Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ
uncategorized

Բան ես ասում՝ ասա. որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասեմ–չասեմ, ասեմ–չասեմ, ասեմ, ի վերջո՝ չասեմ….

Նաև այսպես է ընթանում մեր երկրում քաղաքական խաղը:

Բա՜, գիտե՞ք, ես գիտեմ, թե որ պաշտոնյան է թռել Լուսին ու այնտեղ մնացել հինգ օր՝ չորսի փոխարեն: Բայց չեմ ասում նրա անունը: Եթե այնպես անեք, որ ես էլ Մարս թռչեմ, անպայման անունը կտամ:

Ահա, այսպիսի խաղեր: Ու հասարակության հետաքրքրությունը վառվում է: Շիկանում է մարդկանց ոգևորությունը, խանդավառ–խանդավառ հավաքվում են հարցի վրա և քննում ու քննում են:

Միշտ մտածել եմ, թե այս մարդիկ ի՞նչ են մտածում կամ ինչո՞վ են մտածում, եթե գիտեն մի բան ու չեն ասում: Եթե գիտեք՝ ասեք: Եթե չեք ասում, էլ ձեր այդ մասին տեղեկացնելու իմաստը ո՞րն է:

Կամ եթե դուք այնքան սկզբունքային, քաղաքացիական պինդ նկարագրով անձնավորություն եք, եթե մի վատ բան գիտեք ձեր երկրի պաշտոնյայի մասին, գիտեք փաստեր, որոնք կվնասեն ձեր երկիրը, ձեր ժողովրդին ու հասարակությանը, ապա հրապարակեք, որ այն կանխվի–վերացվի: Կամ եթե գիտեք, թե ինչ–որ մի մարդ արել է այս–այս բաները, ապա կրկին ասեք ո՞վ է, որպեսզի ձեռքը բռնող լինի:

Թե չէ «գիտեմ, բայց չեմ ասում»–ը ո՞րն է: Այդ դեպքում դուք անողից ինչո՞վ եք լավը: Կարծեմ Քրեական օրենսգրքում այսպիսի բան կա, որ հանցանքը թաքցնողն ինքն էլ է հանցագործ:

Հիմա մեր երկրում այս ինչ իրադարձություն է այս մի քանի օրը. նախկին պաշտպանության նախարարի սիրունատես տիկինը, իր՝ է՛լ ավելի սիրունատես նկարը հրապարկելով, ասում է, որ մեր պաշտոնյաներից ինչ–որ մեկը չի ծառայել բանակում. ինքը տեղյակ է այդ մասին: Ու նույն այդ մարդը, դոշը դեմ տված, զինապարտության օրինագիծն է պաշտպանում:

Պա՛հ, ինչպիսի՞ նորություն: Ես կասեի՝ ցնցո՛ղ նորություն: Կարծես մենք չգիտենք, որ մեր պաշտոնյաները չեն ծառայել բանակում ու, դրանով հանդերձ, եթե տեղը գա, ամենքին՝ բանակում ծառայողին էլ, տո անգամ կռիվներում զոհվածներին էլ հետմահու հայրենասիրական դասեր կտան:

Այստեղ, տիկին, կարևորը քո ասած մարդու անունն էր, որ պետք է հրապարակեիր: Եթե չես հրապարակում, ապա բա ե՞ս ինչքան մարդու անուն գիտեմ, որ… Բայց չե՛մ ասում:

Ու այս էութենազուրկ, թույլ տվեք այս փքուն ու դժվարարտասանելի բառն օգտագործել, հայտարարությունից հետո նրանք, ում պետք էր այս հայտարարությունը, ի՜նչ եռուզեռի մեջ են ընկել: Ասում են, խոսում են, քննում ու քննարկում են: Ում ուզում են՝ տեսնում են տվյալ ասված–չասված պաշտոնյայի անհայտ անվան տակ: Ու… իրենց հունձն են անում. հաստատ սա ա՛յս մեկն է:

Մյուս քաղաքական ուժն էլ վերմակն իր վրա է քաշում՝ չէ՛, հաստատ ա՛յս մեկն է: Նա էլ նրա անունն է տալիս, ում դեմքին երեկ քամահրանք նկատեց, երբ ամբիոնը գրկած, ազգի դարդերն էր մեկիկ–մեկիկ թվարկում ու մարդկանց սիրտը լացացնում:

Ու… այսպես՝ շարունակ:

Է՜, եղա՞վ: Բան ես ասում՝ ասա: Որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում:

Հ. Գ. Գուցե այս դեպքի համար չէ, բայց չմոռանանք, որ ասեմ–չասեմի մեթոդը լավ էլ աշխատում է: Մարդիկ, հայտնել–չհայտնել սպառնալով, սեփական հարցերն էլ կարող են լուծել: Ու հավանաբար նաև լուծում են:

Հիշում եք, չէ՞, ինչպիսի ցուցակներ են ժամանակ առ ժամանակ խոստացել, որ կհրապարակեն: Ինչպիսի գունավոր ու ոչ գունավոր կողմնորոշումներով մարդկանց են ցանկացել անարգանքի սյունին գամել: Բայց… վերջին պահին հրաժարվել են: Երևի առևտուրը հաջող է անցել:

Ի վայելումն:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում