Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Քաղաքականություն

Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում էր արել. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»:

Այլ հարց է, որ, շատերի կարծիքով, նման «հրադադարի» առաջարկ հնչեց այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը» փակեց նրա հակաեկեղեցական գրառումներից մեկը, ինչը նշանակում է, որ նաև սահմանափակումներ են դրվել որոշակի ժամկետով: Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչու է առաջացել այնպիսի վիճակ, որ երկրի ղեկավար համարվող անձը խոսում է հայհոյախոսությանը և իր «պարականոն» բառապաշարին մի քանի օր «արձակուրդ տալու» մասին, ինչո՞ւ այդ ամենը մտավ մեր հանրային-քաղաքական-հրապարակային դաշտ:

Եթե բնորոշելու լինենք Փաշինյանի իշխանության տարիները, ապա տոտալ ձախողումների ու կործանումների հետ մի երևույթ կա, որը չի կարող որևէ մեկի աչքից վրիպել։ Այն վերաբերում է հասարակության ներսում ատելության քարոզչությանն ու թշնամանքի բորբոքմանը։ Շուտով Փաշինյանն արդեն իշխանության չի լինի, իսկ տարիներ անց, եթե պատմաբանները, որոնք գործ են ունենալու նրա կառավարման ժամանակահատվածին գնահատական տալու հետ, թերևս չեն կարող անտեսել իշխանության կողմից ներքին ատելության գեներացումը որպես ներքին քաղաքականության կարևորագույն տարր դիտարկելը։

Նախ՝ հիշենք, թե ինչպես Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով և սև ժապավեններով։ Այդ ոճով էլ նա շարունակում է իր իշխանավարումը։ Նրա կառավարման օրոք օդից կախված մեղադրանքները և հայհոյախոսությունը ամբողջովին դարձան նորմալ ու սովորական երևույթներ։ Ընդ որում, սոցցանցերում իշխանությունների ու նրանց համակիրների խոսքն ու գործողություններն այս 7 տարվա ընթացքում անցնում են բոլոր սահմանները։ Դրանով խրախուսվում են դատարկախոսությունը, անկիրթ պահվածքը, անեծքն ու հայհոյախոսությունը։ Ժամանակի ընթացքում հակակրանքի դոզայի ավելացման և նողկալի բառապաշարի գրավիչ դառնալու պատճառով ի հայտ եկան իրենց քաղաքական գործիչներ համարող այնպիսի անձինք, որոնք սկսեցին գրավել իշխանություններին հարող և ցածր մակարդակ ունեցող հատվածների ուշադրությունը։ Եվ այդ մարդիկ իրենց անմակարդակ խոսքերով պղտորում էին հանրային ու քաղաքական դաշտը՝ չճանաչելով ոչ մի սահման։ Ու դա, ցավոք, բազմաթիվ մարդկանց համար ընդունելի էր՝ որպես քաղաքական պայքարի ձև, քանի որ ընդհանուր հանրային մթնոլորտն է նեխած։

Իսկ այդ նեխման գործընթացի նախաձեռնողները հենց իշխանություններն են։ Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանումից ու քարոզից զատ, հիմա նրանք են վերցրել հայհոյախոսության ու փողոցային մակարդակի «փոխանցիկ դրոշը»: Քանի որ նրանք իրենց ձեռքբերումներով չեն կարող քաղաքական կապիտալ ստեղծել, ապա մնում է անընդհատ թշնամիներ գտնել ու նրանց վրա բարդել իրենց ձախողումների ողջ բեռը։ Ավլին, քանի որ չունեն վարկանիշ, շրիշակից ցածր մակարդակով փորձում են իրենցով անել վերը նշված մասսաներին:

Սկզբից թշնամանքը նախկին իշխանությունների ու նրանց հետ կապված ուժերի նկատմամբ էր։ Այդ շրջանակներում իշխանությունները մատի փաթաթան դարձրին այնպիսի թեզեր, թե նախկինները խանգարում են իրենց, սաբոտաժ են անում, չեն թողնում, որ աշխատեն։ Նման տրամաբանության ներքո էլ հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, թալանչիների և ոչ թալանչիների։ Արդյունքում առճակատումն ու ատելությունը հասան անասելի չափերի։ Քաղաքական դաշտում գերիշխող դարձավ մաղձը և թույնը։ Բայց քանի որ իշխանությունները սնվում են ատելությամբ ու թշնամանքով, ապա ժամանակի ընթացքում նրանց պետք էր ավելացնել թշնամանքի դողան։ Ահա այդ ժամանակ էլ Արցախը հռչակվեց որպես հակահեղափոխության օջախ, և իշխանությունները սկսեցին արդեն ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, որն այս անգամ հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի տեսքով էր։

Բայց հիմա, երբ արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, չեն կարող նույն էֆեկտիվությամբ թշնամանքի վրա խաղալ։ Այս դեպքում իշխանություններին ատելության նոր օջախ է հարկավոր, որպեսզի հագուրդ տան իրենց ցանկություններին։ Կարճ ժամանակում նրանք գտան այն կառույցը, որ կարող է լինել ատելության հաջորդ թիրախը։ Դա Եկեղեցին է։ Դրա համար էլ Փաշինյանը, բանուգործը թողած, նոն-ստոպ գրառումներ է կատարում Եկեղեցու մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում։

Ցավալին այն է, որ ատելություն ու թշնամանք գեներացնելու հարցում մինչև հիմա նա հաջողում է այն աստիճան, որ երկրի ներսում թշնամանքն ու հայհոյախոսությունը դարձել է քաղաքական օրակարգ։

Բայց պետք է նկատել նաև, որ, ինչպես ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) կանխատեսում էին, իշխանությունների գեներացրած ատելությունն այսօր վերադառնում է իրենց: Բավական է դուրս գալ փողոց կամ հենց Փաշինյանի գրառումների ներքո տեսնել մարդկանց մեկնաբանությունները, ու ամեն ինչ պարզ կլինի: Չնայած, ինչպես հասկանում ենք, Փաշինյանն ու իր իշխանությունը այդ հայհոյանքներից, անեծքներից, վիրավորանքներց վատ չեն զգում, որովհետև իրենք սնուցվում են հենց այդ ամենից։ Նրանք մի մտավախություն, մի սարսափ ունեն՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում