Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Քաղաքականություն

Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում արդեն կա «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծ»,- երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե Եկեղեցու և ժողովրդի կողքին է և հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու է իր ողջ ուժով։ Գործարարի այս հարցազրույցից ժամեր անց սկսվեց նրա տան խուզարկությունը, այնուհետև ձերբակալությունը, քրեական վարույթի նախաձեռնումը, գործընթացները դեռ շարունակվում են։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ի հավելումն տեղի ունեցողի, առաջ բերվեց ՀԷՑ-ի ազգայնացման հարցը։

Ի՞նչ իրավական հիմքեր են դրվելու այս գործընթացի ներքո, արդյո՞ք սա փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ սա սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն է, իսկ թե որքանով է այդ միջամտությունն իրավունքի խախտում, կախված է օրենքից։ «Եթե օրենքում այնպիսի մեծ փոխհատուցում նախատեսվի, որ իրականում արդարացի լինի, բնականաբար, դա խախտում չի լինի, բայց շատ կասկածում եմ, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական տրամաբանությունից հեռու են։ Այն երկրներում, որտեղ ազգայնացման գործիք է կիրառվում, որևէ բիզնես որևէ շահագրգռվածություն չի ունենա ներդրումներ անել։ Սա բիզնեսի ոսկե օրենք է։ Եթե պետությունը կարող է որևէ դեպքով իրեն թույլ տալ ազգայնացում, ուրեմն համարեք, որ միջազգային ներդրումներն ավարտվեցին։ Իհարկե, խոսքը չի վերաբերում թուրքական և ադրբեջանական կապիտալին, որը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է։ Կարծում եմ՝ ազգայնացումից ինչ-որ ժամանակ հետո, եթե, իհարկե, նրան հաջողվի ամեն ինչ անել ու «մարսել», ՀԷՑ-ը հայտնվելու է թուրքական կամ ադրբեջանական կառավարման ներքո։ Դա ոչ թե չեմ բացառում, այլ հակառակն եմ բացառում։ Վստահ եմ՝ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը։ Իսկ ազգայնացման կամ պետականացման գործընթացի ներքո ի՞նչ օրենքներ կամ օրենսդրական կարգավորումներ կարող է դնել գործող իշխանությունը։ «Քաղաքացիական օրենսգիրքը դրա հնարավորությունը նախատեսում է, միջազգային պրակտիկայում նույնպես որոշակի դեպքերում պետությունները չեն կարող զրկված լինել դրանից։ Այդ գործիքից պետությունները զրկված լինել չեն կարող, բայց հատուցումը պետք է լինի համարժեք և նախնական։ Եվ իրավականը մի կողմ՝ տնտեսական առումով ազգայնացումները միշտ բերում են բիզնեսի ներդրումների հետ կապված մեծ խնդիրների։ Միջազգային այն կառույցների գնահատականները, որոնք ինդեքսավորում են տնտեսությունը, միայն այդ փաստով կտրուկ փոխվելու են՝ ի վնաս Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա չի հետաքրքրում։ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա կառույցի դեմ այսպիսի ոգով կռիվ տվող անձի համար մեր քննարկելիք հարցը, կարծում եմ, երրորդական նշանակություն ունի»,-եզրափակեց Մելիքյանը։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հարցին, առաջարկում է նախ հասկանալ, թե ինչ է այն։ «Կարելի է ասել, որ դա եկամուտ չբերող համակարգ է և գտնվում է որոշակի սուբսիդավորման տակ։ Խնդիրը հետևյալն է, թե ո՞վ է այդ սուբսիդավորումն անում՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավոր անձը։ Մինչև հիմա դա անում է մասնավոր անձը՝ Սամվել Կարապետյանը, նա ահռելի ներդրումներ է անում ՀԷՑ-ի մեջ, որովհետև եթե անընդհատ չանես ներդրումներ այդ համակարգում, այն շատ արագ մաշվում է։ Դա ահռելի մեծ համակարգ էր՝ կառուցված Խորհրդային Միության կողմից, և այն անընդհատ թարմացման կարիք ունի։ Սամվել Կարապետյանը, վերցնելով այս համակարգը, բավականին լուրջ բարեգործություն է արել, որովհետև կա՛մ պիտի պետությունն իր գրպանից ծախսեր կատարեր մեր հարկերի հաշին, կա՛մ մասնավոր անձը դա պետք է վերցներ և իր գրպանից ծախսեր կատարեր։ Այնպես չէ, որ ՀԷՑ-ի ազգայնացմամբ ինչ-որ ֆինանսական վնաս են հասցնելու Սամվել Կարապետյանին, ընդհակառակը, կարելի է ասել՝ ինչ-որ առումով լավություն են անում։ Գործ ունենք այն աստիճանի անխելք, ոչ մասնագիտացված պետական համակարգի հետ, որը նույնիսկ չգիտի, թե ինչով է զբաղվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետը։ Հավելում է՝ եթե այս համակարգը, Աստված չանի, վերցնեն և ներդրումներ չանեն, այն շատ արագ կփլուզվի։ «Ընդամենը 1-2 տարի հետո համակարգը կանգ կառնի, այն տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում։ Կամ՝ եթե փորձեն այն վաճառել ինչ-որ մեկին, այդ դեպքում գնորդը պահանջելու է, որպեսզի էլեկտրաէներգիայի գները բարձրացվեն, ու խոսքը չի լինելու 5, 6 կամ 10 տոկոս բարձրացման մասին։ Խոսքը լինելու է հիսուն տոկոսից մինչև կրկնակի թանկացման մասին, որպեսզի համակարգը դառնա եկամտաբեր։ Այս կարևորագույն համակարգի մասով բավականին լուրջ ռիսկեր են առաջացնում՝ զուտ իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, քանի որ այս մարդիկ, մեղմ ասած, դավաճաններ են։ Իրենց իշխանությունը, աթոռը պահելու համար գնում են այս համակարգի ոչնչացմանը։ Համակարգը եկամտաբեր չէ, համակարգը Սամվել Կարապետյանին եկամուտ չի բերում, բայց պահանջում է, որպեսզի նա ամեն տարի ներդրում անի այդ համակարգի մեջ»,-եզրափակում է Մանվելյանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ սոցցանցի իր էջում ՀԷՑ-ի պետականացման հարցին անդրադառնալիս երեկ նշել էր, որ տեղի ունեցողն էներգետիկ, տնտեսական և ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում. «Ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։ Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։ Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալ եկամտաբերության այնպիսի մակարդակի, որ սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում