Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԽմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելՀայաստանի եվրասիական ընտրությունը ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և մեր ունեցած վերլուծական տվյալները փաստում են, որ 2025 թվականի հունիսի ընթացքում Սյունիքի մարզի Խոզնավարի ուղղությամբ շարունակվել է կրակոցների կայուն և կանխամտածված ինտենսիվություն։ Մասնավորապես, հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր խախտել են հրադադարի ռեժիմը՝ «ՊԿ» տեսակի գնդացիրներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջինում արձանագրվել է օրական 20-30 փամփուշտի սպառում։

Նման մարտավարությունն անփոփոխ է պահպանվել նաև հունիսի չորրորդ շաբաթվա ընթացքում։ Կրակոցների բնույթը և հաճախականությունը հստակ վկայում են, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն պահպանում է լարվածության մարտավարությունը՝ ձգտելով հոգեբանական ճնշում գործադրել թե՛ առաջնագծում ծառայող զինվորների, թե՛ սահմանամերձ բնակչության վրա։ Հնչող կրակոցներն իրականացնում են սիստեմատիկ միջամտության դեր՝ ստեղծելով վախի և անորոշության մթնոլորտ։

Ուշագրավ է, որ ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվեց հենց սահմանային միջադեպերին թշնամուն համարժեք պատասխան տալու համար. խոստովանել էր, որ անձամբ է հրաման արձակել կրակ բացել Հայաստանի սահմանը խախտած թշնամու ուղղությամբ։ Նրա խոսքով, առանց այդ հրամանի զինվորը չէր կարող լիարժեք պաշտպանված լինել։ «Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։ Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին», – նշել էր Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ ժողովուրդը կտեսնի ճշմարտությունը։

Ի դեպ, տեղական և միջազգային լրատվամիջոցները գրում են Մեղրիի ՇվանիձորՆռնաձոր-ՀՀ սահման հատվածում ակտիվ պայթեցման և հողահարթեցման աշխատանքների մասին։ Խոսվում է, այսպես կոչված, միջանցքի կառուցման մասին։ Փորձագետները պնդում են, որ վերջին ձերբակալությունները ամենևին զուտ ներքաղաքական կոնտեքստ չունեն. սպասվող գործընթացներից առաջ խնդիր է դրված ամբողջովին ջախջախել դիմադրության օջախները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում