Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար Ղումաշյան
Քաղաքականություն

«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, նկատենք՝ որերորդ անգամ, լրահոսը հեղեղվում է տեղեկություններով, որ այսինչ քպականի եղբայրը կամ այլ հարազատները ոստիկանական պարեկի են ծեծել, քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրել, առհասարակ, իրենց սանձարձակ են պահել: Ըստ որում, ոչ միայն բուն քպական ինչ-ինչ պաշտոնյաներ, ասենք՝ համայնքապետի հարթության վրա, այլ իրենց ազգուտակի ներկայացուցիչները:

Կամ՝ մեկ էլ լրահոսից տեղեկանում ես, որ այսինչ ու այնինչ քպականը այս կամ այն խոշոր շինարարությունն է ձեռնարկել: Լավ, դեռ կառուցապատումը՝ մի կողմ: Հանկարծակի պարզվում է, որ քպական տարբեր նկատելի դեմքերի հարազատների մեջ գործարար թունդ ջիղ է «հայտնաբերվել», ու, ինչպես Պարոնյանը կասեր, նրանք «կալվածքներու և ագարակներու տեր են»:

Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր այս ամենի հետ կապված: Այն, որ չնայած աղմկահարույց տեղեկությունների ու հրապարակումների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց ազգականների, մտերիմների այլազան անընդունելի դրսևորումների հետ կապված, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, շատ հանգիստ, անցնցում անցնում է, «մարսվում» է այս ամենը:

Սա՝ այն դեպքում, երբ «նախկինների օրոք» նմանօրինակ կամ դրանից ավելի նվազ հնչեղ դեպքերի վերաբերյալ սաստիկ աղմուկ էր բարձրանում: Աղմուկը ո՞րն է՝ տիեզերական վայնասուն էր բարձրանում. է՛լ քրեաօլիգարխիկ ռեժիմ, է՛լ ԽԾԲ, է՛լ կոռումպացված համակարգ, է՛լ համակարգային անպատժելիություն, է՛լ ինչ ասես...

Չնայած, էլ ի՜նչ աղմուկ, եթե նախկին աղմկողները ներկա իշխանավորներն են մեծամասամբ: Հարկավ, սխալ ու անազնիվ կլինի ասել, թե նախկինում չկային նման հոռի երևույթներ: Կային, ու քիչ չէին: Առհասարակ, թույլ տանք մեզ նկատել, որ 2018-ին, այսպես կոչված, «թավիշը» մեծապես նաև դրա հետևանքով էր նման բազմություն հավաքել կամ դուրս բերել փողոց, որպեսզի հանրությունն ազատվի նման երևույթներից, այլ ոչ թե էլ ավելի խորը թաղվի նման բարքերի մեջ՝ պարզապես նոր «դեմքերով» ու շատ ավելի սանձարձակ պահվածք դրսևորողներով:

Ու հիմա տպավորությունն այն է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որոշել են այս առումով այնպես տալ-անցնել «նախկիններին», որ բոլորը զարմանքից քար կտրեն: Ու, այո, արդեն վաղուց տվելանցել են:

Եվ, բնականաբար, ոչինչ պատահական չէ: Եթե գործող իշխանական թիմն իր ղեկավարի հետ կարող է երկիրն ու ժողովրդին ներքաշել աղետալի ու ողբերգական ընթացքի մեջ, պատերազմ ու հազարավոր զոհեր, ահռելի կորուստներ պատճառել, բայց ոչ մի պատասխանատվություն չկրել, ավելին՝ անվրդով շարունակել մնալ իշխանության, ինչո՞ւ պիտի ավելի ցածր ռանգի քպականները չմտածեն, որ իրենք էլ են անպատժելի, անձեռնմխելի: Առավել ևս՝ ինչո՞ւ չառիթավորվեն նրանց հարազատները: Ինչպես ասում են, հազիվ առիթ է...

Դե, եթե կարելի է մարդուն, բանակային սպային ծեծել, կոմատոզ վիճակի հասցնել, որից նա տարիներ անց մահանա, բայց գործնականում մնալ անպատիժ... Եթե կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, նրա ու չծնված երեխայի մահվան պատճառ դառնալ (սպանել), բայց մնալ ազատության մեջ... Եթե որևէ քպական կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին նողկալի վիրավորական արտահայտություններ անել ու մնալ անպատիժ: Եթե... լավ, չհոգնեցնենք օրինակներով. գլոբալ ձախավերումներից մինչև առօրեական սանձարձակություններ՝ բոլորի աչքի առջև են: Ու տրամաբանական է, որ նշյալ «եթե»-ների շարունակությունն այն պիտի լինի, ինչ ունենք այսօր: Դա օրինաչափ է: Անպատժելիությունը, անպատասխանատվությունը (այս դեպքում՝ պատասխանատվության չենթարկվելը) անխուսափելիորեն հանգեցնում են էլ ավելի սանձարձակ ու վայրագ դրսևորումների:

Նման պայմաններում ու միջավայրում մյուս, ավելի ցածր տրամաչափի քպականներն ու նրանց հարազատներն էլ պետք է ավելի ու ավելի համոզվեն այն մտայնության մեջ, թե իրենք «վերին արտի ցորենն» են ու ինչ ուզեն՝ կանեն:

Հա, այն օրն էլ քպականներից մեկն ԱԺ նիստերի դահլիճում դիմում էր ընդդիմադիրներին, թե «ի՜նչ երեսով եք դուք այստեղ նստած...»: Լո՞ւրջ, Արցախը աղետի մատնած, երկրին ու ժողովրդին փորձանքների մեջ նետած, «Եռաբլուրը» և երկրի բոլոր բնակավայրերի շիրմատները 18-25 տարեկան լուսավոր տղաների տապանաքարերով ընդարձակած ՔՊ-ի ներկայացուցիչնե՞րն են «երեսատեղ ունենալու» մասին խոսում:

Դուք այդ ի՞նչ երես ունեք, որ դեռ իշխանություն եք:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել միասնաբար, ու առիթը վերը հիշատակված միջադեպն է՝ կապված ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու հետ: Ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, ճիշտ են անում: Իսկապես, այդպիսի հանձնաժողով պետք է: Բայց մի կողմից՝ այդպիսի հանձնաժողով (հանձնաժողովներ) պետք է ստեղծել գրեթե բոլոր քպականների կամ առնվազն նրանց մեծ մասի համար: Մյուս կողմից՝ այստեղ հիշում ենք ժողովրդական հայտնի խոսքը. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատն ինչ անի»:

Կյանքն ու հենց ՔՊ-ի ու իրենց առնչակցվող անձանց վարքը այլ հետևության տեղ չի թողել: Երեկ էլ նախարարներից մեկն էր անընդհատ լայնաբերան ժպտում, երբ իրեն քննադատում էին: Պետքներն էլ չէ: Սա են, ի՞նչ կարող ես ասել:

Ու որպես ամփոփում. եթե համակարգչի մոտ ժապավեններով «փաթեթավորված» բութ գործիք են դնում՝ ի դեմս մուրճի, ապա մի փոքր համարձակություն ունենալու և հայելու մեջ նայելու պարագայում կարող են նաև «հայտնագործել», որ ՔՊ-ն վաղուց «վիշապացել» է, ավելին՝ այդ «վիշապացումն» արդեն անդառնալիորեն ամբողջացել է: Իսկ ամբողջացած «վիշապացումն» արդեն անխուսափելի վերջի սկիզբն է: Հա, գուցե մուրճով հայելուն հարվածելու գայթակղություն էլ լինի, բայց հայելին մեղավոր չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում