Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

ՌԴ-ն Արցախից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում

Մասիս համայնքում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական փաթեթների բաշխումը: Օգնությունն արդեն ստացել է մոտ 100 ընտանիք՝ չորս բնակավայրերում՝ Ազատաշենում, Արգավանդում, Գեղանիստում և Արբաթում: Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:

«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», - ասվում է «Ռուսական մարդասիրական առաքելության» տելեգրամյան ալիքում։

«Շնորհակալություն այս դժվար ժամանակներում աջակցության համար»,- նշել են օգնություն ստացողները, որոնց թվում կան բազմաթիվ բազմազավակ, միայնակ և տարեց մարդիկ: Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: Օրեր առաջ հաղորդվեց, որ Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ օգնություն կստանա։ Նախաձեռնությանը մեծ աջակցություն են ցուցաբերում տեղական իշխանությունները, կամավորական միավորումները և կամավորները: Ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ին, առաջին փուլը կտևի օգոստոսի ընթացքում: Մասիսից բացի օգնության կետեր են տեղակայվելու տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Գյումրիում և Կապանում, այն վայրերում, որտեղ արցախցի տեղահանվածների թիվն ավելի մեծ է:

Օգնության փաթեթները ներառում են առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենայի փաթեթներ, որոնք ներառում են ձավարեղեն, մակարոն, շաքար, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, յուղ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակներ: Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի միջոցներով և տակդիրներով:

«Այս ակցիան ոչ միայն օգնության փոխանցում է, այլև համերաշխության, մասնակցության և մարդկային ջերմության ակտ մեր հայրենակիցների նկատմամբ: Այն ժողովրդական դիվանագիտության իրական օրինակներից է, որը ցույց է տալիս, որ մեր երկրների ժողովուրդները պատրաստ են օգնել միմյանց դժվար իրավիճակներում: Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների պատմությունը, որոնցից շատերն այսօր դարձել են հաշմանդամ տեղահանվածներ, իրականություն է, որին բախվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Մենք բարոյական իրավունք չունենք նրանց մենակ թողնել իրենց խնդիրների հետ: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում երկար տարիներ, և այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան:

ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինն էլ նշել է, թե իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ «Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- ասել է նա։ 44-օրյա պատերազմից, և հատկապես Արցախի հայության բռնի տեղահանումից հետո ռուսական կողմը մի քանի ծավալուն մարդասիրական առաքելություն է իրականացրել՝ փորձելով փոքր-ինչ լուծել տնավեր մարդկանց հոգսերը։

Այս առաքելությունը վերջինը չէ, նշված կազմակերպություններն առաջիկայում էլ նորանոր ակցիաներ են իրականացնելու։