Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում
uncategorized

Կրոնական, ազգային ու սեռական փոքրամասնությունների կողքին «Ելքի՞ն» ներառել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովի կողմից մերժվեց «Ելք» խմբակցության կողմից առաջ քաշված երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն:

Պատնամավորներն այս նախագծով առաջարկում էին վերանայել օրենքը, որի 48–րդ հոդվածի երկրորդ մասով ասվում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկի մեջ են մտնում պատգամավորները: Խնդիրն այն է, որ այս դրույթը շատ դեպքերում չի գործում, քանի որ պատգամավորների մուտքի իրավունքի սահմանափակում է լինում, երբ նախաքննության մարմնի կողմից արգելվում են կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները:

«Ելքի» նախագծերի մերժումը խտրական վերաբերմունք գնահատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

– Այո, խտրականություն է: Բայց կարող են դիմել հասարակական կազմակերպությունների՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Կրոնական, ազգային ու սեռական փոքրամասնությունների ցուցակում կարելի է նաև քաղաքական փոքրամասնություններին ներառել, և իրենց իրավունքները պաշտպանել ըստ եվրոպական ստանդարտների: «Ելքի» պատգամավորներին պետք է ներառել նման փոքրամասնությունների ցուցակում:

– Միակ տարբերակը հկ–ներին դիմե՞լն է: Միգուցե այլ տարբերակ էլ կա, գուցե հկ–ներին դիմելը չաշխատի:

– Շատ դեպքերում աշխատում է, ուղղակի այն տարբերությամբ, որ իրենք նյութական ապահովություն ունեն, սակայն իրավական խորհրդատվության կարիք, ինձ թվում է, կունենան: Կարող են հանգիստ դիմել:

Բացի այդ, իրենք խոստացել էին իրենց ձայն տված 126 հազար մարդկանց իրավունքները պաշտպանել: Բնականաբար, իրենք իրենց խոստումը չեն կատարում, և 126 հազար մարդու իրավունքները չեն կարողանում պաշտպանել: Այնպես որ, իրենց նույնպես կարելի է պատասխանատվության ենթարկել: Մարդիկ կարող են դատարան դիմել:

Իրենց ձայն տված մարդկանց համար ասել են, որ ընտրություններից հետո իրենց համար աշխատելու են: Փաստորեն իրենք իրենց խոստումը չեն կատարում և այդ մարդկանց համար չեն կարողանում աշխատել:

– Բանն էլ հենց այն է, որ նրանց առաջարկած ծրագրերն ու նախագծերը գուցեև ժողովրդի շահերից են, բայց ոչ՝ իշխանության: Եվ հենց փոքրամասնություն լինելու պատճառով են հետ մղվում:

– Կարևոր չէ, իրենց նախընտրական խոսքում եղել է, որ ելք կա, հիմա ստացվում է՝ ելք չկա: Սուտ խոսելու համար պատասխանատվության պիտի ենթարկվեն:

– Բայց չէ՞ որ նրանք փորձեր անում են իրենց նախագծերը առաջ տանելու:

– Գիտեք ինչ, կյանքը շատ կոնկրետ է և փորձերով չի լինում: Մեկը կարող է ասել՝ ես փորձում եմ աշխատանք գտնել, աշխատանք չեմ գտնում, հիմա ընտանիքը սոված է, ի՞նչ անի: Կամ մեկն ասում է՝ ես փորձում եմ լավ բաներ անել մարդկանց համար: Էհ, յուրաքանչյուր մարդ էլ փորձում է: Բայց նրանք կոնկրետ խոստում են տվել, որոշ մարդիկ էլ հավատացել են և իրենց 10 հազար դրամից զրկվել: Զոհողության են գնացել: Հիմա պետք է բավարարել էդ մարդկանց կարիքները: Թե ինչպես կանեն, դա արդեն իրենց գործն է:

Եթե հետևենք Դանիելյանի խոսքերին՝ ապա այսօր ամբողջ ազգը պետք է դատական քաշքշուկների մեջ լինի, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական ծրագրերի մի մասն են միայն ի կատար ածել:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում