Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ
Քաղաքականություն

Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիան ու ցեղասպանական գործողությունները հանգեցրին հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչն ուղեկցվեց աննախադեպ մարդասիրական ճգնաժամով և բռնություններով։ Բայց սպասելիորեն Ադրբեջանը փորձում է կեղծել ու խեղաթյուրել այս իրադարձությունները և արդարացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումները։ Հենց այս տրամբանության ներքո պետք է դիտարկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջերս արած այն հայտարարությունը, թե Արցախի հայերը 2023 թվականին «իրենց կամքով» են լքել իրենց հայրենիքը։

Ու սա առաջին նմանատիպ հայտարարությունը չէ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։

Բայց ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական կողմի կողծ թեզերը զուգահեռվում են ՀՀ իշխանությունների կողմից տարածվող պնդումներով, որոնք, կարծես թե, արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հենց դրա շրջանակներում են քպականների և մերձիշխանական սատելիտների կողմից արցախցիներին ուղղված այն մեղադրանքները, թե՝ «մնայիք, կռվեիք», «մնայիք, հողը պահեիք», «թողեցիք, դուրս եկաք», «բանակցեիք Ադրբեջանի հետ», «հանձնեցիք, լուծարեցիք» և այլն, և այլն։ Ըստ էության ՀՀ իշխանությունները դիտավորյալ անտեսում են ճշմարտությունը, նաև պատմական, քաղաքական և մարդասիրական համատեքստը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։ Թերևս դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով քարտ բլանշ են տվել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նախ՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը տեղի չէր ունենա, եթե 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում։ Սա աննախադեպ երևույթ էր, որը ունեցավ ծանրագույն հետևանքներ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս հայտարարությունը, որը փաստացի հակասում էր Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին և դրա շուրջ տասնամյակների պայքարին, դարձավ Արցախի հետագա հայաթափման քաղաքական հիմքը։ Այն ոչ միայն թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություններում, այլև ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ խստացնելու ճնշումները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ «դե, որ իմ տարածքն է, ինչ ուզում՝ անում եմ» սկզբունքով։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն սկսեց Լաչինի միջանցքի բլոկադան, որը կապում էր Արցախը Հայաստանի Հանրապետության հետ։ Շրջափակումը, որը բացահայտ կերպով խախտում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հանգեցրեց Արցախի հայ բնակչության մեկուսացմանը՝ զրկելով սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և այլ կենսական նշանակության ռեսուրսներից։ Մի խոսքով, կենսապահովման տարրական պայմաններից: Ինը ամիս տևած բլոկադայի արդյունքում անտանելի պայմաններ ու հումանիտար ճգնաժամ ստեղծվեց Արցախի բնակչության համար։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը կանոնավոր կերպով ընդհատվում էր, ջրի մատակարարումը սահմանափակվում էր, իսկ սննդի պաշարները սպառվում էին։ Դեղորայքի պակասը հանգեցրեց առողջապահական ճգնաժամի, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, զրկվեցին անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Բլոկադայի ընթացքում Արցախի բնակիչները, չնայած ծանր պայմաններին, դիմակայեցին աննախադեպ դժվարություններին՝ պահպանելով իրենց միասնականությունն ու վճռականությունը։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, որը խախտում էր միջազգային իրավունքի նորմերը և ուղղված էր հայ բնակչության դեմ։ Այս գործողությունները, որոնք ներառում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը և խաղաղ բնակչության թիրախավորումը, ստեղծեցին խուճապի մթնոլորտ։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ տասնյակ մարդկանց ճակատագիրը մնաց անհայտ։

Այս իրադարձությունները, զուգակցված բլոկադայի և ռազմական ագրեսիայի հետ, ստիպեցին արցախահայությանը լքել իրենց տները փրկվելու համար, քանի որ այլ ելք ուղղակի չկար, կամ այլընտրանքը հայերի ոչնչացումն էր։ Այս իրողությունը հաստատվում է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք Ադրբեջանի գործողությունները որակել են որպես էթնիկ զտում։ Թեև սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները կցկտուր ձևով խոսում էին Արցախում էթնիկ զտումների մասին, հետագայում նրանք փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ կենտրոնանալով ներքին քաղաքական օրակարգի վրա։

Փաշինյանի ղեկավարած իշխանությունն սկսեց մեղադրել հայաստանյան ընդդիմությանը և, այսպես կոչված, «դավադիր ուժերին»՝ Արցախի հայ բնակչությանը տեղահանման կոչեր անելու մեջ։ Այս նարատիվը, որը զուրկ է փաստական հիմնավորումներից, ծառայում էր երկու նպատակի. նախ՝ արդարացնել Արցախի հանձնումը և խուսափել պատասխանատվությունից, և երկրորդ՝ շեղել հանրության ուշադրությունը կառավարության անգործությունից և Ադրբեջանի հետ բանակցություններում զիջողական կեցվածքից։ Հայաստանի իշխանությունների կողմից նման նարատիվների տարածումը ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ համագործակցության դրսևորում։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարությունը, Պրահայի հայտարարությունից սկսած, հետևողականորեն ընդառաջ գնաց Ադրբեջանի պահանջներին՝ անտեսելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդիմակայեցին Ադրբեջանի ագրեսիային, այլև, փաստորեն, նպաստեցին Արցախի հայաթափմանը։

Այս համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ընդդիմությանը մեղադրելը, թե նրանք են կոչ արել Արցախի հայերին լքել իրենց տները, ոչ միայն կեղծ է, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ներքին քաղաքական օրակարգով առաջնորդվելով, պատրաստ են զիջումներ կատարել ոչ միայն Արցախի, այլև ազգային շահերի հաշվին։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ միջազգային դատական ատյաններում դատական հայցերից հրաժարվելու պատրաստակամությունն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից միջազգային հանցագործություններն ուղղակի աչք են ծակում։ Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում