Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան
Սպորտ

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի պատվիրակության կազմում 24 ներկայացուցիչ է ընդգրկվել, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ և թիմի պատասխանատու անդամներ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանը:

Ողջունելով մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարում դրսևորած նվիրումի, բարձր արդյունքների և Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է հայկական ավանդական կարատեի կայուն զարգացումն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ բարձր գնահատելով մարտարվեստի մարզիչների դերակատարությունը երեխաների՝ որպես մարզիկ և անհատ ձևավորման ճանապարհին:

«Անգնահատելի է այն ներդրումը, որ ունենում եք երեխաների առողջ ապրելակերպի, դաստիարակության, բարոյական և կամային արժեքների ձևավորման գործում»,- դիմելով մարզիչներին՝ ասել է Հասմիկ Ավագյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև զրուցել է պատանի մարզիկների հետ Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների, տպավորությունների և զգացողությունների մասին:

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ավանդական կարատեն մեր երկրում ամուր հիմքերի վրա է, ինչի արդյունքում Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հայ մարզիկները տպավորիչ արդյունքներ են գրանցել:

6-7 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Իսկանդարյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մարզաձևերում, իսկ անհատական կումիտե մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Էդուարդ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մարզաձևերում: 8-9 տարեկանների խմբում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե և թիմային կատա մրցաձևերում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե մրցաձևում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալ:

8-9 տարեկանների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Աբովյանն անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ անհատական կատա մրցաձևում՝ բրոնզե:  

10-11 տարեկանների խմբում Ալեքս Մուրադյանը 5 ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում: Նույն տարիքային խմբում Հովհաննես Զարգարյանն արծաթե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ թիմային կատա մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: 10-11 տարեկանների խմբում Տիգրան Հարությունյանը բրոնզե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մրցաձևերում, իսկ թիմային կումիտե մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Հարությունյանն անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա մրցաձևերում նվաճել է բրոնզե, իսկ թիմային կումիտեի մրցաձևում՝ արծաթե մեդալ:

12-13 տարեկանների խմբում Մարկ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ անհատական կատա մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ: Նույն տարիքային խմբում Հովհաննես Եղիազարյանը ոսկե մեդալներ է նվաճել կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում:

 

16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցրել անհատական Կո-Գո կումիտե մրցաձևում, իսկ անհատական շոբու իպպոն կումիտե մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ:

Եվրոպայի գավաթի խաղարկության արդյունքներով ձևավորվել է Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբերի 20-26-ը Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանում և ՀՀ մարզերում մինչև 2500 պատանիներ են զբաղվում այս մարզաձևով: