Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ խնդրահարույց նախագիծը գործնականում կոռուպցիան, կաշառակերությունն օրինականացնելու փորձ է, այլ ոչ թե՝ խայտառակ ու քարուքանդիչ երևույթների դեմ պայքար ենթադրող մոտեցում:

Բայց կան մի շարք այլ դիտարկումներ ևս, որոնք ոչ պակաս ուշագրավ են ու, կարծում ենք, կարևոր: Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ: Իսկ խոսքն այն մասին է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչը, հիմնվելով այն իրողության վրա, որ բազմաթիվ ծնողներ դիմում են ամենատարբեր քայլերի, այդ թվում՝ նախազորակոչային տարիքում քաղաքացիության փոփոխության և այլն, որպեսզի իրենց զավակներին «ազատեն բանակից», առաջարկում է այդ հարցը դնել օրինական հիմքերի վրա: Հատկանշական հանգամանք է այն, որ Փաշինյանի կառավարության անդամները (առաջին հերթին՝ պաշտպանության նախարարը) միանգամից ու կտրուկ չմերժեցին այդ առաջարկությունը, այլ այստեղ քննարկման թեմա տեսան: Այսինքն, մեծ հաշվով, նման մոտեցումն իրենց համար ընդունելի է, իսկ քննարկման ենթակա են ինչ-ինչ դետալներ:

Մինչդեռ, իրապես ազգային ու սոցիալական մոտեցումներ ունեցող որևէ մեկը պետք է որ ի սկզբանե մերժեր առաջարկվող անընդունելի նախագիծը:

Տեսեք, քաղաքական տեսանկյունից կարող է թվալ, թե սա առանձին վերցրած 1 պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն է: Բայց իրականում նմանօրինակ նախագծեր, առաջարկություններ նույն փաշինյանական իշխանությունը կամ իրենց հետ մտազուգահեռվող շրջանակները ներկայացրել կամ փորձել են շրջանառել նաև ավելի վաղ: Այսինքն, սա իշխանական 1 պատգամավորի խնդիր չէ, այլ արտացոլում է երկրի տվյալ պահի իշխանության ընդհանուր մոտեցումները և տրամադրությունները: Իսկ այդ իշխանության միակ «աստվածը» փողն է (դե, իշխանության հետ միասին)՝ բոլոր առումներով:

Քաղաքական տեսանկյունից նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության բացարձակ ձախողման, սնանկության և անկարողության ինքնատիպ վկայություն է: Այսինքն, իշխանությունը ձախողվել է բանակի բարեփոխումների և զինված ուժերի արդիականացման հարցերում, ձախողվել է զորահավաքային քաղաքականության իրականացման գործընթացում, անկարող է ապահովել նորմալ զորակոչ, անընդունակ է հսկողություն սահմանել ու թույլ չտալ օրինախախտումներ, տվյալ դեպքում՝ կաշառատվություն և կաշառակերություն:

Էլ ավելի լայն ընդգրկմամբ, նման՝ հակաբանակային օրինագծի առաջ գալն անխոս վկայությունն է այն բանի, թե ինչ աստիճանի են Փաշինյանն ու իր թիմը վարկաբեկել Հայոց բանակը, ինչ օրի են այն հասցրել, որ ծառայությունից խուսափելուն ուղղված դրսևորումները նման տարածում են ստացել:

Այսինքն, գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:

Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել:

Ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծի այլասերված տրամաբանությանն ու շրջանառության մեջ դրված առաջարկություններին՝ «փողով բանակից ազատվելու» վերաբերյալ, ապա արժե նկատել, որ այն, ամենից առաջ, խորացնելու է ներհասարակական պառակտվածությունն ու ներքին ատելությունը: Սա, մեծ հաշվով, ոչ թե օրինագիծ է, այլ ընդունվելու դեպքում դառնալու է ական՝ բանակի, ու ռումբ՝ հասարակության համար:

Զուտ սոցիալական տեսանկյունից՝ սա անխուսափելիորեն խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ, ովքեր չեն ունեցել կամ չունեն 18-20 միլիոն դրամ, որպեսզի իրենց զավակին «ազատեն բանակից», ինչպես են վերաբերվելու այն հարուստներին, որոնք մուծվել ու ծառայությունից «թռել» են: Առավել ևս՝ ինչպես են բանակում լիարժեք ծառայողները վերաբերվելու «միամսյա» ծառայողներին, եթե հանկարծ չորոշվի առանձին «էլիտար» զորամաս տրամադրել նման «արտոնյալներին»:

Զինվորական առումով էլ է ներկայացված առաջարկությունն անհեթեթ: Ի՞նչ պետք է 1 կամ թեկուզ 4 ամսվա մեջ սովորի զորակոչիկը, ով հետո համարվելու է ծառայած: Պապայի փողերի հաշվին: Ի՞նչ զինվորական մասնագիտության է տիրապետելու. հրաձիգի՞, տանկի մեխանիկ-վարորդի՞, թնդանոթի նշանառուի՞, ԱԹՍ-ի օպերատորի՞...

Մեկ ամսվա մեջ հատկապես «փողով ազատվածները» երևի իրենց իսկ անկողինը հավաքել էլ չսովորեն...

Մի խոսքով՝ որ կողմից էլ նայում ես՝ անընդունելի ու անընկալելի բան են մեջտեղ բերել: Եվ ընդունել այն կամ առաջ հրել՝ նշանակում է ուղղակի ևս մեկ վատություն անել պետությանը: Թեպետ, ենթադրելի է, որ փաշինյանական իշխանությունն այսպիսով ուզում է ձայներ փախցնել: Չէ՞ որ նրանց համար իրենց իշխանությունը պահելը բազմապատիկ ավելի կարևոր է, քան պետությունը, բանակը, ժողովրդի ճակատագիրը՝ միասին վերցրած:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում