Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Հասարակություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձև տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում և վերականգնում։ 

Նախագծի մեկնարկը նշանավորվեց հանդիսավոր միջոցառմամբ, որը համախմբեց ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների և «Իմփաքթ Հաբ Երևանի» համայնքի անդամների։ Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ աշխատարան՝ նվիրված շրջանաձև տնտեսության հիմունքներին, ինչպես նաև փորձառու տեղական ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, որոնք ներկայացրին իրենց նորարարական լուծումները և անձնական փորձը շրջանաձև տնտեսության ոլորտում։

Բացման խոսքերով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Կանաչ տեխնոլոգիաները և կայուն մոտեցումները բիզնեսում Ucom-ի համար կարևորագույն արժեքներից են, որոնք մենք խորապես գնահատում ենք, և ուրախ ենք աջակցել այս նախագծին՝ խրախուսելու տեղական ստարտափներին մտածել կանաչ: Կարևոր է, որ հայ ձեռնարկատերերը հավատան՝ կայուն ու անվտանգ մոտեցումները կարող են լինել նաև շահութաբեր, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքային զարգացմանը», - ընդգծեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շրջանաձևությունը միտում չէ. այն Հայաստանի տնտեսության կայուն ու հեռանկարային ուղին է։ Այս տարվա Ֆելլոուշիփ ծրագիրը, Ucom-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի նորարարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ թափոններն արժեքի վերածելու և գաղափարները մասշտաբային բիզնեսի վերածելու համար», - հավելեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի 10 ընտրված մասնակիցներն են՝

Eco Habit․ վերամշակելով նեյլոնե հնամաշ զուգագուլպաները՝ ձեռքով ստեղծում է դիմացկուն գորգեր՝ միաժամանակ ապահովելով աշխատանք խոցելի խմբերի համար։ Զրո-թափոն մոտեցմամբ՝ նախագիծն օգնում է նվազեցնել տեքստիլ թափոնները՝ առանց քիմիական նյութերի կիրառման։

SeElabUS․ արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ՝ ՓՄՁ-ների համար, որը մատուցում է խաղայնացված ուսուցում և միավորում ձեռնարկատերերին ներդրողների և շուկաների հետ։

Bee Green․ արտադրում է բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ՝ նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Լիովին կենսաքայքայվող արտադրանքը փակ ցիկլի կայունություն է դրսևորում և ունի մեկ տարվա օգտագործման ժամկետ:

BioHumus․ գյուղատնտեսական թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի՝ օգտագործելով վերմիկոմպոստացման մեթոդը։ Այս շրջանաձև գործընթացը բարելավում է հողի առողջությունը՝ միաժամանակ կանխելով գյուղատնտեսական թափոնների հայտնվելը աղբավայրերում:

SunHome Stepanavan․ կայուն տուրիզմի էկո-հյուրատուն Ստեփանավանում, որը կիրառում է արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում և թափոնների վերամշակում՝ տեղական արտադրողների ներառմամբ։

Zenith Academy․ վերապատրաստում է մասնագետներին վերականգնվող էներգիայի ոլորտում՝ օգտագործելով հնացած սարքավորումներ և գործնական ուսուցման մոդել։ Նրանց խելացի էներգետիկ լաբորատորիաները ցուցադրում են շրջանաձևության սկզբունքները՝ արդյունաբերական թափոններից էներգիա արտադրելու նախագծերի միջոցով:

Grant Legacy․ օգտագործում է կոմպոստացված թափոններ՝ բուժիչ խոտաբույսերի մշակումում, ինչի արդյունքում ստացվում են թեյեր, օճառներ և մոմեր։ Արևային էներգիայով չորացումը և սերմեր ստանալուց մինչև վաճառքի ամբողջ գործընթացը ապահովում են զրո-թափոն արտադրական ցիկլ:

By Botany․ եղինջի մանրաթելից պատրաստում է կենսաքայքայվող տեքստիլ, իսկ բրենդի որոշ հագուստներ նույնիսկ ներառում են սերմեր, որոնցից հետո բույսեր են աճում։

4Green․ մշակում է արհեստական բանականությամբ օպտիմիզացված HVAC համակարգեր՝ շենքերի էներգասպառումը մինչև 30% կրճատելու և սարքավորումների կյանքը երկարացնելու նպատակով։

A-nush Textile․ ստեղծում է կրթական տիկնիկներ՝ տեքստիլի արտադրամասերի մնացորդներից՝ աջակցելով կանանց ձեռքի աշխատանքին և կանխելով թափոնների կուտակումները։

Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում մասնակից թիմերը կստանան փորձագիտական մենթորություն և դասընթացներ՝ շրջանաձև գործընթացների և տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնես մոդելավորման, արհեստական բանականության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նրանք նաև կմիանան աշխարհի 100-ից ավելի քաղաքներում ներկայություն ուենցող «Իմփաքթ Հաբ» ցանցին։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից երեք նախագծերը կստանան մինչև 400 000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները: