով, բազմաթիվ նկարներ է ուղարկել Կիրակոսի Telegram էջին:

Այդ ժամանակ ինքը 12 տարեկան է եղել, բայց սիրում էր Կիրակոսին եւ պատրաստ էր նրա ցանկացած ասածը կատարել: Կիրակոսը հարցրել է՝ քանի տարեկան ես, ինքը պատասխանել է՝ 13: Նկարներն ուղարկել է Կիրակոսի պահանջով, ոչ սեփական նախաձեռնությամբ: Ծնողներն իր ձեռքից հեռախոսը վերցրել են,  խոսել են Կիրակոսի հետ, եւ վերջինս իր ծնողներին ասել էես չեմ գրում՝ ձեր աղջիկն է գրում: Աղջիկն ասել է նաեւ, որ չի ցանկանում, որ Կիրակոսը քրեական պատասխանատվության ենթարկվի, սակայն ցանկանում է, որ իրենից կիլոմետրերով հեռու գտնվի: Ասել է, որ իր մերկ լուսանկարը սկզբում ինքն է ուղարկել Կիրակոսի առաջարկով, նա նույնպես իր մերկ լուսանկարներից 1-2 հատ իրեն է ուղարկել: Երբ   գործը գտնվում էր քննչական բաժնում, այդ ժամանակ նույնպես ուղարկել է: Երբ ծնողներն իր հեռախոսը ձեռքից վերցրել են, սկսել է մայրիկի հեռախոսով նկարներ ուղարկել: Չի հասցրել ջնջել մայրիկի հեռախոսի նկարները, եւ մայրը նկատել է դա: Կիրակոսը ծառայությունն ավարտելուց հետո իր նկատմամբ վերաբերմունքը փոխել էր առաջվա նման իր հետ չէր շփվում, զանգերին չէր պատասխանում, եւ դրանից հետո ինքը որոշել է այլեւս չշփվել։ Երիտասարդ մեղադրյալը, դատալսումների ժամանակ օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ։

2025թ․ ապրիլի 7-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Կիրակոս  Ս․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվել մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Մեղադրյալի պաշտպանները վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վերաքննիչ դատարանին խնդրելով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ դադարեցնել քրեական հետապնդումը՝ արարքի նվազ վտանգավոր լինելու հիմքով կամ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Վերաքննիչ դատարանում  հուլիսի 21-ին եւ սեպտեմբերի 9-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։