Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
Տնտեսություն

Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական իրավիճակը 2025 թվականի առաջին ամիսներին ցույց է տալիս մի շարք շեշտադրված միտումներ, որոնք, համադրվելով միմյանց, հստակ ազդանշաններ են տալիս ազգային տնտեսության կառուցվածքային և գործառնական խնդիրների մասին։ Եթե 2022 - 2023 թվականների ընթացքում Հայաստանը վայելում էր բարձր տնտեսական աճի պտուղները՝ պայմանավորված հիմնականում արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ուղղված ֆինանսական հոսքերով, ռելոկանտների տեղափոխմամբ ու սպառման աճող ծավալներով, ապա 2024 թվականի վերջից և հատկապես 2025 թվականի մեկնարկից ի վեր նկատվում է աճի էական դանդաղում։ Այս դանդաղումը ոչ միայն արտացոլում է նախորդ տարիներին արհեստականորեն խթանված տնտեսական շարժի բալանսավորումը, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ արտակարգ աճի արդյունքներից ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք պայմաններ կապահովեին կայուն և երկարաժամկետ զարգացման համար։

Տնտեսական աճի դանդաղումն, արտահայտվելով ՀՆԱ-ի ցուցանիշներում, փաստում է, որ դրա հիմնական շարժիչ ուժերը եղել են կարճաժամկետ՝ ոչ այնքան արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմնավոր վերափոխումների արդյունք, որքան արտաքին շուկայից և դրամական հոսքերից կախվածության հետևանք։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 4,1% աճ՝ զգալիորեն՝ 3,5 անգամ զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին։ Սակայն նույնիսկ այսպիսի ցուցանիշը կարող էր որոշակի կայունության նշան ապահովել, եթե զուգահեռաբար տեղի ունենային կառուցվածքային բարեփոխումներ, արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացում։ Դժբախտաբար, տվյալ դեպքում դանդաղումը անմիջականորեն ուղեկցվում է տնտեսական միջավայրի բարդացմամբ։

Առևտրաշրջանառության աճի տեմպերի նվազումը նույնպես տնտեսական միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք է։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին ամիսներին նկատվել է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դինամիկայի էական դանդաղում, ինչը պայմանավորված է ինչպես արտասահմանյան պահանջարկի անկմամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում տնտեսական անկայունությամբ), այնպես էլ ներհայաստանյան արտադրական ներուժի սահմանափակմամբ։ Վերջինիս պատճառը ոչ միայն նյութական կամ տեխնոլոգիական ռեսուրսների սղությունն է, այլև կառավարչական անարդյունավետությունը։ Արտահանման դիվերսիֆիկացիան դեռ մնում է որպես հռչակված նպատակ, բայց ոչ իրականացված ռազմավարություն։ Եվ սա համադրվում է մի այլ մտահոգիչ հանգամանքի հետ՝ արժևորվող դրամի պայմաններում Հայաստանի արտահանումն ավելի անմրցունակ է դառնում՝ միջազգային շուկաներում գնային մրցունակության խորացման պատճառով։

Չնայած կայունացման որոշ միտումներին, գնաճը ևս շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 12-ամսյա գնաճը 2025 թվականի փետրվարին կազմել է 2,5%, իսկ մարտին՝ 3,3%՝ վերադառնալով թիրախային միջակայքին։ Սակայն այս թվերի հետևում կա խորքային անհավասարակշռություն. սպառողական զամբյուղում ամենաշատ սպառվող ապրանքներն ու ծառայությունները շարունակել են թանկանալ, խոսքը հատկապես պարենային ապրանքների ու վառելիքի մասին է։ Պատահական չէ, որ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում և Հայաստանում։ Իսկ այսպիսի ինֆլ յացիոն երևույթը ավելի սուր է ազդում ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի վրա, քանի որ նրանց սպառման կառուցվածքում այս ապրանքների կշիռը զգալի է։

Պետական ծախսերի արդյունավետության խնդիրը ոչ պակաս էական նշանակություն ունի՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու հետ։ Բայց բյուջեի թերակատարումը շարունակում է մնալ կառավարության համակարգային խնդիրներից մեկը։ «Լույս» հիմնադրամը 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության շրջանակներում իրականացրած վերլուծության մեջ ներկայացրել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հետ կապված ներդաշնակության խախտման կամ դիսոնանսի խորացումը։ Հատկապես կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ առկա է ոչ միայն չկատարված ծրագրերի բարձր մակարդակ, այլև այդ ծախսերի արդյունավետության ոչ բավարար մակարդակ ժամկետների առումով։ Բազմաթիվ ծրագրեր տևականորեն ձգձգվում են՝ որոշ դեպքերում նույնիսկ սկսվելով ու երբեք չավարտվելով։ Սա շրջապտույտի նմանվող մի գործընթաց է, որը գալիս է նախորդ տարիներից։ Օրինակ՝ համաձայն ֆինանսական վերահսկողության մարմինների տվյալների, կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշը 2024 թվականին 3,2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը, ինչը վկայում է մի կողմից՝ պլանավորման ոչ ադեկվատության, իսկ մյուս կողմից՝ կառավարման թույլ համակարգի մասին։

Այս տարվա առաջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտների ապահովման գծով աճ է գրանցվել, սակայն դրա հետ մեկտեղ բյուջեում կուտակվել են ազատ միջոցներ, իսկ կարևորագույն ծրագրերի գծով ծախսերն այդպես էլ թերակատարվել են։ Այնինչ, այդ ազատ միջոցների հաշվին տարբեր ծրագրերի լիարժեք իրականացմամբ կարելի էր հավելյալ արդյունք ապահովել։

Խիստ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, քանի որ միայն միջոցների հատկացումը բավարար չէ, անհրաժեշտ է արդյունավետության բարձր գործակից ապահովել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է, որ հաճախ պետական ֆինանսավորմամբ իրականացվող միջոցառումները չունեն որևէ չափելի տնտեսական արդյունք։ Շատ հաճախ դրանք իրականացվում են, բայց արդյունավետություն չեն ապահովում։ Իսկ որոշ դեպքերում հիմնական շեշտադրումը կատարվում է կարճաժամկետ սոցիալական էֆեկտի կամ քաղաքական ազդեցության վրա, փոխարենը երկարաժամկետ ներդրումները՝ հատկապես կրթության, գիտության, ինովացիոն արդյունաբերության ոլորտներում, մնում են երկրորդական։

Միաժամանակ, հարկային համակարգը, թեև ցուցաբերում է որոշակի արդյունավետություն՝ եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման տեսանկյունից, բայց դեռևս չի դարձել տնտեսական ակտիվությունն ամրապնդող գործիք։ Կառավարման մարմինները դեռևս հակված են վարչարարական միջոցներով ապահովել բյուջեի եկամուտները՝ առանց այն դարձնելու խթանող գործոն բիզնես միջավայրի համար։ Արդյունքում երկրի ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ պետական քաղաքականության նկատմամբ վստահությունը՝ ցածր մակարդակի։ Եվ եթե այդ բարեփոխումները չկատարվեն խորքային դրսևորումներով ու համակարգային տրամաբանությամբ, ապա երկրի տնտեսությունը շարունակաբար բախվելու է այն նույն խութերին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են մեր զարգացման հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում