Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»
Հասարակություն

Ո՞վ էր իրեն ոչ կոռեկտ պահում՝ նախարա՞րը, թե լրագրողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եկել էր Ազգային ժողով: Հաշվի առնելով սահմանային վերջին դեպքերը` նախարարին սպասող լրագրողներն առաջին «ձեռքից» ցանկացան տեղեկանալ, թե լարվածությունն իրապե՞ս աճելու միտում ունի:

Նախարար Սարգսյանը, սակայն, հավանաբար անակնկալի գալով հարցից, փորձեց խուսանավել ու չպատասխանել այդ հարցին: Նա, բավականին արհամարհական վերաբերմունք դրսևորելով լրագրողների հանդեպ, սկզբում փորձեց լռություն պահպանել, հետո ասաց, որ լրագրողներն իրենց կոռեկտ չեն պահում: Հետո, իր լռությունը կրկին կոծկելու համար ասաց, որ իրեն ուղղված հարցերին չի պատասխանում, քանի որ լրագրողներն անտակտ են, բայց հարցադրման մեջ թե որտե՞ղ էր նա անտակտություն տեսել, անկեղծ ասած, այդպես էլ մնաց անհայտ: Ի վերջո, լրագրողներից մեկի նյարդերը տեղի տվեցին և հարցրեց նրան.

«Պարոն նախարար, չեք տիրապետո՞ւմ իրավիճակին»,– բայց նախարարը կրկին չպատասխանեց որևէ հարցի: Ի վերջո, Վ. Սարգսյանը խոսեց և տեղեկացրեց, որ իրեն ուղղված բոլոր հարցերը պետք է ուղղել լրատվական ծառայությանը և այնտեղից էլ ստանալ հարցերի պատասխանները:

Այդ ընթացքում նրա թիկնապահներն այնպես էին հրում լրագրողներին, կարծես նախարարին մարտի դաշտում թշնամու գնդակից էին փորձում պաշտպանել:

Որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իրոք լավ է աշխատում ու լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է բավականին օպերատիվորեն և պատշաճ, նորություն չէ, բայց Վ. Սարգսյանն, ով ամենայն հավանականությամբ «մոռացել» էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առանց մամուլի քարտուղարի կամ լրատվական ծառայության էլ պետք է կարողանան ազատ շփվել և լիարժեք պատասխանել լրագրողի ցանկացած, այդ թվում՝ ամենատհաճ կամ ոչ կոռեկտ ձևակերպում ունեցող հարցին, փաստ էր:

Ի դեպ, լռելն ու հարցերին չպատասխանելը խոսում է կա՛մ բարձրաստիճան պաշտոնյայի ճկունություն չունենալու, կա՛մ իրավիճակին չտիրապետելու մասին: Երրորդ «կամ» չկա: Հակառակ դեպքում հասարակության շրջանում բավականին բարեկիրթ պետական պաշտոնյայի համբավ վայելող նախարարն իրեն այդքան ոչ ադեկվատ չէր պահի և նման արտահայտություն չէր հնչեցնի ԱԺ–ում աշխատող լրագրողների հասցեին:

Մեկ լրացում ևս. բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն լռեցնել կամ ուժ կիրառել լրագրողների հանդեպ: Թիկնապահի «թիկունքից» լրագրողների հետ շփվող պաշտոնյաներին էլ պետք է հիշեցնել, որ իրենք ընդամենը ժողովրդին ծառայելու և ժողովրդի կողմից հնչեցվող հարցերին հոդաբաշխ պատասխանելու համար են այդ աթոռը զբաղեցնում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում