Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոսքի, տեսակետի, մտահոգության համար այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ։ Երեք տասնյակից ավելի (որոշ դեպքերում նշվում է անհամեմատ մեծ թիվ, ընդհուպ մինչեւ 100) քաղբանտարկյալների մասին են ահազանգում իրավապաշտպանները։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ «քաղաքական բանտարկյալ» եզրույթի շրջանառությունն իրավական առումով համեմատական է ԵԽԽՎ-ի կողմից 1900-րդ բանաձևով սահմանված «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ «ԵԽԽՎ-ի 1900- րդ բանաձևով տրված են չափորոշիչները, թե որ դեպքերում մարդը, ով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղբանտարկյալ։ Մեր խնդիրն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, երբ մարդիկ քաղաքական հիմքերով ազատազրկվել են, առկա են քաղբանտարկյալին բնորոշ բոլոր չափորոշիչները։ Օրինակ՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի, այդ չափորոշիչներից է այն, երբ կալանք է կիրառվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ, եթե մարդու նկատմամբ կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ այլ առնչության, եթե քաղաքական շարժառիթներից ելնելով՝ կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել։ Մեր իրականությունում մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական հիմքով են ազատազրկվում, կիրառվում է կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, ու մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է պատժիչ միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ մարդկանց, որպես կանոն, առաջադրվում են անգամ միջին ծանրության կամ թեթև հանցագործությունների հիմքով մեղադրանքներ, որոնց դեպքում կալանքն ընդհանրապես կիրարկելի չէ։ Բայց ունենք իրականություն, երբ ծանր հանցագործությունների համար, որտեղ չկան քաղաքական հիմքեր, մարդիկ ազատ շրջում են, որովհետեւ իրենց դեպքում գործում են խափանման միջոցի այլ տեսակները, ինչպես վարչական վերահսկողությունը, գրավը կամ տնային կալանքը։ Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Քաղբանտարկյալներին բնորոշ չափորոշիչներից նա առանձնացնում է այն, երբ քաղաքական դրդապատճառներով մարդը պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում։ «Հաջորդիվ՝ եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։ Օրինակ՝ «18 արդարների գործը», Միքայել սրբազանի եւ Սամվել Կարապետյանի գործերը։ Այսօրվա դրությամբ 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալ ունենք ծայրաստիճան անհեթեթ հիմքերով։ Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է, այս բոլոր գործերը ոչ միայն հայոց իրավական պատմության, այլեւ համաշխարհային իրավունքի պատմության մեջ են անցնելու իրենց անհեթեթությամբ։ Սամվել Կարապետյանի գործով ընդգրկված միջազգային իրավունքի մասնագետը զարմանք արտահայտեց այս գործի առումով, նա ուղղակիորեն տվեց բնութագրումը, որ սա բեմադրված դատավարություն է, որը ստալինյան շրջանին է հարիր, երբ խղճի, դավանանքի խտրականության արգել քը շրջանցելով՝ մարդկանց ուղղակիորեն դատապարտել են հենց այդ ամենի համար։ Ունենք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք՝ խտրականության արգելք ու մարդու անձնական մի շարք իրավունքներ, որոնք առանց վարանելու մեր երկրում խախտվում են բացառապես քաղաքական իշխանությունների կամարտահայտությամբ։ Սա միայն քմահաճույքի իրականացում եւ ընդդիմադիրների զսպում չէ, սա ավելի գլոբալ խնդիր է։ Իրավապահ մարմինները իրենց թույլ են տալիս, ըստ էության, կեղծել փաստական հանգամանքները, ինչպես «18 արդարների գործով», երբ ականատես եղանք, որ ձայնագրություններն իրավապահ մարմինները մոնտաժել էին, տարբեր ձայնագրություններից հատվածներ էին առանձնացրել, տարբեր բառեր, եզրույթներ իրար էին կպցրել մոնտաժի եղանակով, որպեսզի հանրության համար այս մարդկանց հեղինակությունը հարցականի տակ դնեն, մանիպուլ յատիվ էֆեկտ ստանան, մարդկանց որպես ահաբեկիչ որակեն։ Դատավարության սկզբից դեռ ամիս էլ չանցած, քարը քարին չմնաց այդ խայտառակ գործից։ Այս գործի սկզբնական փուլում դատապաշտպաններն անշնորհակալ կարգավիճակում են, որովհետեւ իրենք չեն կարողանում իրավունքի իրացմամբ հասնել արդարադատության։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն այսքան հեշտ գործ իրենց պրակտիկայում շատ քիչ է ունեցել, երբ այդքան ակնհայտ են այս մարդկանց արդարացնելու հիմքերը ու պատճառները, բայց այդքան հակասական իրավիճակում են, որ այդքան տրիվյալ գործի շրջանակներում, երբ սևը սպիտակի վրա կարողանում են ապացուցել իրենց պաշտպանյալի ճշմարիտ ու արդար լինելու հանգամանքը, չեն կարողանում հասնել արդարադատության։ Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Բայց խնդիրն ավելի գլոբալ է։ Այս մարդիկ իրենց քաղաքական քմահաճույքների իրականացմամբ, աթոռին ամրապնդված մնալու պատճառով լրջագույն հարված են հասցնում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդարադատության, իրավական պետության հենասյուներին։ Դատական իշխանությունը կայացել էր ու մինչ հեղափոխական շրջանում եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից բարձր գնահատանքի էր արժանանում իր մի շարք բարեփոխումների համար։ Իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունը դեգրադացնում է տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողությունները, բարեփոխումներն ու ձեռքբերումները»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, երբ քաղաքական նպատակահարմարություն է լինում, դատավորներին ակնհայտ հրահանգավորումից, դատական իշխանության նկատմամբ ներգործությունից բացի, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակ խախտում է, սկսում է, օրինակ՝ չաշխատել դատական մակագրման էլեկտրոնային համակարգը։ «Միայն այս երեք տասնյակից ավելին չեն մեր քաղբանտարկյալները։ Ցավոք, վերջին յոթ տարվա ընթացքում, կասեմ առանց վարանելու, հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել, եթե նաև հաշվի առնենք քաղաքական ակցիաների արդյունքում ձերբակալվածներին։ Իսկ կալանավորված ու երկարաժամկետ պատիժ կրողները հարյուրյակի կհասնեն։ Երբ այդքան նախադեպ ունենք, կարող ենք դրանց արդյունքում օրինաչափություններ վեր հանել։ Օրինակ՝ թե քաղաքական գործերով որ դատավորներն են ենթարկվում ճնշումների և բավարարում իշխանության պահանջները։

Ունենք հոդվածների օրինաչափություն, թե ինչ բնույթի մեղադրանքներ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ։ Հստակ ունենք օրինաչափություն, թե ինչ բնույթի ու ինչ քանակի օրենքներ են ընդունվել մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ՝ թիրախավորելով մարդուն լռեցնելու հնարավորությունն իր քաղաքական հայացքների տեսանկյունից։ Այս իշխանությունն, իրեն հռչակելով «ժողովրդավարության բաստիոն», «հաջողել» է այդ ժողովրդավարության բոլոր հենասյունային սկզբունքները բացահայտ և կոպիտ կերպով խախտել ու ոտնահարել։ Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ իրենց չպետք է նույնականացնեն այն պաշտոնին, որը զբաղեցնում են, և այդ պաշտոնն ու աթոռը միայն առավելություններն ու արտոնությունները չեն, դրանք նաեւ մի շարք պարտականություններ ու պատասխանատվություններ են նախատեսում՝ այդ գործառույթներից ու իրավունքներից բխող։ Նրանք շահագործում են իրենց պաշտոնները, ինչը մի կողմից ակնհայտորեն անձնապես իրենց համար շահավետ է, իրենց անձնական շահերի սպասարկմանն են մեր պետական համակարգը ծառայեցնում, բայց մյուս կողմից էլ սա հստակ ռեպրեսիվ, ռեգրեսիվ հետընթաց է մեր պետության ու պետականության համար՝ տասնամյակների ընթացքում ջանքերի ու աշխատանքի արդյունքում ձեռք բերված սկզբունքների տեսանկյունից։ Իրավական պետության հիմք հանդիսացող եռասյունը՝ օրինականության, իշխանությունների տարանջատման եւ իրավունքի գերակայության սկզբունքները բացահայտ կերպով բազմիցս ոտնահարվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, որպես վարչապետ, ով դատարանները շրջափակելու կոչով հանդես եկավ և Եկեղեցու նկատմամբ հետապնդումներով, քանզի նա որպես վարչապետ կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան թույլ է տալիս Սահմանադրությունը և օրենքը։ Իսկ դրանք ոչ միայն իրեն չեն լիազորել նման հնարավորություններով, այլև իրեն սահմանափակել են նման գործողություններից։ Թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական ճգնաժամային իրավիճակն այն է, որ այդ մարդկանց գործողություններն անհետեւանք ու անպատիժ են մնում, եւ իրենք ամենաթողության միջավայրում են հայտնվում։ Սա մեր պետական ռեժիմի փոփոխությանն է տանում։ Կառավարման այս մեթոդները հատուկ են ավտորիտար ռեժիմին»,-շեշտում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատերին զարմացնում է նաև միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։ Մելոյանը ևս փաստում է՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, միջազգային գործընկերներն անհամեմատ հանդուրժողաբար են մոտենում այս իշխանությունների իրավազանցումներին։ «Բայց այդ լռությունն ունի շատ թանկ գին նաև իրենց համար, որովհետեւ լռության հետևանքով հեղինակազրկում են տասնամյակների արդյունքում իրենց ձեռք բերած ու ամրագրած հեղինակությունը։ Երբ փակում են աչքերն ու ականջներն ակնհայտ հակաիրավական գործընթացների նկատմամբ, դա ունի իր գինը, որը շատ թանկ է։ Ժամանակին ստեղծվել են կոնվենցիաները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, դրանց հիման վրա խարսխվել են մի շարք կառույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Հիմա հնարավոր է՝ գործում է քաղաքական համակրանքի կամ փոխշահավետ համագործակցության ինստիտուտը, բայց համոզված եմ, որ իրենք էլ են գիտակցում՝ այս լռությունն ունի արժեք։ Համոզված եմ նաև, որ, ի վերջո, այդ լռության սահմանը հատվելու է։ Այդ լռությունը բացարձակ չէ, այն երբեմն խախտվում է, օրինակ՝ խախտվեց շատ աղմկահարույց կերպով, երբ քրեականացվեց զրպարտությունն ու վիրավորանքը, ու այդ հիմքերով բազմաթիվ մարդկանց նկատմամբ, կրկին քաղաքական հայացքներով պայմանավորված, մեղադրանքներ առաջադրվեցին։ Միջազգային մի շարք կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ սկսեցին Հայաստանի իշխանությանը քննադատել։ Սյուռ էր իրավիճակն այն տեսանկյունից, որ այն իշխանությունը, որն, ընդդիմադիր լինելով, ամենաշատն էր պայքարել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման դեմ, եկավ և քրեականացրեց այն և իրավական մեխանիզմն իր համար դարձրեց քաղաքական վերահսկման գործիքակազմ։ Նոր քրեական օրենսգրքում այս իշխանությունն իրեն թույլ տվեց խուլիգանության հոդվածի ներքո ապահովել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածի ռեինկարնացիան, և խուլիգանության հոդվածը դարձավ ընդդիմադիրներին հետապնդելու իրավական հիմքն այս իշխանությունների համար։ Մեր երկրի իշխանությունը քամահրորեն է վերաբերվում միջազգային իրավունքին, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքներին, ինստիտուտներին, եւ դա անհետեւանք է մնում, բայց դա ուղիղ համեմատական է Ադրբեջանի դրսևորած վարքագծին։ Մի շարք հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են ՄԻԵԴ-ը, Միջազգային արդարադատության դատարանը, հայկական կողմը հաղթանակներ է արձանագրում, բայց Ադրբեջանը մշտապես դրանք անկատար է թողնում։ Միջազգային կառույցները պատժում են սանկցիաների միջոցով՝ կրկին իրենց կառույցների հեղինակությունը պահպանելու համար։ Այսօրվա իրականությունում միջազգային իրավունքը խեղվել է, եւ այդ ձևախեղումը դարձել է քաղաքական շահարկման արդյունք, երբ իրենք, քաղաքական նպատակահարմարություններից, փոխշահավետ համաձայնություններից ելնելով, ճկում են իրենց կողմից հայտարարված ու հիմնադրած արժեքները ու դրանք խաղարկման առարկա դարձնում։ Բայց արդյունքում իրենք են առավել թանկ գին վճարելու։ Հիմա, օրինակ՝ գործ ունենք Սամվել Կարապետյանի գործով միջազգային արբիտրաժի հետ։ Սամվել Կարապետյանը հաղթական որոշում ունեցավ արբիտրաժի կողմից։ Եթե դիմումատուի միջանկյալ միջոցի կիրառումը բավարարվում է, դա հայցվորի հաղթանակն է և պատասխանողի պարտությունը, որքան էլ կառավարությունը փորձի մոլորեցնել հանրությանը։ Այս դեպքում հայցվորը Սամվել Կարապետյանն է, պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը։ Բացահայտ կերպով, տարբեր պաշտոնատար անձանց դեմքերով հակաիրավական գնահատական տվեցին Սամվել Կարապետյանի հաղթանակի մասով, եւ երկրորդ՝ սկսեցին փորձել իրավական առումով լղոզել արբիտրաժի գնահատականը՝ հղում կատարելով հանրային շահին։ Հանրային շահը սահմանված է թե՛ արբիտրաժի մասին մեր ներքին օրենսդրությամբ, թե՛ նյույորքյան կոնվենցիան վավերացրած բոլոր կողմերի ներօրենսդրություններում, բայց դա ունի ծայրահեղ նեղ կիրառում եւ հստակ դեպքերով սահմանված կիրառում։ Այդ հասկացության այդպիսի ընդարձակումը և ակտերից հրաժարումը լրջագույն խնդիր է առաջացնելու հենց միջազգային արբիտրաժի պրակտիկայում։ Հիմա այս կառույցը խնդիր ունի։ Միջազգային կառույցները, հենց միջազգային արբիտրաժի դեմքով, պատրաստվում են իրենց հեղինակությունը զոհաբերելով՝ Հայաստանին թույլ տալ այդպիսի նախադեպ ձևավորե՞լ։ Հայաստանի նախադեպին հղում կատարելով, այդ կոնվենցիան վավերացրած գրեթե բոլոր պետությունները հետայսու կարող են հրաժարվել իրենց դեմ կայացված արբիտրաժային որոշումների կատարումից։ Արդյունքում այս կառույցը դառնալու է անիմաստ։ Երբ անդամակցում ես միջազգային կառույցների ու վավերացնում ես կոնվենցիա, այո՛, զիջում ես քո իրավունքների որոշ շրջանակ ու ստանձնում ես լրացուցիչ պարտավորվածություններ։ Եթե ինքնիշխանությունն այս հարթության մեջ դարձնում ես քննարկման առարկա, ինչպես արվեց մեր պարագայում, ուրեմն պետք է բոլոր միջազգային կոնվենցիաներից հրաժարվես, բոլոր միջազգային կառույցների անդամակցությունից դուրս գաս։ Ընդգծում եմ՝ այս վարքագիծը մեզ տանում է դեպի ավտորիտար ռեժիմ և իրենց ձեռքով հարված է մեր պետության հեղինակությանը»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում