Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելՀայաստանի եվրասիական ընտրությունը ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է
Վիդեո

ՔՊ-ն սկսել է լկտիության արշավը

Հայաստանի խորհրդարանը երեկ սկսել է իր 10-րդ նստաշրջանի աշխատանքը, և ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք 1or.am-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ աչքի է ընկել իր լպիրշ հայտարարություններով։

Հիշեցնենք՝ նշել ենք, որ ՔՊ-ին հանձնարարված է ընդդիմության հետ խոսել առավելագույն կոշտ և լկտի ձևերով՝ հնարավոր բոլոր արձագանքներին պատասխանել մի քանի անգամ ավելի շատ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ «Քաղպայմանագիրը» խնդիր ունի ցույց տալու, թե ինքն է վերահսկում իրավիճակը հանրապետությունում։

Առաջին իսկ նիստի ընթացքում «Քաղպայմանագրի» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է աչքի ընկել լպիրշ հայտարարություններով։ Նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին, ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, թե էդ 4 տունն իրեն ո՞րտեղից...»։ Դեռևս 2017 թ․-ին թմրանյութի համար ոստիկանության բերման ենթարկված և քրեական գործով անցնող Հովհաննիսյանը մի քանի այլ վիրավորանք է հասցրել ընդդիմադիր պատգամավորին։

Առայժմ միայն ընդդիմադիր կին պատգամավորները համատեղ հայտարարությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին՝ անթույլատրելի համարելով և խստորեն դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի արարքը։ Նրանք հիշեցրել են, որ վերջինս մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով, հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են նաև Արթուր Հովհաննիսյանի վարքը քննել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։ Թագուհի Թովմասյանն էլ կոչ է արել իշխանական լպիրշ պատգամավորին վայր դնել մանդատը։ Վերջինս, իհարկե, գործում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգներով և որևէ դեպքում որևէ մանդատ վայր չի դնելու։

Այս իրավիճակում «Քաղպայմանագրի» վարքը լիովին հասկանալի է։ Այդ կուսակցությունը վաղուց անցել է բարոյական բոլոր կարմիր գծերը։ Սակայն տարօրինակը Հայաստանում իրավապաշտպանների և կանանց իրավունքներով զբաղվող կառույցների տոտալ լռությունն է։

1-2 իրավապաշտպանի դատապարտող հայտարարությունը չհաշված՝ մյուսներից որևէ հեծկլտոց անգամ դուրս չի եկել։ Նրանք չեն դատապարտել իշխանական պատգամավորի այս վարքը։ Իսկ նախկին իշխանությունների օրոք, երբ որևէ տղամարդ պատգամավոր կհանդգներ ընդդիմության ներկայացուցչի հասցեին նման վիրավորանք հնչեցնել, իրավապաշտպաններն ու տարբեր սորոսականներ իսկական վայնասուն կբարձրացնեին այդ պատգամավորի դեմ՝ կոչ անելով վերջինիս վայր դնել իր մանդատը։

«Քաղպայմանագիրը», վստահաբար, առաջիկա նիստերում ավելի լպիրշ կերպով է իրեն պահելու և որևէ կերպ չի թուլացնելու այս դոզան։

Սերինե Ավետիսյան