Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել
Քաղաքականություն

Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արտահայտվում է միաժամանակ մի քանի հարթություններում ծավալվող, սակայն փոխկապակցված գործընթացների համադրումով, որոնք Անկարան փորձում է ծառայեցնել իր շահերին։ Մի կողմից՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տերություն լինելու իր հավակնության շրջանակում, իսկ մյուս կողմից՝ կառուցել նոր դիվանագիտական օրակարգ, որը համաշխարհային մրցակցության խորացման պայմաններում կբարձրացնի իր դերը տնտեսական, անվտանգության և քաղաքական ուղղություններով։

Արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններից մեկն անշուշտ Սիրիայում տեղի ունեցած էպոխալ շրջադարձն էր, որը հնարավորություն ընձեռեց Թուրքիային դառնալ առանցքային դերակատար Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։ Մյուս կողմից՝ Սիրիայում թուրքական ազդեցության հաստատումը ուղեկցվում է նաև որոշ կողմերից հակազդեցության ուժեղացմամբ՝ հատկապես Իսրայելի մասով, քանի որ այդ երկրում լուրջ մտահոգություն ունեն, որ Թուրքիան կարող է զինել սիրիական խմբավորումներին և ուղղորդել Իսրայելի դեմ։

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում ամենակարևոր տեղը շարունակում է զբաղեցնել Եվրոպան։ ԵՄ-ն մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար հատկապես իր տնտեսական աճը խթանելու և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Ու այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը սպառնում է, որ Եվրոպայի համար անվտանգության հովանոց չի ապահովի, ու հենց եվրոպական երկրները պետք է ապահովեն իրենց անվտանգությունն ու ռազմական ծախսերն ավելացնեն, Թուրքիայի դերակատարությունը, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր ցամաքային ուժերն ունեցող երկիր, ավելի ու ավելի է մեծանում։ Բայց Թուրքիային անհրաժեշտ է, որ հավաքական Եվրոպան լինի մասնատված ու թույլ, քանի որ իր ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Բալկաններում իր ազդեցության ներթափանցումն՝ ի հաշիվ ԵՄ-ի։ Իսկ ծովային տարածքների մասով Թուրքիան կոնկրետ նկրտումներ ունի Հունաստանի նկատմամբ, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները կտրուկ սրվում են։

Արևելյան Միջերկրականի ծովային տարածքների մասով Թուրքիան հակադրության մեջ է նաև Եգիպտոսի հետ։ Ու, ընդհանուր առմամբ, Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները ակնհայտ են նաև Աֆրիկայի ուղղությամբ։ Եթե երկար ժամանակ աֆրիկյան երկրները Թուրքիայի կողմից կարևորվում էին հատկապես իրենց տնտեսական հնարավորությունների և ռեսուրսների համար, ապա ներկայումս Աֆրիկայում Թուրքիայի քաղաքականությունը չի սահմանափակվում բացառապես տնտեսական ներգրավմամբ կամ դիվանագիտական ներկայացուցչություններով։ Անկարան այժմ հանդես է գալիս որպես ռազմական և անվտանգային գործոն։ Թուրքական ռազմական ուժերը ներկայություն են հաստատել Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմի շրջանակներում աջակցելով ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը։

Մյուս կողմից էլ՝ թուրքական զինված ուժերի կողմից Սոմալիում ծովային անվտանգության ապահովման նախաձեռնությունը, Աբեշեում ռազմական բազայի վերահսկման հնարավորության ձեռքբերումը, ինչպես նաև Սուդանում միջնորդական դեր ստանձնելու ձգտումը վկայում են Թուրքիայի նոր մտահղացման մասին՝ Աֆրիկան Անկարայի շահերի տեսանկյունից դիտարկել որպես «ռազմավարական խորություն»։

Հասկանալի է, որ թուրքական ակտիվության մյուս ուղղությունը Հարավային Կովկասն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում էականորեն մեծացել է, սակայն ողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո, եթե պանթուրքական նախաձեռնությունները հաջողություն արձանագրեն։ Իսկ այդ նախաձեռնություններից վճռորոշն այս պահին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Ու պատահական չէ, որ այս թեման դուրս չի գալիս Թուրքիայի օրակարգից։ Դրա համար էլ վերջերս Էրդողանը նորից դիմեց Իրանին, որ համաձայնի այս նախագծի իրականացմանը։ Իսկ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը սպառնում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին, բայց արևելյան ուղղությամբ Անկարայի հավակնությունները ամենաշատը վտանգավոր են Հայաստանի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմաններից մեկն էլ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձին»։ Պարզ է, որ նման պահանջները Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որն, ի վերջո, կարող է ճանապարհ բացել հայկական պետականության վերացման համար։

Ուստի, պետք է մեծապես հաշվի առնել այս հանգամանքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս, իսկ մյուս կողմից էլ՝ նկատի ունենալ, որ Անկարան տարբեր ուղղություններով իր ունեցած ռեսուրսների համեմատությամբ չափազանց մեծ աշխարհաքաղաքական բեռ է վերցրել իր ուսերին։ Եվ եթե որևէ ուղղությամբ Անկարան լուրջ անհաջողության բախվեց, ապա դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում թուրքական ակտիվության վրա։ Բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ ինչ արագությամբ Թուրքիան ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդպիսի արագությամբ էլ հեռանա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում