Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
uncategorized

2000 դրամ փող ենք տալիս, բայց շոգին ու ցրտին դրսում կանգնած ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առավոտյան 6:00–8:00–ն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքի դիմաց ծաղկի մեծ շուկա է փռվում: Աբովյանից, Արարատից, Արտաշատից, Էջմիածնից, Մասիսից ջերմատերերը շտապում են իրենց աճեցրած ծաղիկները վաճառել «դալալներին»՝ վերավաճառողներին:

Ծաղկի մշակությամբ զբաղվողներին, սակայն, շուկայի պայմանները չեն բավարարում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին, որ անմարդկային պայմաններում են առևտուր կատարում:

«Նույնիսկ անհրաժեշտ գծանշումներ չկան, թե ով որտեղ կանգնի: Մի ահավոր վիճակ է: Նկարագրելու չէ, թե ինչպես է գյուղացին ծաղիկ վաճառում: Մեքենաները չենք կարողանում կայանել, բոլորն իրար վրա կուտակվում են: Մինչև դարպասները բացվելը մեքենաները հերթ են կանգնում և ամբողջ տարածքում խցանումներ են լինում»,– դժգոհեց ծաղկավաճառը, ով չցանկացավ իր անունը հրապարակել:

Մեծածախ շուկայում գյուղացիները 1,5–2 ժամ են վաճառք իրականացնում: Այդ ժամանակահատվածի համար, ինչպես իրենք են ասում, թանկ գին են վճարում, բայց շուկայի տնօրինությունը նրանց նույնիսկ տարրական պայմաններով չի ապահովում:

«2000 դրամ տեղին փող ենք տալիս: Դա ահռելի գումար է այդ ժամի համար: Մառոզին, շոգին, ձնին դրսում կանգնած ենք ՝ շուկան բացօթյա է, տաղավարներ չկան: Վերջ ի վերջո, ապրանք ենք չէ վաճառում, ծաղիկն էլ շուտ փչացող է: Ձմռանը շուկայի տնօրինությունը ձյունն անգամ չի մաքրում»,– սրտնեղեց մեր զրուցակիցը:

Մոտավոր հաշվարկով՝ 1000–2000 գյուղացի է այստեղ ծաղիկ վաճառում: Կախված սեզոնից՝ մեծածախ առևտրի կետը շաբաթվա ընթացքում մի քանի օր է գործում:

Առևտրականների խոսքով՝ կարողանում են միայն հացի գումար վաստակել:

«Շուտ փչացող ապրանք է, հասցրեցիր ծախել, չէ՝ մնում է, փչանում: Ինչ գին ասում է վերավաճառողը, համաձայնվում ենք, մենակ չթոշնի»,– ներկայացրեցին գյուղացիները:

Նրանք ասացին, որ փոքր և միջին ջերմոցները բիզնես տեսանկյունից շահավետ չեն, բայց կարող են դառնալ շահավետ, եթե բիզնես ռազմավարություն մշակվի՝ հստակեցնելով ինքնարժեքը, աշխատանքի ոճը՝ մատակարարների և գնորդների հետ:

Ըստ ծաղկի մշակությամբ զբաղվողների՝ եթե տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա շեշտ դրվի ՝ հիմնվելով տեխնոլոգիական, ոչ թ քանակական զարգացման վրա, ապա դաշտը կառողջանա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում